ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Ինչն է միավորում առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ըստ Արփինե Հովհաննիսյանի

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ,  «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Վերջերս Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է իր տարեկան հաղորդումը, որը մոտ 253 էջանոց ծավալուն փաստաթուղթ է։ Փաստաթղթի վերաբերյալ շատ դիտարկումներ կարելի է անել, բայց դրանցից մի քանիսին անդրադառնամ՝ իհարկե չմոռանալով դրանք քննարկել ԲԴԽ նախագահի այլ հայտարարությունների եւ փաստաթղթերի հետ համակարգային կապի մեջ։ Հիմա ավելի մանրամասն՝

• Էջերով կատարվում են վերլուծություններ դատական իշխանության անկախության ապահովման մասին, ավելին նշվում է, որ ծանր հետհեղափոխական տարում ` դատարանների նկատմամբ հանրային ճնշման աննախադեպ ալիքի պայմաններում ԲԴԽ-ն հաջողել է ապահովել դատարանների բնականոն գործունեությունը՝ թույլ չտալով համակարգային կայունության էական խաթարում։

Դուք լրջորեն հավատու՞մ եք ձեր ասածին։

Ու ոչ մի խոսք այդ ճնշումները ուղղորդողների եւ առհասարակ գործադիր իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ կիրառվող խայտառակ ճնշումների վերաբերյալ։

Ի՞նչ է արել այս պարագայում ԲԴԽ-ն՝ բացի կրավորական, ոչինչ չասող հայտարարություններից, որոնք որոշ դեպքերում ավելի լավ է չլինեին, քանի որ ոչ այլ ինչ էին, քան ուղիղ հարված հանրային ճնշման տակ գտնվող դատավորին։ Ալեքսանդր Ազարյանի անկախությունը ինչպե՞ս եք ապահովել։ Դատավորի հայտարարությունն ինքնին շատ խոսուն է։

o Հաղորդման մեջ նշվում է, որ պետք է բացառել «հեռախոսային արդարադատությունը»` նույնիսկ որպես նվաճում նշվում է այս հարցի կապակցությամբ դեռեւս նախորդ իշխանությունների ժամանակ ընդունված նշանակալից որոշման մասին։

րամաբանությունը հուշում է, որ հաղորդման մեջ անդրադարձ պետք է լիներ հեռախոսազանգերով դատարանների անկախության խաթարմանը, հայտնի ձայնագրությունններին, գոնե որեւէ ձեւով քննարկվեր վարչապետի հայտարարությունը, որ չկա դատավոր, որ իրեն ասի չէ։ Քար լռություն։ Նույնիսկ չկա թեթեւակի հիշատակում իր պաշտոնավարումը հաջողությամբ շարունակող «Հրաչի»՝ ձայնագրությունների հերոս դատավորի մասին։

Պարզվում է՝ միակ ցցուն օրինակը այս բնագավառում այն է, որ ԴԱՀԿ-ն երբեմն նորմալ չի ապահովում դատական ակտերի հարկարդիր կատարումը։

Հետո հաղոդման ընդհանրապես ոչ վերաբերելի հատվածում խոսվում է խորհրդարանի եւ այլ ամբիոններից խոսող ինչ-որ չինովնիկների մասին, ովքեր վնասում են դատարանների անկախությանը։

Թերեւս ինչ-որ չինովնիկը հենց վարչապետն է։ Սա իմ կարծիքն է:

Բայց ԲԴԽ այստեղ լուռ է, մի կողմից կարծես ասում է, որ կան չինովնիկներ, մյուս կողմից էլ լղոզում է՝ անուններ չտալով:

Ու մնում է միայն խորը ափսոսանք ապրել, որ դատական իշխանության երաշխավորը լուռ ու կույր է այն դեպքում, երբ պետք է արձագանքեր։ Բայց դե չարձագանքելու պատճառն էլ պարզ է. ԲԴԽ-ն խորը շնորհակալ է Կառավարությանը։ Ի՞նչու կհարցնենք։ Հավանաբար իրեն տրված հատկացումների համար։ Ու այստեղ հասկանում ես, թե ինչ կարեւոր բան է փոխադարձ երախտագիտությունը։

• ԲԴԽ մեկամյակի միջոցառմանը ԲԴԽ նախագահը հայտարարել է, որ բացառվել է համակարգային կոռուպցիան դատական իշխանության համակարգում, վերացվել են այդ երևույթի ինստիտուցիոնալ նախադրյալները։ Սրա լրջության աստիճանը նույնն է, ինչ այն հայտարարությանը, թե երկրում առհասարակ, կոռուպցիա չկա:

Իսկ ինչպես կարող է մի ամբողջ իշխանություն՝ դատականը, իր անկախության երաշխավոր համարել մի կառույցի, որի ղեկավարը անհասցե այդ համակարգի հանդեպ օգտագործում է «ջեբգիրություն» բառը։

• Եվ իհարկե ոչ մի խոսք Վճռաբեկ դատարանի, հատկապես քրեական գործերով պալատի վախվորած կեցվածքի, իրավագիտության հետ զրո կապ ունեցող դիրքորոշումների, մինչ օրս շարունակվող զանգվածային ինքնաբացարկների եւ արդարադատություն իրականացնելուց հրաժարվելու դեպքերի մասին։

Հ.Գ. Կա աներկբա մի բան, որ միավորում է առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Գագիկ Հարությունյանի «անփոխարինելիության» վերաբերյալ պատկերացումներն են։ Նիկոլ Փաշինյանը իր կարծիքը այս կառույցի ու նրա ղեկավարի մասին փոխել է, թե ոչ հստակ չէ, բայց հստակ է, որ Գագիկ Հարությունյանը, փոխել է կարծիքը ու ոչ միայն՝ նոր իշխանությունների քիմքին համապատասխան»: