ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք

ԱՄՆ-ի երկրորդ դեղին քարտը Երևանին

Այն, որ Հայաստանի նոր իշխանությունները արտաքին քաղաքական դոկտրին չունեն, գրվել ու խոսվել է մամուլում բազմիցս։ Նախկին իշխանությունների արտաքին քաղաքական հայեցակարգը, ըստ էության, բավականին աղավաղված ու աղճատված կերպով, ինչ-որ անհասկանալի ինքնահոսի ռելսերի վրա դրված հիմա գնում է:

Մոտավորապես այսպես կարելի է նկարագրել ինչպես ընդունված է ասել՝ նոր Հայաստանի արտաքին քաղաքականությունը։

Ընդ որում, խնդիրներն ամենուր են։ Սա, ինչ խոսք, անհասկանալի իրավիճակ է, քանի որ փոքր երկրների դեպքում գլոբալ քաղաքական ուժային կենտրոնների հետ խնդիրներ ունենալն առնվազն ինքնասպանության համազոր են։ Ու այս համատեքստում ամենևին էլ պատահական չեն այն միջադեպերն ու պոռթկումները, որ լինում են արտաքին քաղաքական ճակատում։ Հերթականը կապված է հայ-ամերիկյան հարաբերությունների հետ։

Փաշինյանի իշխանության գալուց հետո այն տպավորությունը կար, գոնե սկզբնական շրջանում, որ Միացյալ Նահանգների ու Երևանի հարաբերություններում աննախադեպ ջերմացումներ են սպասվելու։ Ամեն դեպքում, հեղափոխական օրերին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալներից Վես Միտչելի հետաքրքրվածությունը Հայաստանի «թավշյա հեղափոխություն» կոչվածով, ինչ-որ բանի մասին խոսում էր անշուշտ։ Սակայն ինչ- որ բան չգնաց այնպես, ու արդյունքում, հատկապես Ջոն Բոլթոնի այցից հետո, հարաբերություններում սկսվեց սառնություն, ինչն ավելի ցայտուն երևաց արդեն Հայաստանի կողմից 80 հոգանոց սակրավորների զորակազմի՝ Սիրիա ուղարկելուց ու Հայաստանի գործող վարչապետի՝ Իրան կատարած այցից հետո։ Իրավիճակը հատկապես ակնբախ դարձավ, երբ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը ԱՄՆ-ին ամենաշատ քննադատած վարչապետն է։

Այս հայտարարության արձագանքը ԱՄՆ-ն տվեց Քարնեգիի հիմնադրամի հեղինակավոր գիտաշխատող Պոլ Ստրոնսկու միջոցով։ Հեղինակավոր փորձագետն իր թվիթերյան էջում բավական սուր գրառումներ է արել, ըստ էության, հակադարձելով Հայաստանի վարչապետին։ Գրառումների ընդհանուր տրամաբանությունը հետևյալն է․ Փաշինյանը սխալվում է հայ-ամերիկյան հարաբերությունների և Հայաստանում ԱՄՆ դերակատարության հետ կապված մի շարք առանցքային հարցերում։ Նա հիշեցրել է, որ 1992 թվականից սկսած, Հայաստանում Միացյալ Նահանգները ավելի քան մեկ միլիարդ դոլար է ներդրել։

Իսկ ահա Փաշինյանի իշխանության գալուց հետո ընդհանուր առմամբ 25 միլիոն դոլարի հատկացում է արվել, ընդ որում 14 միլիոնով հատկացումները ավելացել են։ Ուշագրավ է այն, որ Ստրոնսկին ուղղակի հայտարարում է, որ Երևանը չունի հստակ քաղաքականություն ու ծրագիր՝ ամերիկացի ու եվրոպացի գործընկերների հետ աշխատելու համար, ինչով ուղղակի ապացուցում է այն, որ Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ու ամերիկյան ուղղությունները, մեղմ ասած՝ ձախողված են։ Սա չափազանց կոշտ գնահատական է, քանի որ բոլոր ապագա ներդրողները ապագա ներդրումային տարածքի մասին հենց այսպիսի կարծիքների վրա են հիմնվում, որոշում կայացնելու համար, թե որքան ներդրում կատարեն ու որ ոլորտներում։

Ստրոնսկին կրկին բաց տեքստով ասել է, որ ԱՄՆ-ում տարակուսանքով են վերաբերվել Հայաստանի կողմից Սիրիայում իրականացվող գործողություններին ու հիշեցրել, որ Սիրիայում ռւոսների ու ամերիկացիների միջև բավական խոր անդունդ կա ու Երևանը հիմա ակամա սկսել է լարախաղացություն անել այդ անունդի պռնկին, անկախ այն հանգամանքից, որ Սիրիայում կա բավական խոշոր հայկական համայնք։ Չի մոռացվել նաև այն փաստը, որ Սիրիայում ռուսների հետ աշխատող սակրավորները ամերիկացի հարկատուների փողերով են վերապատրաստվել ու մասնագիտացել։

Իսկ այն, որ Սիրիա զորակազմ ուղարկելը պարզապես արկածախնդրություն էր, ապացուցվում է նրանով, որ Ստրոնսկին բացում է փակագծեր՝ ասելով, որ Մոսկվան՝ Նուրսուլթանին (Աստանա), Մինսկին ու Երևանին արդեն բավական ժամանակ է՝ այդ մասին խնդրում էր, սակայն համաձայնել է միայն Երևանը։

NEWSPRESS.am