Երբ Քարդաշյանի բարեմասնությունները զարմացնում են անգամ փղին. Քիմը Բալիից լուսանկարներ է հրապարակել (ֆոտոշարք)
38-ամյա Քիմ Քարդաշյանը հիացրել է իր երկրպագուներին իր կյանքի հերթական արկածային պահով: Ռեալիթի շոուի աստղը լուսանկարներ է հրապարակել Բալիում անցկացրած հանգստից:
Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից:
Քիմն այնտեղ մոտիկից է «ծանոթացել» փղի հետ և փիղը Քարդաշյանին թույլ է տվել, որպեսզի նա բռնի իր կնճիթից:
Լուսանկարներում երևում է նաև Քիմի աստղային ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը:
Հավելենք, որ ինստագրամում հրապարակված լուսանկարները կարճ ժամանակում տարածվել են աշխարհի հեղինակավոր ժամանցային կայքերում: