Հեռանում եմ՝ ինձ հետ տանելով բացառիկ անմոռանալի հույզեր. Լիլիթ Հովհաննիսյան (ֆոտո)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը երեկ Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սպորտային կերպարում։
Լուսանկարին կից երգչուհին գրել է․
«Բարի օր, իմ թանկագիններ։ Աթենքում համերգը տևեց մինչ լուսաբաց, որից անմիջապես հետո ուղևորվեցինք Սալոնիկ: Ոչ մի վայրկյան գրելու ժամանակ չեղավ: Աթենքի համերգի պես Սալոնիկի համերգն էլ շաաատ թեժ էր: Հեռանում եմ՝ ինձ հետ տանելով բացառիկ անմոռանալի հույզեր ու ապրումներ, որոնք ունեցա վերջին երկու օրերին:
Հ.Գ. Իսկ հիմա ուղևորվում ենք Պլովդիվ»:
