Վրաստանը պատրաստվում է C և B հեպատիտի ծրագրերի միջազգային վավերացմանըԻրանը պահանջել է, որ Ուկրաինան փոխհատուցի նավի հետ կապված միջադեպի վնասըՊՆ-ն հերքում է․ զինծառայողի՝ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ ենՓաշինյանի կառուցած թակարդի գինը պատրաստվում են վճարել Հայաստանի պետությունն ու ժողովուրդը․ ԱնանյանԻրանից և այլ երկրներից դեպի Երևան մի շարք չվերթեր են չեղարկվել․ Սպուտնիկ ԱրմենիաԳերեզմանատնից գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներովԴաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող․ իրավապաշտպանՎեհափառի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարանԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելԳյուղատնտեսության անկումը 2026-ին հասել է 12 տոկոսի․ ԱռաքելյանՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 100 հետցնցումԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է զինծառայողների հետ՝ քննարկելով ծառայության պայմաններն ու կարգապահությունըԹրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանըՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո առնվազն 50 մարդ է տուժելԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըՎթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումՖրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԹուրքիայինԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԲաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենԱմուսնալուծությունից հետո 2-րդ հարվածը. Արզաքանցյանին տուգանելու 3 որոշում է կայացվել․ PastinfoՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԲայրամովը Գերմանիայի նոր դեսպանին ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակըՈւկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը մանրամասներ է հայտնել Ուդմուրտիայի վրա հարձակման մասինՀարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՍպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՊուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ ՄինասյանԵղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համարԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էՏարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինՈւժգին երկրաշարժ Ճապոնիայի Կումամոտո նահանգում. կան մի քանի տասնյակ վիրավորներԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է. ՍԱՏՄՀետախույզները ռուս տղամարդուն Հայաստանում կալանավորելիս առաջնորդվել ենTik-Tok-յան նկարներով և շփոթել նրան հանցագործի հետՍևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքումՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության և միասնական կարգախոսի բացակայությունն էԻրավապահները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր ԽաչատրյանԱմերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըՍիրիայի քրդական կոալիցիան պատրաստվում է հայտարարել իր լուծարման և իր ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելու մասինԱրամ Խաչատրյան փողոցում իրականացվելու է նորոգման գործընթաց․ խնդրում են ավտոմեքենաներ չկայանելԱռանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը՝ աճուրդով, մեծ պահանջարկ ունեցողները՝ առանց աճուրդիՀրապարակվել է Ռուբինյանի կողմից Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարին պաշտոնից ազատելու մասին որոշումը
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ հպվել է 9-ամյա տղայի սեռական օրգանին, սեղմել երեխայի մարմինը
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետությունը կարող է և պետք է դառնա աշխարհում առաջին գլոբալ պետությունը. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում և Մալթայի Ինքնիշխան Ուխտում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը հեղինակային հոդված է հրապարակել Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթում: Հոդվածը վերնագրված է «Հայկականության նոր ճարտարապետություն կերտելու մասին»:

Հոդվածը ներկայացնում ենք ստորև.

«Հայկական ազգային օրակարգի առաջնային խնդիրներից մեկը շարունակում է մնալ Սփյուռքի կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ համահայկականության նոր, համարձակ ու արդյունավետ ճարտարապետության հարցը։ Հայաստան-Սփյուռք գործակցության ընկալումների ու տարվող քաղաքականության, օրակարգերի ձևավորման ու առաջմղման այն մոդելը, որն ունենք այսօր, ձևավորվել է նախորդ դարում և ոչ ամբողջությամբ է համարժեք ժամանակի պահանջներին։ Իսկ եթե անկեղծ, այն այսօր արդյունավետության տեսանելի ճգնաժամ է ապրում։

Իներցիայի թելադրանքով մենք շարունակում ենք հիմնականում անել այն, ինչ տասնամյակներ շարունակ արել ենք և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում, մինչդեռ էապես փոխվել է աշխարհը, դրա զարգացման ռիթմը, ալգորիթմները, բացի այդ կենսական փոփոխությունների է ենթարկվել հայկական աշխարհը, միջավայրը, առաջնահերթությունները, ինչպես նաև հայկական պետականության` որպես հայության քաղաքական ամենակարևոր նախագծի պոտենցիալը, դերն ու կարիքները։

Մեզ անհրաժեշտ է համարձակ հայացք՝ հիմքում ունենալով վստահությունը սեփական ուժերի հանդեպ և ժամանակի տված հնարավորությունների ու մարտահրավերների գերճշգրիտ ընկալումը։ Մենք կարիք ունենք գիտակցելու, որ արդի ցանցային աշխարհի ռիթմը և ժամանակը կարող են մեր օգտին աշխատել, եթե կարողանանք ռեսուրսներն արդյունավետ օգտագործել։ Միայն թե չուշանանք։ Աշխարհի հայկականությանը պետք է նոր երազանք, նոր թռիչք, նոր ճարտարապետություն, ընկալումների ու գործողությունների նոր բանաձև։

Անհեռանկարային է նման մասշտաբային բեկումն ակնկալել «ներքևից». անզեն աչքով էլ տեսանելի է՝ առանձին վերցրած անգամ ամենահաջողված նախաձեռնությունները, հայեցակարգերը, գաղափարներն ու փորձերը, լինեն Հայաստանում թե Սփյուռքում, շարունակում են մնալ սոսկ հաջողության ու ներշնչանքի եզակի կղզյակներ, որոնք, ժամանակի բերած փորձություններից հնանալով ու մաշվելով` այդպես էլ չեն դառնում համազգային բանաձև, չեն գործարկում հայկականության «հարատևության շարժիչը»։ Ակնհայտ է, որ նման խիզախ ճարտարապետության նախաձեռնողի ու համակարգողի դերում պետք է հանդես գա Հայաստանի Հանրապետությունը՝ որպես համայն հայության քաղաքական խարիսխ, պետականություն, որ կոչված է բացեիբաց սպասարկելու ոչ միայն իր քաղաքացիների, այլ նաև իր հայրենակիցների շահերը՝ անկախ իրենց բնակության վայրից։

Միայն նոր, խիզախ ճարտարապետությունը հնարավորություն կտա շրջանցել միմյանցից ունեցած սպասումների ու հիասթափության պարբերական ալիքների հետևանքով չբարձրաձայնվող այն որոշակի շփոթը, որը տևական ժամանակ է թևածում է Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։ Միշտ չէ, որ մենք Հայաստանում համակարգված գիտենք, թե կոնկրետ ինչ ենք ակնկալում Սփյուռքից, բայցև հաճախ մեղադրում ենք ողջ Սփյուռքին կամ առանձին վերցրած նրա այս կամ այն հայտնի ներկայացուցչին՝ ինչ-որ մի իրավիճակում ինչ-որ մի բան չանելու, մեր հույսերը չարդարացնելու համար։ Նույնկերպ, Սփյուռքը համակարգված չգիտի, թե առաջնահերթությունների ինչ աղյուսակ ու ինչ ակնկալիքներ ունի մեր պետականությունը, և ինչ բանաձևի շուրջ ու ինչպես է հնարավոր համադրել ջանքերը։ Մյուս կողմից, Սփյուռքն` իր առանձին շերտերով, ունի իր հստակ ակնկալիքները Հայաստանից, որոնց մասին միշտ չէ, որ բարձրաձայնվում է։

Տեղեկատվական հեղափոխության ու տեխնոլոգիական գերակայության, ցանցային գերիշխանության մեր ժամանակներում Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանձնի հայկական աշխարհի հանգույցի՝ հաբի, կենտրոնակայանի առաքելությունը։ Որպես գլոբալ ազգի քաղաքական մեգանախագիծ` Հայաստանի Հանրապետությունը կարող է և պետք է դառնա աշխարհում առաջին գլոբալ պետությունը, առաջին ցանցային պետությունը, առաջին առցանց պետությունը, երբ հայկական ինքնություն ունեցող յուրաքանչյուր մարդու համար, զգացմունքային հարթությունից դուրս ու դրանից էլ բարձր, Հայաստանը կլինի իրենը՝ անկախ իր բնակության վայրից, իսկ ժամանակի թելադրած ընթացիկ միգրացիոն տեղաշարժերը չեն խաթարի համաշխարհային այդ ցանցում իր ներգրավվածությանը, դերակատարությանն ու ազգային հարացույցին։

Հայկականության նոր ճարտարապետությունը պետք է ենթադրի մեր հայրենակիցներին հյուրընկալած երկրներում հայության դիրքերի համակարգված ուժեղացում՝ Հայաստանի Հանրապետության տեսանելի ու ոչ տեսանելի մասնակցությամբ. ազգային դիմագիծը պահելով հանդերձ՝ այդ հասարակություններին մեր հայրենակիցների առավելագույն ինտեգրում (որևէ կերպ բացառելով գետտոյացման վտանգը), նրա տնտեսական ու քաղաքական դիրքերի կազմակերպված առաջմղում։ Երազանքից կիրառական քաղաքական հարթություն է պետք տեղափոխել մեր հայրենակիցների՝ իրենց բնակության վայրերում իշխանության ձևավորմանը մասնակցելու, իրենց ունեցած տնտեսական-քաղաքական դերն ամրապնդելու, իրենց մասնագիտացման ոլորտներում առաջ գնալուն սատարելը։ Տվյալ երկրի հայ համայնքի շահերի առաջմղման թեզերն ու առաջարկություններն այլևս պետք է բարձր մակարդակի միջպետական հանդիպումների, միջպետական երկկողմ հարաբերությունների օրակարգերի մշտական ու պարտադիր մաս կազմեն։

Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա ու պետք է ընկալվի որպես անվտանգության աներկբա և երկաթյա երաշխավոր աշխարհի ցանկացած երկրում ապրող մեր հայրենակցի համար, նրա կողքին լինի բոլոր իրավիճակներում։ Աշխարհի ցանկացած երկրում ապրող և հայկականության գլոբալ ցանցում ներգրավված մեր յուրաքանչյուր հայրենակից պետք է վստահ լինի, որ Հայաստանի Հանրապետությունը իր ունեցած խնայողությունները պահելու ու անձեռնմխելիությունը երաշխավորելու լավագույն վայրն է. մեր պետականությունը պետք է դառնա հայկական կապիտալի անվտանգության ամենաարդյունավետ երաշխավորը։

Նա պետք է վստահ լինի, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի պարագայում, կյանքի ոչ մի իրավիճակում այլ պետությունների ու նրանց արդարադատության առաջ անպաշտպան չի թողնում իր հայրենակիցներին։ Մեր պետականությունը աշխարհասփյուռ հայության համար պետք է դադարի ընկալվել իբրև անշոշափելի, լոկ միայն հոգևոր հայրենիք։ Այն հայկականության համար պետք է վերածվի ուժի, հպարտության ու անվտանգության կիրառական աղբյուրի։ Որևէ որոշում կայացնելիս Հայաստանի Հանրապետությունը պետք է հաշվի առնի գլոբալ ազգի օրակարգն ու նրա հավաքական շահը։

Հայկականության հավաքական ուժը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության առաջընթացի, բարեկեցության ու արդիականացման առաջնային աղբյուրը։ Ապագայի նման հարացույցը պետք է պատասխաններ փնտրի ու գտնի նաև Մայր Հայրենիքում առկա կենսական հարցերից մեկի՝ ժողովրդագրական խնդիրների լուծմանը։ Հայրենադարձության ու Մայր Հայրենիքում հայահավաքի գաղափարը պետք է ձեռք ձեռքի տված քայլի աշխարհի տարբեր երկրներում հայության դիրքերի ու կարողությունների բազմապատկման ռազմավարության հետ: Ու սա հնարավոր է»։