ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք

Իրանը նախազգուշացնում է նաև Հայաստանին․ ի՞նչ զարգացումներ են սպասվում

Իրանի զինված ուժերի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան զինվորականներից գեներալ Քոլամ Ալի Ռաշիդը հանդես է եկել բավական կոշտ հայտարարությամբ։ Ըստ իրանական աղբյուրների, գեներալ Ռաշիդը նախազգուշացրել է Իրանի հարևաններին, որ Միացյալ Նահանգների ու Իսրայելի շահերի սպասարկումը ու հանուն այդ սպասարկման ռեգիոնալ պատերազմի հրահրումը շատ թանկ կարող է նստել ողջ ռեգիոնի վրա։ Իրանցի բարձրաստիճան զինվորականը նկատել է, որ ռեգիոնալ պատերազմը միայն ու միայն օգուտ կարող է բերել Միացյալ Նահանգներին ու Իսրայելին, սակայն ապակայունացնելու է ողջ տարածաշրջանը, իսկ ռեգիոնի բոլոր ժողովուրդները դրա համար շատ թանկ են վճարելու։

Այս հայտարարությունը լսելիս մի պահ պատկերացնենք ռեգիոնը, Իրանն ու նրա հարևաններին։ Իրանի հարևաններն են Հայաստանը, Ադրբեջանը (Նախիջևանի հատվածով, բուն Ադրբեջանի տարածքով ու Ղարաբաղյան հակամարտության գոտի հանդիսացող հատվածով), Թուրքմենստանը, Աֆղանստանը, Պակիստանը, Իրաքը, Թուրքիան։ Այսինքն, իրանցի գեներալի նախազգուշացումը վերաբերում է առնվազն յոթ պետության։ Հայաստանի մասով անհանգստանալու կարիք չէր լինի, իհարկե, եթե նման հայտարարություն հնչած չլիներ Միացյալ Նահանգներում սպասվող ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումից առաջ։

Այսինքն, ինչ-որ իմաստով, նախազգուշացումը վերաբերվում է նաև Երևանին, որտեղ իշխանության ղեկին մի թիմ է, որը եկել է իշխանության՝ իրանական պատկերացումներով՝ գունավոր հեղափոխության արդյունքում և հնարավոր է, որ վտանգ ներկայացնի իրենից։ Հատկապես, որ այդ նույն իշխանություններն առաջին դեմքի մակարդակով, նախ Իրանի թիվ մեկ թշնամի ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցից առաջ, ու ապա այցից հետո չվարանեցին նախ ասել, որ Թեհրանը միջազգային թմրատրաֆիկի հանգուցային կետերից է, ու հայ-իրանական սահմանն այդ իմաստով տարանցիկ վայր է ու ապա չբացառեցին որ հայ-իրանական սահմանը կարող է փակվել։

Իհարկե, Հայաստանն այս անվստահությունը փորձեց հարթել, Փաշինյանի իրանական այցով, սակայն 5-6 հազար տարվա պետականության պատմություն ունեցող իրանցիներին պոպուլիստական հայտարարություններով խաբելը, մեղմ ասած, անհնարին է։ Մյուս կողմից, գոնե ամերիկացի դիվանագետների ու պաշտոնյաների վերջին հայտարարությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով կարգավորման հետ կապված ու բանակցային սեղանին եղած պլանների մասով ադրբեջանական մամուլում եղած հրապարակումները հուշում են, որ Միացյալ Նահանգներն ունի կարգավորման իր տեսլականը, որը Բաքվի մամուլում պայմանականորեն անվանում են Բոլթոնյան պլան, ինչպես Մոսկվայի ունեցած պատկերացումներն անվանվում են Լավրովյան պլան։

Ընդ որում, ամերիկյան պլանի համաձայն, ամեն կերպ փորձ է արվելու, որպեսզի խաղաղարար ուժերը, որոնք ըստ Մադրիդյան սկզբունքների, տեղակայվելու են հակամարտության գոտում, ենթադրաբար, բուֆերային տարածքներում, լինեն եթե ոչ ՆԱՏՕ-ական, ապա գոնե ամերիկյան զինվորականների մասնակցությամբ, ինչը Թեհրանի համար չափազանց անցանկալի է, քանի որ դա կնշանակի, որ ամերիկացի զինվորականներն անմիջականորեն հայտնվում են իր սահմանների եզրին։

Հայաստան՝ Ռուսաստանի վարչապետի այցի հետ կապված մանրամասներն էլ, որոնք «արտահոսել» են տարբեր խողովակներով, ակնարկում են, որ ինչ որ «ճաշ», ամեն դեպքում, եփվելու է Պոմպեոյի հովանու ներքո Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը, ու հիմա Իրանը նախապես հասկացնում է «հանգիստ նստել տեղը», արձանագրելով, որ Իրանի դեմ նույնիսկ ակամա իրականացված գործողությունները, կամ ռեգիոնալ պատերազմը բոլոր ժողովուրդների վրա են թանկ նստելու, որոնք ապրում են ռեգիոնում։

NEWSPRESS.am