Վթար Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին. կան տուժածներ
Ապրիլի 30-ին ժամը 20:30-ի սահմաններում, Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 38-րդ կիլոմետրին իրար են բախվել Ասկերանի շրջանի բնակիչ, 1980թ.ծնված Վ. Ս-ի վարած «ԳԱԶ-2410» մակնիշի և Հադրութի շրջանի բնակիչ, 1968թ.ծնված Վ. Բ-ի վարած «Տոյոտա-իպսում» մակնիշի ավտոմեքենաները: Այդ մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից:
Պատահարի հետևանքով վերջինիս ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1974թ.ծնված Ա. Ա.-ն և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Ս.-ն ու ուղևորներ` Ասկերանի շրջանի բնակիչներ, 1984 թ. ծնված Թ. Մ.-ն, 2004թ.ծնված Ա. Ս-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» և «Արևիկ» մանկական բուժմիավորում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: