Դավիթ Բաբայանի գլխավորած կուսակցություն պետական գրանցում է ստացել
Արցախի պահպանողական կուսակցությունն ստացել է պետական գրանցում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Թանկագի՛ն հայրենակիցներ,
Սիրելի՛ կուսակիցներ,
Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր՝ ապրիլի 30-ին, մեր՝ Արցախի պահպանողական կուսակցությունն ստացել է պետական գրանցում:
Շնորհավորում եմ առաջին հերթին կուսակցության բոլոր անդամներին նշանակալի այս իրադարձության կապակցությամբ: Սա եւ՛ ոգեւորիչ է, եւ՛ հաճելի, եւ՛ պարտավորեցնող:
Մեր կուսակցությունը նպատակ ունի դառնալ Արցախի քաղաքական դաշտի ազդեցիկ ուժերից մեկը, եւ մենք դրան հասնելու ենք շնորհիվ կուսակցության մեջ ընդգրկված հարյուրավոր պարկեշտ, հայրենասեր, արհեստավարժ ու ազնիվ մարդկանց եւ նրանց նպատակասլաց ու քրտնաջան աշխատանքի:
ՊԱՀՊԱՆԵՆՔ, ԶԱՐԳԱՑՆԵՆՔ ՈՒ ԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՐՑԱԽՆ ՈՒ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ»,- գրել է նա։
