Վրաստանը պատրաստվում է C և B հեպատիտի ծրագրերի միջազգային վավերացմանըԻրանը պահանջել է, որ Ուկրաինան փոխհատուցի նավի հետ կապված միջադեպի վնասըՊՆ-ն հերքում է․ զինծառայողի՝ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ ենՓաշինյանի կառուցած թակարդի գինը պատրաստվում են վճարել Հայաստանի պետությունն ու ժողովուրդը․ ԱնանյանԻրանից և այլ երկրներից դեպի Երևան մի շարք չվերթեր են չեղարկվել․ Սպուտնիկ ԱրմենիաԳերեզմանատնից գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներովԴաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող․ իրավապաշտպանՎեհափառի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարանԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելԳյուղատնտեսության անկումը 2026-ին հասել է 12 տոկոսի․ ԱռաքելյանՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 100 հետցնցումԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է զինծառայողների հետ՝ քննարկելով ծառայության պայմաններն ու կարգապահությունըԹրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանըՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո առնվազն 50 մարդ է տուժելԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըՎթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումՖրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԹուրքիայինԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԲաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենԱմուսնալուծությունից հետո 2-րդ հարվածը. Արզաքանցյանին տուգանելու 3 որոշում է կայացվել․ PastinfoՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԲայրամովը Գերմանիայի նոր դեսպանին ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակըՈւկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը մանրամասներ է հայտնել Ուդմուրտիայի վրա հարձակման մասինՀարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՍպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՊուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ ՄինասյանԵղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համարԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էՏարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինՈւժգին երկրաշարժ Ճապոնիայի Կումամոտո նահանգում. կան մի քանի տասնյակ վիրավորներԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է. ՍԱՏՄՀետախույզները ռուս տղամարդուն Հայաստանում կալանավորելիս առաջնորդվել ենTik-Tok-յան նկարներով և շփոթել նրան հանցագործի հետՍևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքումՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության և միասնական կարգախոսի բացակայությունն էԻրավապահները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր ԽաչատրյանԱմերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըՍիրիայի քրդական կոալիցիան պատրաստվում է հայտարարել իր լուծարման և իր ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելու մասինԱրամ Խաչատրյան փողոցում իրականացվելու է նորոգման գործընթաց․ խնդրում են ավտոմեքենաներ չկայանելԱռանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը՝ աճուրդով, մեծ պահանջարկ ունեցողները՝ առանց աճուրդիՀրապարակվել է Ռուբինյանի կողմից Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարին պաշտոնից ազատելու մասին որոշումը
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ հպվել է 9-ամյա տղայի սեռական օրգանին, սեղմել երեխայի մարմինը
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (տեսանյութ)

Պարոն Փաշինյանի քայլող թիմը քայլող պատուհաս է դարձել իր համար. Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքում գրել է.

«Փաշինյանի թիմում «բարդա՞կ» է, թե ժողովրդավարություն

Թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի թիմում ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ քրեական գործ հարուցվելուց հետո տեղի ունեցավ թիմի պառակտում, որը բացահայտ դրսևորվեց սոցցանցերում սանասարյանամետ և վանեցյանամետ օգտատերերի միջև… Այդ ամենին նաև ներգրավվեցին պաշտոնյաներ… Իշխանությունների որոշ ներկայացուցիչներ վիրտուալ այդ ընդհարումները բացատրում էին Փաշինյանի կողմից ողջունված ներկուսակցական ժողովրդավարության առկայությամբ, երբ իշխանության ներկայացուցիչներն իրար մեջ ծագած անհամաձայնությունները հանրայնացնում են և դարձնում քննարկման առարկա…

Սակայն Սանասարյան-Վանեցյան առճակատումն այլ ուղղությամբ է ընթանում, որի մեջ արդեն ներգրավված անձինք մոռանալով, որ պաշտոնյաներ են, վիրավորանքներ են հասցնում մեկը մյուսին, սպառնում, հեգնում, մեկը մյուսին մեղադրում ստախոսության և «գործ սարքելու» մեջ…

Այս ամենն արդեն ներթիմային կամ ներկուսակցական ժողովրդավարություն չէ… Այն ավելի շատ հիշեցնում է ներթիմային «բարդակ»՝ քաոս, խառնաշփոթ, որի հետևանքները նույն Փաշինյանի համար բավական բացասական են լինելու… Եթե կան պաշտոնյաներ, որոնք համաձայն չեն ՀՀ վարչապետի կողմից իրականացվող քաղաքականության հետ, ապա, ինչպես ժողովրդավարական շատ երկրներում է լինում, պետք է հրաժարական տան և հետո անցնեն իշխանությունների քննադատությանը…

Իսկ այսպես ստացվում է, որ և՛ պաշտոնն են ցանկանում պահել, և՛ խայտառակում են մեկին, ում ուսերին եկել են իշխանության՝ դեմ լինելով նրա քաղաքականությանը… Հասարակության մոտ արդեն այն կարծիքն է ձևավորվում, որ վարչապետն ի վիճակի չէ կարգի հրավիրել իր շրջապատին և թույլ է…

Պարոն Փաշինյանի քայլող թիմը տարրականորեն քայլող պատուհաս է դարձել իր համար… Բացի նրանից, որ այդ թիմի շատ ներկայացուցիչներ իրենց վստահված ոլորտներում դիլետանտ են և ոչ կոմպետենտ, նաև զուրկ են քաղաքական բանավեճ վարելու մշակույթից և, իրենց համար բանավեճ կոչվածի երկրորդ նախադասությունից արդեն անցնում են փողոցային բառապաշարի և, ընդհանուր առմամբ, անդաստիարակ են…

Հ.Գ. Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի մի քանի օր առաջ նախագահական ընտրություններում տարած պարտության պատճառներից մեկն այն էր, որ շատ ուկրաինացիներ նրան համարում էին թույլ գործիչ, որի ներկայությամբ Ուկրաինայի կառավարության շատ անդամներ և նրա շատ թիմակիցներ մենամարտի էին բռնվում կամ վիճում միմյանց հետ…

Օրինակ՝ Պորոշենկոյի ներկայությամբ Օդեսայի նախկին նահանգապետ Սաակաշվիլին և ՆԳ նախարար Արսեն Ավակովը ոչ միայն խայտառակ վիճաբանություն սարքեցին, այլև Ավակովը բաժակով ջուրը շպրտեց Միխեիլ Սաակաշվիլիի երեսին…

Այդ ժամանակ ամենամեղքը Պորոշենկոն էր, որի հորդորները վերջ տալ վիճաբանությանը` արհամարհվեցին Ավակովի և Սաակաշվիլիի կողմից…»: