Մղարթի գյուղապետի մահվան պատճառով գյուղում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Մի քանի օր առաջ հանկարծամահ է եղել Լոռու մարզի Մղաթ համայնքի ղեկավար` Վաչագան Նավասարդյանը: Նա գյուղապետի պաշտոնն զբաղեցնում էր 1997-ից: Նրա մահվան նախնական պատճառը սրտամկանի ինֆարկտն է:
newspress.am-ի հետ հեռախոսազրույցում Լոռու մարզպետարանի տեղական ինքնակառավարման ու հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը տեղեկացրեց, որ համայնքի ավագանին որոշում կկայացնի համայնքապետի լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին` որպես պատճառ նշելով մահվան փաստը, որից հետո Լոռու մարզպետարանը անհրաժեշտ փաստաթղթերը կուղարկի ՀՀ արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարություն, ապա նաև ՀՀ կառավարություն:
« Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից կնշանակվի համայքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որից հետո կնշանակվեն համայնքապետի նոր ընտրություններ»,- պարզաբանեց Դավիթ Մանուչարյանը :