«Սա մեզ հետ կապ չունի, բայց կապ ունի այնքանով, որ գրել ենք ու ներկայացնում ենք ձեզ». Փաշինյանի փաստերը (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման1 տարվա ասուլիսի հենց սկզբում նա հայտարարեց, որ իր խոստումներն իրականացնելու հետ կապված100 փաստ է ներկայացնելու:
«Ինչո՞ւ հենց 100, որովհետև դա կլոր թիվ է»,-բացատրեց Փաշինյանը և սկսեց թվարկել՝ հավելելով, որ կարող էր նաև 200 ներկայացնել, բայց չի ուզում հոգնեցնել: Այդուհանդերձ փաստեր ներկայացնելու ժամանակ պարզվեց, որ դրանցից մի քանիսը դեռ նոր պետք է կատարվեն. եղան նաև կրկնվող և այնպիսի փաստեր, որոնք կառավարության խոստումների հետ կապ չունեն:
Կրկնվող փաստերից մեկի փոխարեն Փաշինյանը փորձեց մեկ ուրիշը ներկայացնել:
«Ամուսնությունների թիվն ավելացել է, իսկ ամուսնալուծությունների թիվը՝ նվազել»,-ասաց Փաշինյանը: Լրագրողներից մեկը նկատեց, որ դա կապ չունի կառավարության գործունեության հետ:
«Սա մեզ հետ կապ չունի, բայց գրել ենք, որպես դրական փոփոխություն, սա մեզ հետ այնքանով կապ ունի, որ գրել ենք ու ներկայացնում ենք ձեզ»,- արձագանքեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում