Իրանը դադարեցնում է կատարել 2015 թվականին կնքված համաձայնագրի մի շարք կետեր
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իրանը դադարեցնում է կատարել 2015 թվականին կնքված միջուկակին համաձայնագրի երկու կետը:
Խոսքը 60 օրով հարստացված ուրանի և ծանր ջրի վաճառքն այլ երկրներին դադարեցնելու մասին է: Ռոուհանին միաժամանակ հայտնել է, որ դա չի նշանակում, որ Իրանը դուրս է գալիս «Միջուկային համաձայնագրից»:
Շուրջ մեկ տարի առաջ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ միացյալ նահանգները դուրս է գալիս Միջուկային համաձայնագրից և վերսկսել էր Իրանի դեմ նավթային պատժամիջոցներ իրականացնել: