ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Տնտեսություն

Չեմ ուզում հավատալ, որ նա կեղծում է

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«50141 աշխատատեղ ստեղծվել է, բայց 76741 աշխատատեղ էլ փակվե՞լ

Վերջերս Բրյուսելում, լրատվամիջոցներով ու լայվով վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ 2019-ի հունվարին 2018-ի հունվարի համեմատ 50141 աշխատատեղ է ստեղծվել։ Էկոնոմիկայի նախարարը շտապեց ճշտելու՝ այդ թվից 38-40000-ը ստվերից բացահայտված աշխատատեղերն են։ Փաշինյանը 2-րդ անգամ խոսեց, այս անգամ նշելով, որ կարևոր չէ, դրանք ստեղծվել են, թե ստվերից են դուրս բերվել։ Կարևորը թիվն է։
Հիմա նայենք, դա իրոք այդպե՞ս է։ Նախ, և Փաշինյանին, և էկոնոմիկայի նախարարին պետք է զգուշացնել, որ օրենք եք խախտում։ Ի՞նչ է նշանակում հանձնարարել եմ բացվածքը տան (Փաշինյանի խոսքերն են)։ ԱՎԾ մասով դուք հանձնարարություն տալու իրավունք չունեք։

Դա անկախ մարմին է։

Երկրորդ, ի՞նչ է նշանակում ստվերից դուրս եք բերել։

Զբաղվածության թվի հրապարակումը ԱՎԾ օրենքով սահմանված պարտականությունն է։ ԱՎԾ-ն այդ թիվը հաշվելիս օգտվում է հարցումներից։ Ընդհանուրի մեջ ԱՎԾ-ն չի ճշտում ստվերում է հաշվառվող աշխատատեղը, թե՝ ոչ։ Ի դեպ ՀՆԱ թիվն էլ իր մեջ ներառնում է ստվերը։ Պիտի խնդրեի, որ վարչապետն ու նախարարը հետայսու ասեին բացառապես այնպիսի թվեր, որոնք արդեն պաշտոնապես հրապարակվել են ԱՎԾ կողմից։ Դա նույնն է, ինչպես որ չի կարելի կանխորոշել դատարանների որոշումները։
Հիմա ըստ էության։ Համաձայն պաշտոնական վիճակագրության 2017-2018թթ զբաղվածների թվերն են՝ 2017-ի առաջին եռամսյակ՝ 875.9 հազ. մարդ, 2-րդ եռամսյակ՝ 938.8 հազ. մարդ, 3-րդ՝ 903.3 հազ. մարդ, 4-րդ՝ 896.7։ 2018թ. համապատասխանաբար՝ 915.7; 936.6; 930.8 և 870.1 հազ. մարդ (https://www.armstat.am/file/article/sv_02_19a_141.pdf - շտապեք ստուգել այս թվերը, քանզի մի քանի ժամում ԱՎԾ-ն կարող է դրանք փոխել)։

Այսպիսով, 2019-ի հունվարի 1-ի դրությամբ ԺՏ-թյան մեջ զբաղվածների թիվը 2018-ի համեմատ (իսկ ավելի ճիշտ կլինի ասել 2018-ի 4-րդ եռամսյակը 2017-ի 4-րդի նկատմամբ) պակասել է 26600 մարդով (ընդ որում 2018-ի առաջին եռամսյ ակում 2017-ի համեմատ ավելացել էր 40 հազ. մարդով)։ Միգուցե այդ 50141-ը եղել է 2019-ի հունվարին։ Չ՞է որ Փաշինյանը չի ասում. հունվարի 1-ին, թե՝ 31-ին։ Ասել կուզի 30 օրում զբաղվածների թիվն ավելացել է 50141 + 26600 = 76741 մարդո՞վ։ Ի՞նչ ասեմ, վարչապետն ավելի լավ կիմանա՝ գուցե 30 օրում Հայաստան 77 հազ հնդիկ է եկել ու ափալ թափալ աշխատանքի անցել։ Բայց ԱՎԾ-ն զբաղվածների թվերը հրապարակում է եռամսյակը մեկ։ Ուրեմն... Մի վարիանտ էլ կա. բացվել կամ "հայտնաբերվել" է 50141 աշխատատեղ, բայց փակվել է 76741 աշխատատեղ։

p.s. Կարծում եմ վարչապետի կողմից նման անհիմն թվեր ասելը շփոթմունքի կամ չիմանալու արդյունք է։

Չեմ ուզում հավատալ, որ նա կեղծում է։

Մնացածը թող ինքը քննի, պարզի ու պատժի։ Բայց կա մեկ ուրիշ պարադոքս։ Եթե վարչապետը իրավացի լիներ (բարեբախտաբար, այդպես չէ), ապա աշխատատեղերի աճը (6%) 2018-ին կգերազանցեր մակրոտնտեսական թվերի աճը։ Իսկ դա նշանակում է՝ անարդյունավետ և ժամանակավոր աշխատատեղեր, արտադրողականության անկում, ռեզիդենտ աշխատուժի շարունակական արտագաղթ և այլն։ Փառք աստծո, որ այդպես չէ»: