Անաստասիա Վոլոչկովան առաջիկայում կդիմի պլաստիկ վիրաբույժի
43-ամյա Անաստասիա Վոլոչկովան սիրում է իր բնական գեղեցկությունը։ Նա շատ է ասել, որ չի պատրաստվում իր արտաքինում ինչ-որ բան փոխել։ Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքում։
Սակայն մասնագետները Վոլոչկովային հայտնել են, որ մոտ ապագայում նա ստիպված է լինելու դիմել պլաստիկ վիրաբույժի օգնությանը։
Նրանք նշել են, որ տարիքի հետ մեկտեղ Վոլոչկովայի մոտ առաջանում են նաև խնդիրներ։
Հավելենք, որ 2 տարի առաջ Վոլոչկովային առաջարկել են անվճար իրականացնել պլաստիկ վիրահատություն, սակայն նա մերժել է։