ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Իշխանության «ուտել-ուրանալը» կարող է թանկ արժենալ Հայաստանի տնտեսության համար

Հայաստանյան ներքաղաքական դաշտն արդեն 10 օրից ավել է, ինչ փոթորկվել է հերթական անգամ։ Պատճառն այն է, որ ցեմենտի գործարանի հետ կապված հայտնի պատմությունից հետո, «ՔՈ» կուսակցությունը որոշել է հարց բարձրացնել կապված Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի ու գործարարությամբ զբաղվելու հարցի հետ։

Իհարկե, մի կողմից հասկանալի է, որ Օպերայի տարածքում, որը վերջերս «հատուկ ազատագրության գոտի էր հռչակվել», սրճարան կառուցող «ՔՈ»-ի ղեկավարների համար նման աղմուկը ձեռնտու է, քանի որ այդ կերպ փորձ է արվում հանրային ուշադրության սլաքներն իրենցից հեռացնել և ուղղել Ծառուկյանի վրա։ Այս մասին բավական գրվեց հայրենական մամուլում։

Անհասկանալի է, սակայն, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կեցվածքն այս հարցում։ Վերջինս անցյալ շաբաթ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Գագիկ Ծառուկյանին ուղղված գրություն՝ կապված «փոթորիկ մի բաժակ ջրում» օպերացիայի հետ, որն իրականացնում է ՔՈ-ն։

Զարմանալի է, որ դեռ հեղափոխության օրերին Գագիկ Ծառուկյանի ուղարկած ջրերը խմած Արարատ Միրզոյանի մոտ նոր-նոր է արթնացել նման մտահոգություններին արձագանքելու ցանկությունը։

Ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ քաղաքակիրթ աշխարհում ընդունված պրակտիկա է, որ գործարարը, մուտք գործելով քաղաքականություն, պահպանում է իր ունեցվածքի հանդեպ սեփականատիրական տիրապետման իրավունքները, սակայն դրանք հանձնում է հավատարմագրային կառավարման։ Գագիկ Ծառուկյանն այս առումով բացառություն չէ։ Ամենախոսուն օրինակն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է։

Ընտրվելուց հետո, դեռ անցումային շրջանը չսկսած, նա հեռացավ բիզնեսից, ու օրենքի պահանջով, իր բիզնեսները հանձնեց հավատարմագրային կառավարման՝ հատուկ հիմնադրամին։ Ավելին, ամերիկյան մամուլում և ամերիկյան հասարակության մեջ Թրամփի կառավարությունն անվանում են նաև մեծահարուստների կամ միլիարդատերերի ակումբ, քանի որ այնտեղ մեծ թիվ են կազմում ամերիկյան գործարար շրջանակները ներկայացնողները։ Թրամփն ինքը համարվում է ամերիկյան արդյունաբերական կապիտալը ներկայացնող գործիչ։

Ու այս ֆոնին, հետաքրքիր է Գագիկ Ծառուկյանի մասով բարձրացած աղմուկի մեջ հնչած այն հարցը, թե երբ Ծառուկյանը հանդիպում է օտարերկրյա գործարարների հետ, նա խոսում է որպես պատգամավո՞ր, թե՞ որպես գործարար հետաքրքրություններ ունեցող անձ։

Սա նույնն է, որ, ասենք, ԱՄՆ-ում հարց բարձրացվի, թե չինական, եվրոպական, մեքսիկական կամ այլ երկրում պատրաստված ապրանքների հանդեպ բարձր մաքսատուրքեր սահմանող Թրամփը որպես նախագա՞հ է հանդես գալիս, թե՞ որպես ամերիկյան արդյունաբերական կապիտալը ներկայացնող անձ, որը դիմում է տիպիկ պրոտեկցիոնիստական մեթոդիկայի՝ ամերիկյան արդյունաբերությունն առաջ մղելու համար։

Իսկ եթե ավելի լուրջ խոսենք, ապա այդ աղմուկը շատ վտանգավոր է, ու կարող է բավական թանկ արժենալ Հայաստանի տնտեսության համար։

NEWSPRESS.am