Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքումՄի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ ԾառուկյանՄենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Մամուլ

«Փաստ». Հայ-ռուսական հարաբերությունները՝ «ծուռ հայելու» մեջ

«Փաստ» օրաթերթը գրում է. 

«Օրերս Հայաստան ժամանած ԵԱՏՄ ան­դամ վարչապետներից միայն Դմիտրի Մեդվեդևն արժանացավ Նիկոլ Փաշինյանի առանձ­նահատուկ ընդունելությանը: Հայաստանի վարչապետը թերևս ցանկանում էր ցույց տալ, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ ամ­րապնդված նաև երկու երկրների բարձրաս­տիճան պաշտոնյաների մտերիմ հարաբերու­թյուններով:

Իհարկե, Փաշինյանի այս մտադ­րությունն ակնհայտորեն «փչացրեց» սոցիա­լական ցանցերում ակտիվ տարածում գտած տեսագրությունը, որի հիմնական դրվագը Փաշինյանի խոսքն ու Մեդվեդևի ծիծաղն էին: Սակայն ավելի ուշագրավ է, որ Փաշինյանին ավելի շատ վնասեցին նրա «դուխով» թիմա­կիցները, որոնք վարչապետից առաջ ընկնե­լով՝ Ռուսաստանի վարչապետին մեղադրե­ցին անտակտության մեջ: Ընդհանրապես այս անիմաստ թեմայի շուրջ բոլոր կողմերի անիմաստ արձագանքները ի ցույց են դնում դիսկուրսիոն հարթակի մակերեսայնությունն ու խորքային խնդիրների անտեսումը:

ԵԱՏՄ վարչապետների հավաքն ու Փաշինյան-Մեդվեդև «տնավարի» զրույցն ամենևին էլ չեն վկայում հայ-ռուսական «փայլուն» հա­րաբերությունների մասին: Այս կարևոր հար­ցում ևս իշխանությունը փորձում է էպատաժային քարոզչությամբ քողարկել տխուր իրա­կանությունը: Սակայն քարոզչությունը հասա­րակության վրա կարող է կարճաժամկետ ազ­դեցություն ներգործել, իսկ չոր փաստերն ավելի խոսուն են՝ հատկապես ինֆորմացիա­յի ազատության այսօրվա ժամանակներում, երբ քաղաքացին հնարավորություն ունի տե­ղեկացված լինել բազմաթիվ աղբյուրներից:

2019 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ունի արտահանման և ներկրման նվազում: 2018-ի սկզբին ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառությունը կազմում էր 29 տոկոս, այս տարի արդեն կազմում է 11 տոկոս: Վիճակագրական «հեղափոխու­թյան» սիրահար մեր վարչապետը ֆեյսբուքյան լայվերում ու գրառումներում, բնականաբար, շրջանցում է այս թվերը՝ չնայած դրանք ոչ մի տեղ չեն կորչում:

Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապ­րանքաշրջանառության կրճատման հիմքում միայն տնտեսական գործոնները չեն: Չնա­յած՝ եթե անգամ այդ բաղադրիչը լիներ առաջնային, ապա դա փաստորեն անուղղակիորեն կարձանագրեր, որ հեղափոխությունից հետո Հայաստանում տնտեսական աճ գոյություն չունի: Սակայն անդրադառ­նանք ավելի կարևոր մի խնդրի:

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը տարբեր պետությունների հետ իր հարաբերությունների հիմքում դնում է աշխարհաքաղաքական գործոնը՝ նույնիսկ այն դեպքերում, երբ տնտեսությունը դրանից տուժում է: Արդ, եթե Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապրան­քաշրջանառությունը կրճատվում է, ապա Մոսկվայում ակնհայտ անվստահություն կա Հայաստանի իշխանության հանդեպ: Այս հիմնական խնդիրն է, որ Նիկոլ Փաշինյանի թիմն առայժմ չի կարողանում լուծել, եթե ան­գամ «թանկագին հյուրերը» հյուընկալվում են վարչապետի տանը: Ի վերջո, շատ կարևոր է, որ Հայաստանի արտաքին քաղաքականու­թյունը կանխատեսելի դառնա, ինչը կնպաս­տի ոչ միայն հայ-ռուսական հարաբերու­թյունների բնականոնությանը, այլ նաև Երև­անի նկատմամբ պատշաճ վերաբերմունք կձևավորի Վաշինգտոնում ու Բրյուսելում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում