ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Փողերն ու ներդրողները գնում են երկրից, իսկ Փաշինյանը գնում է Հանրային ռադիո՝ դուռ սարքելու

Ներդրողները չեն ցանկանում Հայաստանում ներդրում անել․ մարդկանց մոտ մտավախություն կա, մտածում են՝ անե՞լ Հայաստանում ներդրում, թե՞ ոչ, որովհետև կա վտանգ, որ մարդը կարող է քնել, հելնել ու այլ բան որոշել, օրինակ՝ ընկերս՝ թագաժառանգը, ցանկանում էր հյուրանոց կառուցել Հայաստանում, հիմա ասում է, որ հրաժարվում է, չի կառուցի․․․

Սա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գնահատականն է հայաստանյան ներդրումային միջավայրի վերաբերյալ։

Այն, որ ներդրողները Հայաստանից հեռանում են, փաստում է ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, այլ նաև տնտեսության համար թիվ 1 պատասխանատուն։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն օրերս ևս հայտարարեց, որ ներդրումներն այն մակարդակի վրա չեն, որն իրենք՝ նոր կառավարությունն ակնկալում էր։

Փաստորեն, ներդրողները Հայաստանից հեռանում են տնտեսական հեղափոխության ֆոնին, և ստացվում է՝ մի կողմից ունենք տնտեսության առաջընթացի մասին միայն խոստումներ, մյուս կողմում՝ Հայաստանից հեռացող փողեր։

Տնտեսության իրական պատկերն այսպիսին է, որը վարչապետ Փաշինյանը կա՛մ չի նկատում, կա՛մ նկատում է, բայց բոլորովին այլ բան է ներկայացնում։

Անշուշտ, վաղն էլ Փաշինյանը, ինչպես արդեն ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել է, կհայտարարարի 100 բան, որն ինքը կատարել է։

Ավելի ճիշտ՝ կփորձի հիշել իր տված 100 խոստումն ու հեռախոսի մեջ պահվող ֆայլից հատ առ հատ կարդալ ու ինքն իրեն հարց ուղղել՝ սա տնտեսական հեղափոխությո՞ւն է, այո՛, տնտեսական հեղափոխություն է։

Սա փաշինյանական թխած ոճով հասարակական կարծիքը մանիպուլացնելու արդեն փորձված տարբերակ է․ հիշեցնենք, որ Փաշինյանն այն թխել է նախկին վարչապետերից մեկից․ կարենկարապետյանական ոճով ինքն իրեն հարց տալու և դրանց պատասխանելու միջոցով Փաշինյանն իրեն զրկում երկրում կատարվողի վերաբերյալ իրական ադեկվատ գնահատականներից։

Նա գերադասում է լինել կա՛մ խաբված, կա՛մ խաբել ժողովրդին, որն այսուհետ օր առ օր զգում է տնտեսական ոչ թե հեղափոխություն, այլ գահավիճում, իսկ երկրում սկիզբ առած թանկացումների ալիքը հիմք է դնում լայնածավալ բողոքի ալիքի։

Հիշենք, որ Փաշինյանն այնքան է խոստումներ տվել ու մոռացել, որ արդեն հասցրել է հայտնվել դատարանում․ քաղաքացին նրան դատի է տվել խաբելու համար, տված խոստումների մասին վարչապետին անընդհատ հիշեցնում է նաև «Սուտ Նիկոլ» շարժումը։ Այնպես որ, Փաշինյան Նիկոլից հասարակությունը պահանջում է կա՛մ գործ անել, կա՛մ հեռանալ այնպես, ինչպես որ խոստացել է։

Հիշեցնենք, որ այսօր էլ կառավարության ղեկավարն աշխատելու փոխարեն նախընտրեց մի քանի ժամ անցկացնել Հանրային ռադիոյում, գնացել էր ուղիղ եթերում վերանորոգելու անցյալ տարի կոտրած դուռը․ կրկին էժանագին PR` գործի փոխարեն։

NEWSPRESS.am