Ինչպե՞ս է առաջին անգամ գումար վաստակել Արմեն Աշոտյանը և ինչպես է այն ծախսել. նա վերհիշել է
Աշխատանքի օրվա առիթով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վերհիշել է իր աշխատանքային ուղին:
«Առաջին անգամ աշխատել և գումար եմ վաստակել 9-րդ դասարանում, երբ Հայաստանում կոշիկի արտադրության զարթոնք էր, 90-ականների սկզբին: Իմ առաջին աշխատավարձով օգնել եմ ծնողներիս, նաև ջինս եմ գնել:
Հետո տարբեր առարկաներ եմ պարապել մեր հարևանների երեխաների հետ, սցենարներ գրել դպրոցների համար: Ինչպես ամեն ուսանող, ուզում էի օգտակար լինել ծնողներիս դժվար ժամանակներում` փորձելով և սովորել, և աշխատել:
Հետո` բժշկական համալսարան... Ազգային ժողով... Կառավարություն... Նորից Ազգային Ժողով... ԼՈՒՅՍ հիմնադրամ...
Ասածս պարզ է` յուրաքանչյուր ճանապարհ սկսվում է առաջին քայլից: Այդ ճանապարհին հարկավոր է համառ լինել, չընկրկել, ոչ միայն պարզապես աշխատել, այլ աշխատել սեփական գիտելիքները, ունակությունները, իմացության պաշարը հարստացնելու համար:
Շնորհավոր տոնդ, իմ աշխատասեր և աշխատավոր Ժողովուրդ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանը: