ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Հեղափոխության դըմփ-դըմփ-հո՞ւ-ն է քրիստոնեական

Պետություն-եկեղեցի հարաբերությունների հետ կապված կառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, կամ՝ ինչպես ինքն է նշում՝ «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը» եղել է խորապես քրիստոնեական արժեքների վրա հիմնված ու Նոր կտակարանում ամրագրված գաղափարները հեղափոխական են։ Հայաստանյան հասարակությունն, իհարկե, վերջին մեկ-մեկուկես տարում շատ տարօրինակ հայտարարություններ էր լսել, սակայն այս մեկը կարելի է համարել «ոսկե ֆոնդի» արժանի։

Թե ինչու է Փաշինյանը նման հայտարարություն արել, դժվար է ասել, սակայն փորձենք հասկանալ, թե որքանով է Փաշինյանի այս հայտարարությունը համապատասխանում իրականությանը։ Քրիստոնեությունը, որպես կրոն, երբեք քաղաքական ամբիցիաներ չի առաջադրել։ Հիսուս Քրիստոսի հայտնի՝ «Աստծունը Աստծուն, կայսրինը՝ կայսրին» արտահայտությունն արդեն իսկ ամրագրում է այն սկզբունքը, որ քրիստոնեությունը վերքաղաքական կրոն ու ուսմունք է։

Քրիստոնեությունը նաև սեր, համերաշխություն, հանդուրժողականություն քարոզող կրոն է, որի հեղափոխականությունը գոնե առաջին դարի հրեական հասարակության մեջ կայանում էր նրանում, որ ավելի ոգեկան ուսմունք էր ու քննադատում էր անթաքույց կերպով այդ ժամանակի հրեական հասարակության քաղքենիական կրոնական կեցվածքը, հասարակական խմբերին ու կուսակցություններին՝ ի դեմս սադուկեցիների, փարիսեցիների, զելիոտների, տաճարի պաշտոնեության և այլն, որոնց համար ձևը գերակա դիրք էր ձեռք բերել բովանդակության հանդեպ, օրենքը՝ շնորհի։

Այսինքն՝ քրիստոնեությունն ընդգծված ներանձնական ոգեղեն ուսմունք է, ճիշտ ապրելու արվեստ, եթե այդպես կարելի է անվանել, որի առանցը Քրիստոսի հարությունն է, մահվան հանդեպ կյանքի հաղթանակը, հավիտենական կյանքի հույսը։ Քրիստոնեական ողջ դոգմատիկան ու բարոյական կոդեքսը հենց այս գաղափարների շուրջ է պտտվում։ Իսկ ինչ էր ներկայացնում իրենից Փաշինյանի իշխանափոխությունը, որը հորջորջվում է որպես հեղափոխություն։

Մարդկանց սորտավորում, սևերի ու սպիտակների բաժանում, ատելության հասնող հակակրանքի ձևավորում ներկաների ու նախկինների միջև, պառակտում ի վերջո։ Մի՞թե այս գաղափարները ինչ-որ կերպ կարող են կապ ունենալ քրիստոնեության հետ։ Նույնիսկ ամենից անկանոն մեկնաբանության մեջ ատելությունը չի կարող ներկայացվել որպես քրիստոնեական։

Նույնիսկ զայրույթը քրիստոնեական ընկալումով համարվում է մեղք, մերժելի արարք, էլ ուր մնաց՝ պատին ծեփելը, ասֆալտին փռելը, տեղերում հանգիստ նստելու հաթաթաները։ Քրիստոնեությունը առաջարկել է մի այնպիսի գաղափարախոսություն, որը երկու հազար տարի գոյություն ունենալով, իր կենսունակությունը պահպանում է ու դեռ կպահպանի, իսկ Փաշինյանի՝ նույնիսկ ընտանիքի անդամները կարո՞ղ են արդյոք հստակ ձևակերպել, թե իրենց, այսպես ասած, համայնքը ինչ գաղափարախոսություն է առաջարկում, ինչին է դավանում։ Խիստ կասկածելի է։ Ու այս ամենից հետո մի հետաքրքիր հարց է առաջանում՝ իսկ գուցե հեղափոխական «դըմփ-դըմփ-հո՞ւ»-ն է եղել քրիստոնեական։

NEWSPRESS.am