Զախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանքԱյսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ
Հայ զինվորականները Հնդկաստանում մասնագիտացված պատրաստություն են անցել. Indian Defence Times
Հասարակություն

«Թող օրը քաղցրով սկսվի»․ երթուղայինի վարորդը կոնֆետներ էր բաժանում ուղևորներին

Ասում են՝ երկուշաբթին ծանր օր է․ չգիտեմ՝ գուցե, բայց այս երկուշաբթին հաճելի անակնկալով սկսվեց։

Առավոտյան, սովորականի նման, շտապում էի աշխատանքի: Դարձյալ սովորականի նման, երկար սպասեցի՝ մինչև եկավ իմ երթուղային տաքսին։ Մի քիչ նեղսրտած էի երթուղայինի ուշացման համար, մի քիչ նրա համար, որ ինքս եմ ուշանում աշխատանքից ու մի քիչ էլ մտազբաղ՝ օրվա անելիքների հետ կապված։ Ի վերջո, նստում եմ երթուղային ու․․․ անակնկալ՝ վարորդը կոնֆետ է առաջարկում։

«Էս կոնֆետը վերցրեք»,- ասում է նա։ Զարմացած նայում եմ ու հարցնում․ «Ինչ-որ առիթ կա՞»։ Ու տրանսպորտի մեջ նստած բոլոր ուղևորները բարի ժպտում են։ Նրանցից մեկը արձագանքեց․ «Չէ՛, առիթ չկա, վարորդը պարզապես բոլորին բաժանում է կոնֆետներ»։

Վարորդն էլ իր հերթին հաստատում է․ «Հա՛, թող օրը քաղցրով սկսվի»։

Այդ պահին վարորդին գուցե չհասկացա, բայց շնորհակալություն ասացի ու ժպտացի։ Հաջորդ կանգառում նույնը կրկնվեց․ բարձրացողները կոնֆետներ ստացան։

«Վերցրեք, բոլորին բաժանեք»,- ասաց վարորդը։

Ուղևորներից մեկը հարցրեց․ «Էդ դուք ինչքա՞ն օգուտ ունեք, որ կոնֆետ եք տալիս բոլորին»։ Վարորդը ժպտաց․ «Թո՛ղ մի օր էլ օգուտ չունենամ, համ էլ, որ մարդիկ նստում են, կոնֆետը տալիս եմ ու ժպտում են՝ արդեն լավ եմ զգում դրանից, ու իմ օրն էլ հաջող է լինում»։

Անցանք ևս երկու կանգառ․ ուղևորների թիվը գնալով աճում էր, իսկ վարորդի կոնֆետները չէին վերջանում։ Այդ ընթացքում նստեցին ամենատարբեր մարդիկ, ամենատարբեր հոգսերով ու դեմքի արտահայտություններով, բայց, վերցնելով վարորդի առաջարկած կոնֆետները, բոլորը միանգամից սկսում էին ժպտալ։

Մին կին չդիմացավ․ «Վա՛յ, էս ինչ լավ մարդ ես դու։ Որ քո նման երկու մարդ էլ տեսնեմ, է՛լ մտածելու բան չի լինի, խնդիրներս լրիվ կլուծվի»,- ասաց կինն ու ծիծաղեց։

Տրանսպորտում բոլորն ասում-խոսում, ուրախանում էին։ Ոչ մի տխուր մարդ չկար, ոչ մի մտահոգ դեմք չէիր տեսնի։ Վարորդն իր դիմացի հայելիով նայում է իր մեքենայի մեջ նստած մարդկանց ու բարի ժպտում։ Նայում եմ նրան, ու կարծես փորձում հասկանալ կոնֆետի գաղտնիքը։ Նա մեկ հատիկ կոնֆետի մեջոցով բարությունն ու ժպիտ էր փոխանցում մարդկանց։ Ընդամենը 1 հատիկ կոնֆետ, որի մեջ դրված է մարդկային վերաբերմունքը, դիմացինի նկատմամբ։

Որքան քիչ բան է պետք ժպտալու համար․․․

Արմինե Մկրտումյան