ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Պետական բյուջեից ավելի քան 530 հազար դոլար Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի ընկերներին (լուսանկար)

Երեկ մենք անդրադարձ էինք կատարել Քաղաքացու օրվա մարզային տոնակատարությունները կազմակերպած ընկերություններից մի քանիսին, որոնց մասին տեղեկությունները պետռեգիստրում բացակայում են։ Այդ մասին գրում է politik.am-ը: Մասնավորապես մենք պարզել էինք, որ Սյունիքի և Վայոց ձորի միջոցառումների կազմակերպման համար ավելի քան 17 մլն դրամ ստացած «EX production/ Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ն, ավելի քան 8 մլն դրամով Կոտայքի մարզի միջոցառումները կազմակերպած «Unity production/ Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն, ավելի քան 8 մլն դրամով Գեղարքունիքի մարզի տոնական միջոցառումները կազմակերպած «Արտյոմ Զաքարյան» ԱՁ-ն գոյություն չունեցող ընկերություններ են։ Նրանց մասին տեղեկությունները Պետական ռեգիստրի պաշտոնական կայքում բացակայում են։ Համացանցի բաց աղբյուրներից կարողացանք ճշտել, որ «Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն գործել է մինչև 2018 թվականը։

Հետագայում պարզվեց, որ կառավարությունը լրատվամիջոցին տված պատասխանում սխալ է ներկայացրել ընկերությունների անունները, ինչ մեզ թույլ չի տվել պետռեգիստրի կայքում գտնել համապատասխան տեղեկատվություն։ Օրինակ` կառավարության պաշտոնական պատասխանում նշված «EX production/ Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ն իրականում «Գևորգ Աղաբալյան Հակոբի» ԱՁ-ն, «Unity production/ Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն իրականում գրանցված է, որպես «Մհերյան Ալքսանդր» ԱՁ։ Մեզ հաջողվեց որոշակի մանրամասներ պարզել նրանց սեփականատերերի մասով։

Ի դեպ, պետք է նկատել, որ նշված կազմակերպությունները յուրաքանչյուրը ունի ընդամենը մեկ աշխատակից։

Սա «Պանորամա․ամ»-ին կառավարության կողմից տրված պաշտոնական տեղեկատվությունն է.

Այսպես օրինակ «EX production/ Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ն պատկանում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընկերոջը՝ Գևորգ Աղաբալյանին։ Ի դեպ ամիսներ առաջ Աղաջանյանը ջանք չի խնայել, որպեսզի Գևորգ Աղաբալյանին դարձնի Մարզահամերգային համալիրի տնօրեն, սակայն նրան չի հաջողվել դա՝ փոխարենը նրա ընկերության համար ապահովում է ֆինանսական հոսքեր պետական բյուջեի հաշվին։

Գևորգ Աղաբալյանը նաև ակտիվ մասնակցել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավին և Փաշինյանի ղեկավարծ դաշինքի դրամահավաք երեկոյին։ Ստացվում է` Աղաբալյանը ճիշտ «ներդրում» է արել ու հիմա «փոխհատուցում» է ստանում։

«Unity production/ Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն պատկանում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մյուս ընկերոջը՝ Ալեքսանդր Մհերյանին, ում ֆեյսբուքում կարելի է գտնել Sash Mheryan: Այս ընկերությունը, ըստ ընկերության հիմնադրի ֆեյսբուքյան էջի, այլ միջոցառումների պատվերներ ևս ստացել է պետությունից։ Նախկինում կազմակերպված միջոցառումների համար պետությունից ստացած միջոցների մասին այս պահին հստակ թվեր չունենք, սակայն խնդիրը անպայման կլինի մեր ուշադրության կենտրոնում։

Մեր կողմից բացահայտված մեկ այլ կազմակերպություն «Արտյոմ Զաքարյան» ԱՁ-ն փոխկապակցված է «Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ին։ Այն պատկնում է ընկերության աշխատակից Արտյոմ Զաքարյանին։ Եվ չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը «Պանորամա․ամ» լրատվականին պաշտոնապես տեղեկացրել է, որ Քաղաքացու օրվա Գեղարքունիքի մարզի տոնական միջոցառումներ կազմակերպելու համար ավելի քան 8 մլն դրամի պայմանագիր է կնքել «Արտյոմ Զաքարյան» ԱՁ-ի հետ «Unity production/ Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, ըստ որի` Գեղարքունիքի մարզի միջոցառումները ևս իրենց կազմակերպություն է կազմակերպում։ Այսինքն` այստեղ հստակ մեքենայություն է տեղի ունեցել։



Տոնական միջոցառումներ կազմակերպող ընկերությունների թվում «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը ևս պատկանում է Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընկերներին։ Այս ընկերությունը կազմակերպել է Երևան քաղաքի տոնական միջոցառումները, որի համար ստացել է ավելի քան 25 մլն դրամ։

2017 թվականին ստեղծված «Ֆակտորի Փրոդաքշնը», որին հատկացվել է Քաղաքացու օրվա միջոցառումների անցկացման համար նախատեսված բյուջեի շուրջ մեկ քառորդը՝ 25 մլն 20 հազար դրամ, օգոստոսից ի վեր 237.014.280 դրամի կամ շուրջ կես միլիոն դոլարի պատվեր է ստացել պետական տարբեր ատյաններից։ Գնումներին այդ ընկերության մասնակցությունը առնվազն հինգ խոշորագույն գործարքների դեպքում կազմակերպվել է մեկ անձից գնման միջոցով, առանց մրցույթի («Ֆակտորի փրոդաքշնի» պետբյուջեից ստացած գումարների մասին ծավալուն հոդված էր գրել «Մեդիալաբ․ամ» լրատվականը)։

Լոռու մարզում ավելի քան 8 մլն դրամով տոնական միջոցառումներ կազմակերպած «Մալինա» ՍՊԸ-ն գրանցված է պետական ռեգիստրում, բայց ըստ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի՝ ընկերությունը որևէ անգամ գրանցած աշխատկցի համար պարտադիր 1000 դրամ վճար չի իրականացրել։ Սա նշանակում է, որ ընկերությունը անգամ մեկ գրանցված աշխատակից չունի։

Արարատի մարզում տոնական միջոցառումների կազմակերպման համար կառավարությունից 9 մլն դրամ ստացած «Ափ ընդ ափ պրոդաքշն» ՍՊԸ-ն գրանցված է պետական ռեգիստրում և ըստ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի՝ ունի մեկ աշխատակից։

Այս խնդրի հետ կապված մանրամասները՝ politik.am-ի հրապարակման մեջ: