Արամ Ա Վեհափառի օրհնությամբ քահանայական ձեռնադրություն է կատարվելԱվտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ Թուրքմենստանի քաղաքացին հոսպիտալացվել էՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան
Ես սա կատարեցի․ Ալեն Սիմոնյանի նշանածն ուրախ է, որ ստորագրեց ամուսնության պետական գրանցման փաստաթուղթ (տեսանյութ)
Հոգեհանգստի դեմքով «հաղթածները»․ «Հրապարակ»49.745% ձայն ստացած ուժի էլեկտորատին թվում է, որ Ծաղկաձորի ճոպանուղին այլևս իրենցն է՝ անվճար են օգտվելու․ Կարեն ՀեքիմյանՀրաձգություն ԱՄՆ-ի Դելավեր նահանգի հիվանդանոցներից մեկում. կան վիրավորներ«Իրավունք». Թող տվայտվեն մինչեւ առաջին-երկու նիստը. ինչ «սյուրպրիզ են» պատրաստել ՔՊ-ականներըՋրասուզակը Փամբակ գետում հայտնաբերեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը«Իրավունք». «Պիտի վնգստան». Փաշինյանը վստահեցրել է՝ ամեն ինչ անելու է, որ ընդդիմադիրները հրաժարվեն մանդատներիցՀայաստանից որոշակի սննդամթերքի ներմուծման սահմանափակումները պայմանավորված չեն քաղաքականությամբ. Россельхознадзор-ի ղեկավարԱԺ-ն շարունակում է քառօրյա նստաշրջանի աշխատանքները. ՈւՂԻՂ«Ժողովուրդ»․ Մոսկվայից հրավերի սպասում՝ իշխանական կուլիսներում«Հրապարակ». 11 դատավոր կրակն է ընկել․ ոչ քուն ունեն, ոչ դադար
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
«Հրապարակ»․ Փարսյանը հուսախաբ է եղել «Ժողովուրդ». ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետածի գործով ընդդիմադիրի են հարցաքննել. ՔՊ-ն ստվերում է«Հրապարակ». Արևմուտքը թույլ չի տալիս զիջումների գնալ «Իրավունք». Կադրային փոփոխություններ են սպասվում մարզպետաց աշխարհումՆիկոլ Փաշինյանը քաղաքական փակուղու մեջ է. Strategic Culture«Հրապարակ»․ Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են«Ժողովուրդ». Նոր ճնշումը ընդդիմադիրների վրա խորանում է. կալանք, կալանք մինչև վերջ«Հրապարակ»․Պետական աշխատողներին գաղտնալսում են. «ԱԱԾ-ում գիտեն՝ ում օգտին եք քվեարկել»«Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրություններ»Էրեբունու համայնքային ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել էՓաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով. քաղաքագետԱրամ Ա-ն վերահաստատել է աջակցությունը Երուսաղեմի եկեղեցիներին«Վնուկովո» օդանավակայանում հանվել են ժամանակավոր սահմանափակումներըԻսրայելում մտավախություն ունեն, որ Իրանը կօգտագործի 60-օրյա բանակցությունները միջուկային ծրագիրն առաջ տանելու համարՈւկրաինայի ռազմական ինքնաթիռ է կործանվելԿազանում կանցկացվի ՌԴ–ԱՍԵԱՆ գագաթնաժողովը. մանրամասներՈղբերգական ավտովթար. կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս ենՄեր նպատակը դեպի Ռուսաստան արտահանումը դեպի եվրոպական ուղղություն տեղափոխելը չէ. ՊապոյանՌուսաստանի օրը Աստանայում նշել են դիվանագիտական և քաղաքական շրջանակների մասնակցությամբՕմանի և Իրանի արտաքին գործերի նախարարները կողմ են Հորմուզի նեղուցում ազատ նավարկությանըԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. վիրավորներ կան7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. կշարունակեն վաղը«Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով». վերլուծությունՀայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցերը«Հայաստան» դաշինքը ԵԱՀԿ դիտորդներին է ներկայացրել հետընտրական խախտումների վերաբերյալ գնահատականներՖրանսիական «Thales»-ը և հայկական «ԲուՏեխ»-ը ռազմավարական գործընկերություն են հաստատելՄիայն մեկն էր ինձ համար բարդ մրցակից. Արման ԾառուկյանՄեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելիԱրման Բաբաջանյանը դիմում է ՍԴ՝ վիճարկելու «միջավայրը, որում ձևավորվեցին քվեարկության արդյունքները»Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՏիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժվել է«Վրացական երկաթուղու» նախկին ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել41-ամյա վարորդը բեռնատարով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակներինԱդրբեջանը Հայաստան է մատակարարել 11 մլն դոլարի ապրանքՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Գանայի նախագահին
Վազող տողեր

Փաշինյանն ակնհայտ զգուշանում է Տիգրան Սարգսյանից

Հայաստանում ԵԱՏՄ նիստի ընթացքը ցույց տվեց, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն անսասան կերպով կշարունակի վայելել իր պաշտոնը: Եթե հեղափոխությունից հետո քաղաքական հետապնդումներ տեղի են ունենում նախկին իշխանության ներկայացուցիչների դեպքում, ապա Տիգրան Սարգսյանի կողքով Փաշինյանն ու իր թիմակիցները պարզապես շրջանցելով են անցնում:

ՀԱՊԿ-ում տապալումից հետո Փաշինյանը պարզապես վախենում է Տիգրան Սարգսյանի «էշին չոշ» ասելուց, պատկերացնում է, թե ինչ կկատարվի իր հետ, եթե Տիգրան Սարգսյանին անցկացնի որևէ քրեական գործի շրջանակներով և որևէ, թեկուզ աննշմար, խնդիր առաջացնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի անվան հետ:

Փաշինյանը հաշվարկում է՝ չունի կադր ԵԱՏՄ-ին համարժեք, ինչպես չուներ կադր ՀԱՊԿ-ին համարժեք, երբ Յուրի Խաչատուրովին հետ կանչեց: Փաշինյանը շատ լավ է հասկանում՝ եթե, օրինակ, իր աներձագ Հրաչ Հակոբյանին փորձի սղցնել Տիգրան Սարգսյանի փոխարեն, որչափ «պռավալ» կգնա տարբեր հարթություններում: Պետք չէ նաև մոռանալ նախկին վարչապետի կապերը Կրեմլի հետ: Այս ամենը խոսում է միայն այն մասին, որ Փաշինյանը պարզապես պետք է հաշվի նստի Տիգրան Սարգսյանի հետ, լինի հարգանքով և խիստ զգույշ՝ հանկարծ թե Սարգսյանը չզայրանա:

Երկրի ԱԱԾ-ն, ոստիկանությունն ու Փաշինյանն անձամբ չեն կարողանում մշտապես պետական բարձր պաշտոններ զբաղեցրած, կոռուպցիոն համակարգի կիզակետում գտնված մարդու շուրջ օղակը սեղմել և ինչ-որ բացահայտումով հանդես գալ: Այն մարդու հետ կապված, ով Սերժ Սարգսյանի օրոք, ըստ լուրերի, կարողացավ քաղաքական թիմ ձևավորել՝ իրեն հավատարիմ նախարարներով ու պատգամավորներով, ունենալ սեփական ֆինանսաօլիգարխիկ բևեռը, եթե հրաժարականով չկանխվեր, ապա այսօր կունենար սեփական կլանը՝ միլիարդավոր դոլարների շրջանառությամբ, որն էլ կապահովոր Սևանա լիճը մեծ ձկնաբուծարան դարձնելու իր պլանը:

Քննության չեն առնվում նաև Տիգրան Սարգսյանի հասցեին ընդդիմադիր գործիչների կողմից հնչեցված ոչ մի խոսք՝ կապված բյուջեի չարաշահման, անօրինականությունների հետ:

Փաշինյանն այն աստիճան է զգուշանում Տիգրան Սարգսյանից, որ դեսպանների փոփոխության ժամանակ շրջանցեց նաև Տիգրան Սարգսյանի եղբորը՝ Արմեն Սարգսյանին, ով այս պահին Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է:

Փաշինյանի «վլաստի» զարգացման ճանապարհին մշտապես ճակատագրային են լինում Սարգսյան ազգանուն կրողները: Նախ, Սերժ Սարգսյանի ֆակտորն էր Փաշինյանի կոկորդին, ապա նախագահ Արմեն Սարգսյանը՝ հանրության մեջ բարձր վարկանիշով, հիմա նաև Տիգրան Սարգսյանը, ով Փաշինյանի՝ արտաքին քաղաքականության ոլորտում իսկական թելադրող ուժ է:

NEWSPRESS.am