ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Թաղային հեղինակություններն ու «յախշիները» միլիոններ են յուրացնում. ուղևորափոխադրման ոլորտը ստվերում է

Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում արմատավորված է ստվերը, որը բոլորիս աչքի առաջ է գործում ու ծավալվում, բայց չգիտես ինչու՝ մենք դա չենք ուզում նկատել։

Հայաստանում գործող բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտը ևս այդ դասին է պատկանում:

Մոտավոր հաշվարկով, փոխադրումների մեծ մասը իրականացվում է ստվերում։ Գաղտնիք չէ, որ ցանկացած վայրում կան բեռնատար և մարդատար ավտոմեքենաների հավաքատեղիներ, որտեղ պայմանավորված գումարի դիմաց կատարվում են փոխադրումներ՝ առանց պետական գանձարկղ մեկ լումա մուծելու, իսկ այդ ոլորտի վերահսկողությունը դրված էր ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությանը ենթակա Տրանսպորտի տեսչության և ՊԵԿ-ի վրա։

Ժամանակի ընթացքում ուղևորափոխադրումների ոլորտում ի հայտ եկան «ուսանողական», «պատվերով», «բարեգործական», «ծառայողական», «տուրիստական» և այլ անվանումներվ փոխադրողներ, ովքեր բացարձակապես հրապարակված անվանումների հետ կապ չունեցող անձինք էին, ուղղակի, հավանաբար, անվանումները հորինել էին տեսչության աշխատակիցները, որպեսզի շրջանցեին օրենքները:

Գյուղապետերի, քաղաքապետերի, և նույնիսկ մանկապարտեզի վարիչների կողմից տրված տեղեկանքները կցում էին այդ փոխադրողների գործերին ու թույլատրում, որպեսզի իրականացնեն կանոնավոր փոխադրումներ։ Այսինքն, չէր իրականացվում ՀՀ Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքի այն հիմնական դրույթը, որ կանոնավոր փոխադրումներն իրականացնում են միայն մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունները, ու այդ գործառույթի վերահսկողությունը դրված էր Տրանսպորտի և կապի նախարարության վրա։

Իսկ ի՞նչ ունենք հիմա։ Տաքսի ծառայություններն և կանոնավոր փոխադրումներ իրականացնողները հայտնվել են «Դանայան անտակ տակառի» մեջ։

Օրինական փոխադրողների կողքին հայտնվել են մարդիկ, ովքեր ձեռք են բերել մի «չորքոտանի» շարժակազմ, անկախ նրա տեխնիկական վիճակից ու շահագործական պիտանելիությունից՝ տաքսու նշան կամ երթուղու ցուցանակ են փակցրել իրենց նժույգներին ու՝ «դե գնաց, հայդա ուղևորներ, ո՞ւր եք, գալիս ենք, դիմացե՛ք»։

Այսօր շարքային քաղաքացին չգիտի ու չի կարող կողմնորոշվել, թե իրականում ով է իրեն փոխադրողը՝ այդ երթուղին սպասակելու իրավունք ունեցող շարժակա՞զմը, թե՞ դա պարզապես ինչ-որ արկածախնդիր կամ թաղային հեղինակության եկամտի աղբյուր է։

Ի՞նչ դեղին կամ սպիտակ համարանիշ, ի՞նչ տաքսու ցուցիչ, ի՞նչ հաշվիչ, ի՞նչ երթուղու ցուցանակ. ամեն ինչ խառնվել է իրար, ով ինչ ուզի՝ կդնի ու ուր կուզի՝ կգնա, իսկ առավել ճարպիկներերն իրենց հիմնած երթուղիների վերջնակետերում երթակագավորման կետեր են հիմնել, որ հավաքագրվող «շաբաշները» քոռ ու փուչ չլինեն։

Պատկերացնո՞ւմ եք այս իրականության առկայությամբ օրինական փոխադրումների իրավունք ստացած կազմակերպությունների աշխատանքային առօրյան։ Այսօր մարդիկ հսկայական ֆինանսական միջոցներ ու վարկային ներդրումներ են ներառել իրենց շարժակազմերի թարմացման, սպասարկման որակի բարելավման, սպասարկման կայանների որակի բարձրացման, սպասարկող անձնակազմերի, վարորդական կազմի ճիշտ ընտրության հարցերն ու պահանջները ապահովելու համար ու հայտնվել են այս ոչ առողջ անհավասար մրցակցային տիրույթում։ Փոխադրողների մեծ մասը մոռացել է թե ինչ է եկամուտը, հազիվ կարողանում են մինիմալ ծախսերը հոգալ, չգիտեն ինչ միջոցներով փակեն ընթացիկ հարկերն ու պարտավորությունները, վարկից վարկ են վերցնում՝ այն ակնկալիքով, որ վերջապես մի օր մեր իրավասու ու վերահսկող կառույցները կանրադառնան այս ոլորտի «բեսպրեդելին» ու իրենք հանգիստ կիրականացնեն իրենց լիազորված փոխադրումները։

Հարգելի՛ իշխանավորներ. մի կողմ դրեք դատարկ վարչարարությամբ զբաղված, անգործունյա պատասխանատու կառույցների կարծիքներն ու անհիմն պատճառաբանությունները, օրենքի անկատարության ու բացին ուղղված պաշտպանական մեկնաբանությունները, հարցրե՛ք ձեզ քվե տված համայնքների ուղևորափոխադրողներին և կստանաք վերը ասվածի հիմնավորումները։

Հարցրե՛ք Երևան քաղաքի, Արմավիրի, Էջմիածնի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Դիլիջանի և մնացած միջմարզային փոխադրողներին, իմացե՛ք թե ինչ է կատարվում այդ երթուղիներում։ Եթե իմանաք, թե ովքեր են այդ անօրինական երթուղիների կազմակերպիչներն ու խրախուսողները՝ դառը հիասթափություն կապրեք։

Պետք է նշել, որ ներկայում գործող օրենքներն էլ լիակատար հնարավորություն են տալիս պայքարելու այս երևույթի դեմ, ուղղակի պետք է կամք ու համարձակություն:

Ի դեպ, եթե նոր ձևավորվող տեսչական մարմինը պետք է համալրվի նախկին կառույցի աշխատակիցներով, ապա մոռացե՛ք դրական դինամիկայի մասին, քանի որ նրանց թեթև ձեռքով է կաթվածահար եղել տրանսպորտի ոլորտը, ու նրանք ունակ չեն ոլորտը բերել օրինական դաշտ:

Պետք է ընդամենը փոխել միջավայրը, բացառել ու արգելել անօրինական փոխադրողների ապօրինի ձեռնարկատիրությունը ու կարճ ժամանակում ակնհայտ կլինի արդյունքը, ազատ ձեռնարկատիրական դաշտի առկայության պարագայում կնեգրավվեն նոր շարժակազմեր, կստեղծվեն նոր աշխատատեղեր ու միլիոնավոր գումարները ոչ թե կյուրացվեն թաղային հեղինակությունների ու «յախշիների» կողմից, այլ կգնան պետական բյուջե:

NEWSPRESS.am