ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք

Թանկարժեք կոստյում, Land Cruiser 200․ խրախճանքների մեջ ապրող Դավիթ Սանասարյանին քիչ մնաց

Ես հասկանում եմ Դավիթ Սանասարյանի՝ հեռուն գնացող պլանները, ինքնապաշտպանական ռեակցիան և ձեռքերը փրփուրներից նետելու փափագը, բայց պետք է հուսախաբ անեմ սույն ակտիվիստին, ով այդպես էլ չընկալեց իր պաշտոնի բուն էությունը:

Մանիպուլիացիաների մեծ մասնագետ Դավիթ Սանասարյանն այս օրերին կարողանում է մեդիա ռեսուրսներն այնպես օգտագործել, որ զոհի կարգավիճակում լինի, մարդիկ սկսեն իրեն սատարել, իսկ ինքն էլ իր թանկարժեք կոստյումով և անհայտ բարերարից ստացված, բայց շինարարական կազմակերպություններից մեկի հաշվեկշռում գրանցված Land Cruiser 200 արագընթաց մեքենայով հանդերձ ջրից չոր դուրս գա:

Ժողովուրդը միամիտ չէ և պարզ հասկանում է, թե թանկարժեք կոստյումներն ու մեքենաները պետական բարձր պաշտոն զբաղեցնող մարդն ինչպես կարող է ձեռք բերել:

Բոլորս էլ գիտենք, թե այդ նվերներն ինչ նպատակներով են հասնում պաշտոնյային, ինչ խոստումների դիմաց և ինչ անօրինականությունների վրա աչք փակելու համար: Հենց այս ամենն էր, որ հասցրեց անել Դավիթ Սանասարյանը և կարճ ժամանակում կարողացավ ժողովրդի հաշվին հղփանալ ու հարստանալ:

Սրբի դեմքով գայլերը եկել են իշխանության և կյանքում սեփական կատու չունենալուց հետո, ընկել են ծով հնարավորությունների դաշտ, սա է, որ ստիպում է մոռանալ տրված խոստումներն ու լծվել գռփելու սուրբ գործին:

Աչքը չտեսած մարդուն ինչպե՞ս կարող ես սահմանափակել չուտել, բայց ժողովուրդն այս ամենը երկար չի հանդուրժի և հանրային դատաստանի կենթարկի:

Հիմարը մե՞նք ենք, թե՞ Սանասարյան Դավիթը, որ ուզում է արած, բայց փոշմանած քայլի համար հանրության մոտեցումը փոխի և վերադառնա իր պաշտոնին, չէ՞ որ պաշտոնը քաղցր բան է:

Այսպես, խոսվում է ինչ-որ տեսանյութի մասին, որտեղ Սանասարյանը կաշառք է վերցնում, դե Սանասարյանն էլ առիթը չի կորցնում ու ասում՝ ձեռքը կկտրի այն խմբագրությունում, որը կհրապարակի իր կողմից կաշառք վերցնելու տեսանյութը։ Դե իհարկե այս արտահայտությունը բավական է, որպեսզի թեման հայտնվի մամուլի գլխագրերում և տպավորություն ստեղծվի, որ կտրականապես հերքվում է իր արարքների անօրինականությունը: Բայց կա մի բայց... ոչ մի պաշտոնական աղբյուր Դավիթ Սանասարյանին կաշառք վերցնելու մեջ չի մեղադրում, նրա մեղադրանքը վերաբերում է պաշտոնեական դիրքի չարաշահմանը:

Մեջբերում եմ.

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Այսինքն՝ Հոդված 308 Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը 2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդված 325. Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը 2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Հետևաբար՝ ԱԱԾ-ն իր պաշտոնական հաղորդագրությունում ևս առաջ է քաշել հնարավոր վարկածը, որ Դավիթ Սանասարյանն իր անելիքը արել է անզգուշությամբ: Կան պնդումներ, որ նաև ինձ են հասել, Փաշինյանի մոտ «երես բերեսի» ժամանակ Սանասարյանն ասել է մոտավորապես այսպես՝ «ցանկացել եմ պետության համար լավ բան անել, փաստորեն սխալվել եմ»:

Իրականում, եթե այսպես չխճճեր ամեն ինչ, ժողովրդին էլ այդպես բացատրեր և ներողություն խնդրեր, կընդունվեր՝ որպես սովորական անփորձություն, իսկ հիմա՝ իր հայտնի կոստյումով հանդերձ, Սանասարյանի արածը հանրության կողմից դիտարկվում է կանխամտածված գործողություն:

Արիանա Հովսեփյան
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն