Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 5 (տեսանյութ)
Մենք և հասարակությունը
Ամերիաբանկն, ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև հասարակության հանդեպ սոցիալական պատասխանատվության գործընթացում` ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով:
Կարևորելով իր հաճախորդների հետ միասին անցած ուղին և համատեղ ձեռքբերումները` Ամերիաբանկն արժևորում է իր յուրաքանչյուր գործընկերոջ և իր նվիրված թիմի ներդրումը բանկի շարունակական աճի և զարգացման գործընթացում: Այս ամենի շնորհիվ է հնարավոր եղել դառնալ առաջատար ֆինանսական կառույց Հայաստանում գրեթե բոլոր հիմնական ցուցանիշներով և ունենալ նշանակալի ազդեցություն երկրի տնտեսության զարգացման վրա, ներկայանալ յուրօրինակ կորպորատիվ մշակույթով, լինել պատասխանատու կառույց հասարակության հանդեպ:
Բանկին հաջողվել է անկախ Հայաստանի պատմության մեջ լինել առաջին ֆինանսական կառույցը, որի ակտիվները և վարկային պորտֆելը գերազանցել են 1մլրդ ԱՄՆ դոլարը: Ամերիաբանկը շարունակելու է զարգացման իր անշեղ ուղին և համաձայն իր ռազմավարության` ձգտելու է առավել հավակնոտ նպատակների իրագործմանը: Ինչպիսին է եղել Բանկի անցած ճանապարհը, ինչ ազդեցություն է ունեցել Բանկի գործունեությունը երկրի տնտեսության վրա. այս և մի շարք հարցերի պատասխանը կներկայացնեն գործունեության փաստացի արդյունքները:
Կարդացեք նաև՝
Ամերիաբանկի գործունեությունը` թվերով (տեսանյութ)
Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 2 (տեսանյութ)
Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3 (տեսանյութ)
Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 4 (տեսանյութ)