ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Պրոֆեսիոնա՞լ է խմբագիր Աննա Հակոբյանը, երբ աչք է փակում թիվ մեկ պատասխանատուի բոլոր սխալների վրա

Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է։ Տոնը որպես այդպիսին մասնագիտական է ու վերաբերում է լրագրողական համայնքին։ Բացի այս տոնից, լրագրողական համայնքի մեկ այլ մասնագիտական տոն ևս կա՝ Հայկական մամուլի օրը, որը նշվում է հոկտեմբերի 16-ին, ըստ ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի որոշման։

Մամուլի ազատության միջազգային օրը միտում ունի հիշեցնելու աշխարհին, որ խոսքի ազատությունը, բազմակարծությունը, կարծիքի արտահայտման ազատության իրավունքը ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների ազատության իրավունքը հանդիսանում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված իրավունքների ու ազատությունների անքակտելի բաղկացուցիչները։ 

Հայաստանի նոր իշխանությունները բավական մեծ հպարտությամբ են նշում, որ Հայաստանն մամուլի ազատության ինդեքսում բարելավել է դիրքերը։ Սրանից ոգևորված ու նաև իշխանություններին գովերգելու համար նույնիսկ արդեն տեղական մակարդակում փորձ արվեց կազմել հատուկ ցանկ, թե Հայաստանում քանի ազդեցիկ լրատվամիջոց կա, որ մասն է իշխանությանը պաշտպանում, որ մասը՝ քննադատում, իսկ որ մասն արտահայտում չեզոք կարծիք ու ինչու։

Թե որքանով էր այդ ցանկն օբյեկտիվ, դժվար է ասել, հատկապես որ այսօր չափազանց շատ է խոսվում ֆեյք նյուզ կոչվածի մասին, սակայն գոնե հայաստանյան հասարակության համար պարզ է, որ հայաստանյան մամուլն ազատ չէ ու ընդ որում ոչ թե խոսքը իշխանական կոշտ ուժի կամ բռնաճնշումների մասին է, այլ իշխող ուժի կիրառած մարտավարության, նրա տրամադրության տակ եղած ֆեյքերի բազմահազարանոց բանակի, այսպես ասած, ֆեյսբուքյան զոմբիների, որոնք կազմ ու պատրաստ սպասում են, որպեսզի հոշոտեն ցանկացած մեկին, ով կարտահայտի քննադատական խոսք իշխանությունների ու վարչապետ Փաշինյանի կամ նրա ընտանիքի անդամների հանդեպ։

Սա շատ տարօրինակ երևույթ է, եթե հաշվի առնենք, որ Փաշինյանն ինքը նախկին լրագրող է: Լրագրող, որը նախորդների օրոք վայելել է խոսքի ազատություն, բայց պաշտոնի անցնել-չանցնելուց հետո, օրերի տարբերությամբ, ակնարկում էր, թե ինքը լրատվամիջոցներին կարող էր առնել «կոնտրոլի տակ», բայց չի արել: Լավություն է արել: 

Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ևս լրագրող է և շարունակում է խմբագրել Փաշինյան ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը», որը մեկ գիշերում, Փաշինյանի իշխանության գալուց հետո, ամենաթունդ ընդդիմադիր ու ամենասուր քննադատություն հնչեցնող ԶԼՄ-ից վերածվել է իշխանության խոսափողի։

Էլ չասած, որ վարչապետն ու նրա ընտանիքի անդամներն առիթը բաց չեն թողնում քարոզներ կարդալու այն մասին, թե Հայաստանում մամուլն ինչպիսին է ու ինչպիսին պետք է լինի: Հիշում ենք Աննա Հակոբյանի երկար-բարակ դասախությունը լրագրողներին, երբ իրեն տեսել էին Շվեյցարիայում և ձայնագրիչով չէին «հարձակվել» իր վրա: Այս բոլորը հավելյալ քաջալերանք է ֆեյսբուքյան զոմբիների համար։

Նույն Աննա Հակոբյանն իր այսօրվա շնորհավորական խոսքում հոխորտում է, թե Հայաստանում լրագրողների պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու լուրջ խնդիր կա: Իհարկե, համաձայն ենք տիկնոջ հետ՝ պրոֆեսիոնալի «չափուքանակը» բարձրացնելու առումով, բայց այդ պրոֆեսիոնալիզմը պետք է սկսել յուր անձից ու ընտանիքից: Պրոֆեսիոնա՞լ է իմ ամուսին-վարչապետը: Պրոֆեսիոնա՞լ է ինքն անձամբ՝ որպես երկրի դեմք հանդիսացող տիկին և կամ որպես խմբագիր: Հազիվ թե: Չի՞ նկատում, թե՞ չտեսնելու է տալիս սեփական ամուսնու սխալները պաշտոնում, որոնք բազում-բազմաթիվ են: Իսկ հարց տվե՞լ է Աննա Հակոբյանն իրեն՝ պրոֆեսիոնալ խմբագիրն աչքերը սև ակնոցով կփակե՞ր երկրի վարչապետի սխալների վրա, թե՞ կարծում է՝ Փաշինյանն անթերի է, երկնքից իջած՝ սուրբ ու ոտքերն էլ փոքր-ինչ ամպաթաթախ: Իհարկե, չի կարծում, ու միտումնավոր անտեսում է երկրի խնդիրների թիվ մեկ պատասխանատուի սխալները, ուրեմն հենց այդ կետում մեռնում է պրոֆեսիոնալը: Ուրեմն պրոֆեսիոնալի մասին դասը դառնում է դատարկ բառակույտ: 

Մամուլի ազատությունը չի որոշվում միայն նրանով, որ իշխանությունն առերևույթ հանդուրժում է քննադատությունը, իսկ իրականում փորձում է զարտուղի ճանապարհներով չեզոքացնել դրանք՝ չխորշելով նույնիսկ հայհոյանքից, ատելության խոսքից, սպառնալիքից ու այլնից, որոնց մասին նույնիսկ միջազգային կազմակերպությունները իրենց զեկույցներում ֆիքսել են։

Մամուլի ազատությունը որոշվում է, թե քննադատության հանդեպ ունեցած հանդուրժողականությունը որքան է իրական ու անկեղծ ու որքան ֆեյք։ Հայաստանում իհարկե, ֆեյքն ավելի շատ է, կարելի է ասել՝ գերակշռող է, որովհետև երբ քսանամյա Մարիամ Փաշինյանն էլ դասախոսություն կարդում հրապարակային հարթակում, իր ֆեյսբուքյան էջում, թե մամուլը ինչպիսին պիտի լինի, արդեն կարելի է պատկերացնել, թե ազատ մամուլի պատկերացումները Փաշինյան ընտանիքի ներսում ինչպիսի մետամորֆոզներ են ապրել Նիկոլ Փաշինյանի վարչապետացումից հետո։

NEWSPRESS.am