Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ ԴանիելյանՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասել«Դպրեվանքը պետք է լծվի հոգևոր և մտավոր մարդ կերտելու սրբազան առաքելությանը»․ Արամ ՎեհափառՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻնչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՄասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն է անվանելԿարևորվել է Հայաստանի ու Կիպրոսի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունըԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՌուսաստանը, Իրանը և արհեստական բանականությունը՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքները. MI5-ի ղեկավարՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀՄերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար ՂազարյանԿարող ենք վաղն առավոտյան լրահոսում հայ-թուրքական սահմանի բացման վերնագիր տեսնել․ ՄիրզոյանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՌաֆայել Վարդանյանը նշանակվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԳլխավոր դատախազը «նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել 2 դատախազի նկատմամբ«Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՍաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանըԼույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՖրանսիայի բուհերի մոտ 90 տոկոսում դասադուլներ ենՍպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկներն ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրելՀայաստանը վերածվում է մեծ կալանավայրի. ՀովհաննիսյանԱԺ նախագահը և Հնդկաստանի դեսպանը կարևորել են երկու երկրի ընդհանուր շահերի վրա հիմնված համագործակցության ընդլայնումըԶարուհի Բաթոյանը 3 օրով գործուղվում է Վարշավա36 ժամ ջուր չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և Արարատի մարզի 4 գյուղումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամ Խաչատրյան փողոցումԷդ ի՞նչ ենք փաթեթավորում ու ինչո՞վ, որ միավորն արժե 25 հազար դրամ. Լիաննա Մանուկյանը՝ COP17-ի ծախսերի մասինՕդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ եղանակը՝ առաջիկա 5 օրերինYandex-ը միջոցներ է ձեռնարկում ԱԹՍ-ների հարձակումների հետևանքները մեղմելու համար․ ՊեսկովՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունԵրևանում ևս 2 փողոց կանվանափոխվիՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան. Hetq.am
Պաշտոնանկություններ ու տեղափոխություններ են տեղի ունեցել Պարեկային ծառայությունում. Երևանն ունի ՊԾ գնդի՝ ծառայության գծով նոր տեղակալ
Սահմանադրական դատարանը վաղը նոր նախագահ կընտրի
Արմավիրում` «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվելՀաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել․ ArmLur.am (տեսանյութ)
Այս պահին արgախgիներին բնակարան ձեռք բերելու համար տրվող գումարի բարձրացում չի նախատեսվում. Արսեն Թորոսյան Միխեիլ Սաակաշվիլին խոսել է Ադրբեջանում տեղի ունեցող ցույցերի մասին
Հասարակություն

ՀԵՀ-ի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և յուրացում կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն այն մասին, որ ապրիլի 6-ին «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:

Դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերի արդյունքներով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է իրականացված յուրացումների և փողերի լվացման մեխանիզմը:

Այսպես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենը, 2010 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, կանոնադրությամբ ունենալով հիմնադրամի գույքը և ֆինանսական միջոցները տնօրինելու իրավասություն, իր աշխատանքային գործունեության ընթացքում` 2013թ. ապրիլի 29-ից մինչև 2018թ. մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում, մեկ միասնական դիտավորությամբ, հիմնադրամի բանկային հաշիվներից մաս-մաս կանխիկացրել, ապա հիմնադրամից առհաշիվ ստացել և յուրացմամբ հափշտակել է հիմնադրամին պատկանող, իրեն վստահված առանձնապես խոշոր չափի` 325.600.000 ՀՀ դրամ գումար:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ հիմնադրամի տնօրենը, յուրացման եղանակով հափշտակված նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, առանձանապես խոշոր չափի՝ 226.464.209 ՀՀ դրամ գումարը մշակված հանցավոր մեխանիզմների և սխեմաների կիրառմամբ` հաշվից հաշիվ փոխանցելու` քողարկելու և մասնատելու եղանակով, օրինականացրել է։

Մասնավորապես՝ 14.05.2013-15.03.2018թթ. ընկած ժամանակահատվածում հիմնադրամի գործադիր տնօրենը 251 գործարքով նշված գումարը կանխիկ փոխանցել է իր ընտանիքին պատկանող, մոր անվամբ գրանցված ՍՊ ընկերության հաշվեհամարներին: Այնուհետև՝ 15.05.2013-29.12.2016թթ. ընկած ժամանակահատվածում հիշյալ ՍՊ ընկերության հաշվեհամարից 116 գործարքով 539.332 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է Մեծ Բրիտանիայում գործող ընկերության հաշվեհամարներին, որից հետո այս ընկերությունն իր հաշվեհամարներից 14.05.2013-30.12.2016թթ. ընկած ժամանակահատվածում 108 գործարքով 490.583 ԱՄՆ դոլար գումարը փոխանցել է գործադիր տնօրենի կնոջ՝ Հայաստանում գտնվող հաշվեհամարին, ապա նույն հաշվից 14.05.2013-30.12.2016թթ. ընկած ժամանակահատվածում 111 գործարքով 477.485 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է գործադիր տնօրենի հաշվեհամարին, որը կանխիկացման և բանկային փոխանցման եղանակով վերջինս օգտագործել է իր անձնական կարիքների համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Որոշում է կայացվել՝ սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի վրա կալանք դնելու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: