Ավիավթար՝ Ռուսաստանում․ վթարի է ենթարկվել Як-18 ինքնաթիռը․ կան զոհեր
Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասում տեղի է ունեցել ինքնաթիռի վթար։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Սովետական արտադրության, երկտեղանի Як-18 ինքնաթիռը, որ հիմնականում նախատեսված է նախավարժանքի համար, վթարի է ենթարկվել, ինչի արդյունքում էլ զոհվել են 2 անդամները։
Դեռ պարզ չեն վթարի պատճառները։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։