Ռամի Մալեկը չարագործի դերով հանդես կգա Ջեյմս Բոնդի նոր ֆիլմում
Օսկարակիր դերասան Ռամի Մալեկը չարագործի դեր կկատարի Ջեյմս Բոնդի մասին պատմող՝ արդեն թվով 25-րդ ֆիլմում:
Բոնդի մասին նոր ֆիլմի պրեմիերան նշանակված է 2020 թվականին: Դեռևս հայտնի չէ ֆիլմի անունը, սակայն հայտնի է, որ այս անգամ ևս, ինչպես նախորդ հինգ ֆիլմերում, Բոնդի դերակատարը կլինի Դենիել Քրեյգը:
Ռամի Մալեկն արդեն հաստատել է իր մասնակցությունը 007 գործակալի ֆիլմում և խոստացել, որ «կանի ամեն ինչ, որ դժվարացնի Բոնդի առաքելությունը սպասվող ֆիլմում»: