ՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՍպիտակ տունը դժգոհ է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար նշանակելու կապակցությամբԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինՎահան Կոստանյանը Կանադայի Սենատում քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումըՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԾառուկյանն ու իրանցին առերեսվեցին, ցուցմունքների մեծ մասը սուտ էր, դա ցույց ենք տվել. պաշտպան (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկԼարված մթնոլորտ՝ ՔԿ-ի դիմաց, ոստիկանները չեն կարողանում տեղ ազատել, որ Ծառուկյանին ՔԿ-ից տանեն (տեսանյութ)Հայտնի են Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը ներկայացնող պատգամավորներըՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններիցԱղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ ԱնտոնիոսՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԳարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, վերցնում է պատգամավորական մանդատը
Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե
Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայումԹրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՉկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. ԳալստանյանԿենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին էՀրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալըԿատարը, Եգիպտոսը, Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադարՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՉինացի զինվորները Հարավչինական ծովում բախվել են ֆիլիպինցի զինվորների հետ. կա վիրավորԸմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻսրայելը Գազայի հատվածը կիսում է երկու մասիԿողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կաՆարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեցՀրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոնԿտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունըՀաղթանակի ճանապարհը տրվում է տառապանքով․ Բագրատ ՍրբազանՌԴ-ի համար խնդիրը ոչ թե Հայաստան-Ադրբեջան գործընթացն է, այլ այդ գործընթացներից դուրս մնալու վտանգըԱրթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունելԻրավական կամայականությունը՝ որպես ինքնադատաստանի ինստիտուցիոնալացման նախադրյալ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն«Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». ՀովասափյանԻրանի կողմից Հորդանանում հրթիռային հարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել են ամերիկացի զինծառայողներԱնահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերՈւկրաինայի ԶՈւ-ի hարվածները Wildberries-ի պահեստներին կարող են ռшզմական հանցագործnւթյnւն լինել. ՄԱԿՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 62 տոկոսով ավելի 2025-ի 1-ին կիսամյակից. Ռոմանոս ՊետրոսյանԱնկախ աուդիտ՝ «Վեոլիա Ջուր»-ի ջրամատակարարման և սպասարկման որակը գնահատելու համար Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվՄի քանի օրից կինոն սկսվելու է. Արթուր ԴանիելյանՀայհիդրոմետը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասինՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվել«Կորպուս Գաստրոբար»-ում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք, մեկ արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Ովքեր են «Ուժեղ Հայաստան» դաշինքից ինքնաբացարկ հայտնել
Վազող տողեր

Ի՞նչն է ավելի վտանգավոր՝ նարգիլե՞ն, վե՞յփը, թե՞ IQOS-ը

Այն, որ ծխախոտը վնասակար է, գիտեն բոլորը։ Սակայն շատերն էլ կարծում են, որ եթե սիգարետից անցում կատարենք այլընտրանքային միջոցներին, ապա կարելի է շարունակել ծխել, բայց՝ անվտանգ։ Երբ մենք խոսում ենք իբրև թե անվտանգ այլընտրանքների մասին, ապա նկատի ենք ունենում նախ և առաջ նարգիլեն, վեյփերն ու մեծ աղմուկ հանած IQOS-ները։

Վտանգավոր է արդյոք նարգիլեն

1․ Նարգիլե ծխում են նույնիսկ նրանք, ովքեր ծխախոտ չեն ծխում

Ըստ վիճակագրական տվյալների, Ուկրաինայի չափահաս բնակչության միայն մեկ տոկոսն է, որ հանդիսանում է նարգիլեի ակտիվ ծխող։ Սա աննշան թիվ է, սակայն եթե ավելի խորամուխ լինենք հարցի մեջ, կբացահայտվեն նաև այլ՝ իրապես սարսափեցնող տվյալներ։ Չծխող 14-34 տարեկան երիտասարդության 50 տոկոսը փորձել է նարգիլե ծխել։ Նարգիլեն համարվում է որպես անմեղ ու անվնաս զվարճանք, և հետևաբար, պոտենցիալ լսարանը, որ կարող է դրանով տարվել, չափազանց մեծ է։

Նարգիլե ծխելիս, մարդու օրգանիզմ 1,7 անգամ ավելի շատ նիկոտին է մտնում, քան սիգարետից։ Մյուս կողմից, նարգիլեի օգտագործումը ավելի ժամանակային իմաստով տևական է, և այն երբեմն ծխում են մի քանի հոգով։ Ու չնայած նիկոտինը ամենավնասակար նյութը չէ սիգարետի կամ նարգիլեի ծխի մեջ, սակայն ամեն դեպքում կախվածություն է առաջացնում։ Նիկոտինի օգտագործման ծավալով, ամեն օր նարգիլե ծխելը հավասար է 10 ծխախոտ ծխելուն։

2․ Նարգիլեի ծխի մեջ 36 անգամ ավելի քաղցկեղածին խեժ կա, քան սիգարետում

Նարգիլեն հաճախ անվանում են անվնաս, քանի որ նրանում ծխախոտանյութը չի այրվում, այլ ընդամենը ծխում է։ Սակայն քիմայի տեսանկյունից, այս պրոցեսները համարժեք են։ Արդյունքում ծխախոտանյութի ծխումը նարգիլեում արտանետում է 30 քաղցկեղածին նյութեր, որոնք առաջացնում են քաղցկեղ շնչուղիների ու սիրտ-անոթային հիվանդություններ։

Մեկ սիգարետի ծխելուց մարդու օրգանիզմ է մուտք գործում մոտ 500 մլ ծուխ։ Իսկ մեկ անգամ նարգիլե ծխելիս թոքերում ծխի քանակը կազմում է 90 հազար մլ։ Ընդ որում, օրգանիզմ մուտք է գործում 36 անգամ ավելի շատ քաղցկեղածին խեժ, 8 անգամ ավելի ածխաթթու գաղ ու 50 անգամ ավելի շատ պոլիարոմատիկ ածխաջրածիններ, քան սովորական սիգարետից։

«Մարդիկ, որոնք կես ժամից մեկ ժամ տևողությամբ նարգիլե են ծխում, ավելի շատ թունավոր ու քաղցկեղածին նյութեր են ստանում, քան սովորական ծխախոտի ծխելուց կստանային։ Նրանք մեծ չափաբաժնով ածխաթթու գազ են ստանում, որը առաջացնում է օրգանիզմում թթվածնի պակասորդ՝ հիպոքսիա։ Հաճախ նարգիլեի ծխելը նույնականացվում է ընկերների հետ հանգստանալու հետ ու ստեղծում կեղծ-մշակույթ, որը ավաղ, շատ տարածվաշ է մեր երկրում»,- ասում է Կիևի քաղաքային առողջության կենտրոնի գլխավոր բժիշկ և ծխախոտանյութի վերահսկման ազգային փորձագետ Օտտո Ստոյկան։

3․ Ջրային ֆիլտրն իրոք ֆիլտրացնում է

Նարգիլեի սիրահարները հավաստիացնում են, որ նարգիլեի ծուխն ավելի փափուկ է, քան սիրագետինը, քանի որ ջուրը մաքրում է այն կոկորդը գրգռող մասնիկներից։ Իրականում կոլբայում եղած ջրի հիմնականում խնդիրը պարզապես ծխի հովացումն է մինչև ներշնչման համար ավելի հարմար ջերմաստիճան։ Իսկ ավելի «փափուկ» ու կոկորդը չգրգռող ծխի զգացողությունը առաջանում է այն պատճառով, որ այն ավելի մեծ քանակությամբ խոնավություն է պարունակում ջրի միջով անցնելուց հետո։

Ջրային ֆիլտրումն ի վիճակի է ֆիլտրել նիկոտինի 5 տոկոսից էլ փոքր քանակը։ Իսկ ծխախոտանյութի ծուխի մեջ եղած բաղադրիչների մեծ մասը նույնիսկ ջրում չի էլ լուծվում։ Բժիշկները հավաստիացնում են, որ նարգիլե ծխելը պակաս վնասակար չէ օրգանիզմի համար, քան սովորական սիգարետի ծխելը։

4․ Համային հավելումները նարգիլեի ծխի մեջ

Գործնականում չի կարելի հանդիպել մեկին, ով նարգիլեն լիցքավորում է մաքուր ծխախոտանյութով։ Չէ որ նարգիլեի հիմնական նարգիլեի «հաղթաթուղթը» չափազանց շատ համային հավելումներով ծխախոտանյութն է։ Բնական ծխախոտանյութը չի կարող ունենալ ոչ խնձորի, ոչ դդմի, ոչ ելակի կամ սերուցքի համ։ Որպեսզի նման համ ձեռք բերի, վերջինիս մեջ սննդային հավելումներ են ավելացնում։ Երբեմն օգտագործվում են բնական հավելումներ, որոնք պատրաստվում են չորացած մրգերից ու խոտերից։ Դրանք, որպես կանոն ավելի բնական, բայց թույլ համ են տալիս։ Միաժամանակ նաև՝ էականորեն բարձրացնում են ծխախոտանյութի ինքնարժեքը։ Այդ պատճառով հաճախ հավելում են սինթետիկ հավելումներ։ Այսպես, սերուցքի, կրեմի և կաթի համ ստանալու համար ավելացնում են մալթոլ (Е636) ու դիացետիլ։

Ինչով է վտանգավոր վեյփը

1․ Գոլորշին պարունակում է նիկոտին ու առաջացնում կախվածություն

Վեյփի ու էլեկտրոնային սիգարետի գոլորշու մեջ նիկոտին պարունակվում է։ Ավելի հաճախ վերջինիս պարունակությունը ավելի շատ է, քան սիգարետի ծխում նիկոտինի պարունակությունը, քանի որ օգտագործողները ըստ իրենց ճաշակի կարգավորում են սարքը, գոլորշի արձակելու հաճախականությունը, պարունակության թնդությունը։

Բացի այդ, վեյփից որպես գոլորշի արձակված խոնավության մոլեկուլները ավելի մեծ են, ու ավելի դանդաղ են ներծծվում արյան մեջ։ Արդյունքում, որպեսզի ավելի շուտ մարդը ստանա իր համար սովորական նիկոտինի չափաբաժինը, վեյփերները էականորեն ավելացնում են մեկ սեանսի տևողությունը։ Յուրաքանչյուրը, ով էլեկտրոնային սիգարետ է ծխել, ծանոթ է այն զգացողությունը, թե կարծես ամբողջովին հագեցում չի եղել։ Արդյունքում սեանսի տևողությունը էլեկտրոնային սիգարետ ծխելու, ձգվում է մի քանի ժամ ու արդյունքում, արյան մեջ կրկին վտանգավոր ծավալի նիկոտին է մուտք գործում։

2․ Վեյփերն անվտանգ չեն, բայց շատ ավելի քիչ վնասակար են սիգարետից

Վեյփի տեխնոլոգիան թույլ է տալիս ամբողջովին հեռացնել այրման քաղցկեղածին նյութերի արտանետումը։ Բժիշկները խոստովանում են, որ առանց այրման արդյունքների ծխելու բոլոր տարբերակները, լինեն դրանք էլեկտրոնային սիգարետներ, ծխախոտանյութի տաքացման համակարգեր և այլն, էականորեն քիչ վնասակար են, քան սիգարետի ծխելը։

Դևիդ Աբրամսը, ով հանդիսանում է Նյու-Յորքի համալսարանի պրոֆեսոր, երեք ամիս շարունակ մկների վրա իրականացրած փորձարկումներից հետո եզրակացրել է․

«Եթե ներկայիս ամերիկացի ծխողների մեծ մասը անցնեն էլեկտրոնային սիգարետի առաջիկա 10 տարում, ապա վաղաժամ մահացությունները կնվազեն 6,6 միլիոնով, իսկ կյանքի կորցված տարիների հանրագումարը կնվազի 86,7 միլիոնով»։

3․ Վեյփերը պայթյունավտանգ են

Այն, որ վեյփերը կարող են պայթել, լսում են հաճախ։ Սակայն իրականում, էլեկտրոնային սիգարետները շատ ավելի քիչ են պայթում, քան այդ մասին գրում է մեդիան։ Դա լինում է կամ էլեկտրոնային սիգարետի կամ վեյփի անորակությունից, ինչը լինում է հիմնականում այն դեպքում, երբ գնվում է չստուգված արտադրողից, կամ էլ օգտագործողի մոդիֆիկացիաներն են պատճառ հանդիսանում, կամ էլ խախտվում են անվտանգության տեխնիկական կանոնները։

Ինչով է վտանգավոր IQOS-ը․ արձագանքում են բժիշկները

1․ IQOS-ը չի օգնի, որ թողնեք ծխելը

«Այքոս» աէրոզոլը պարունակում է նույն քանակությամբ նիկոտին, ինչ սովորական սիգարետը։ Նիկոտինը առաջացնում է կախվածություն ու դրա մշտական օգտագործումը չի թողնի, որ մարդը թողնի ծխելը։ Նիկոտինի օգտագործումը որևէ ձևով, հակացուցված է հղիներին, այն մարդկանց, ովքեր ունեն սիրտ-անոթային, նյարդային համակարգի հիվանդություններ, տառապում են գաստրիտով կամ ունեն խոցային հիվանդություններ։ Սակայն եթե ծայրահեղ հակացուցումներ չկան, նիկոտինը չի հանդիսանում ամենավնակար նյութը ծխելիս։ Հիմնական սպառնալիքը առողջության համար այրման արտանետումներն են ու ոչ թե նիկոտինը։

2. IQOS-ը առավել քիչ վնասակար այլընտրանքն է ծխողի համար

«Այքոսը» տաքացնում է ծխախոտանյութը և ոչ թե այն այրում։ Այրման պրոցեսի բացակայության շնորհիվ, /ծխալու երևույթ այստեղ նույնպես չկա/ «Այքոս» աէրոզոլի մեջ բացակայում են այրման վնասակար արտանետումները՝ քաղցկեղածի խեժն ու ածխաթթու գազը։ Արդյունքում վնասակար նյութերի արտազատումը նվազում է 90-95 տոկոսով, սովորական սիգարետի արտազատած վնասակար նյութերի հետ համեմատած։ Սրա հետ մեկտեղ, պրոցեսն էլ դառնում է շատ ավելի մաքուր՝ առանց ծուխ, առանց մոխիր, առանց գարշահոտության, առանց ատամնաշարի նստվածքի։ Տեղեկությունը վերցված է iqos.ua պաշտոնական կայքից: 

3. IQOS-ը չափազանց նոր տեխնոլոգիա է երկարատև եզրակացությունների համար

Շատ գիտնականներ կարծում են, որ «Այքոսը» շատ ավելի քիչ վնասակար է, քան սիգարետը։ Սակայն, այն բանի համար, որպեսզի հնարավոր լինի մարդու առողջության վրա վերջինիս թողած տևական ազդեցության մասին խոսել, դեռևես դիտարկումների բավարար պատմություն չի կուտակվել։ ԱՄՆ սննդամթերքի ու դեղորայքի վերահսկողության վարչության՝ FDA-ի ներկայացուցիչների խոսքերով, որն ի դեպ որակի ամենաազդեիկ վերահսկողական պետական մարմինն է հանդիսանում, «Այքոսները» իրականում քիչ վնասակար նյութեր են արտանետում սովորական սիգարետի համեմատությամբ․ բենզապիրենի ու ակրոլեինի քանակությունը նվազում է 90 տոկոսով, ֆորմալդեգիդի քանակությունը՝ 80 տոկոսով։ Սակայն այս տվյալները դեռ բավարար չեն, որպեսզի հնարավոր լինի խոսել այն մասին, որ սիգարետից IQOS-ին անցնելիս, տևական ժամանակում հիվանդությունների ռիսկը կարող է նվազել։ Սա բնական է։ Օրինակ, առաջին բջջային հեռախոսը հավաքվել է 1973 թվականին ու գիտնականները դեռ չեն կարող ասել, թե բջջային հեռախոսները ինչ ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի ու առողջության վրա։

Վնասակա՞ր են, ուրեմն վեյփը, այքոսն ու նարգիլեն

Ամենավնասակարը ծխող մարդու համար, բժիշկները համարում են ավանդական սիգարետը։ Բարդ կառուցվածքային ֆիլտրի առկայությունը հասցված վնասը չի կարող նվազեցնել էականորեն։ Նարգիլեն էլ վնասակար է նույնքան, որքան սիգարետը։ Միակ բանը, որ փրկում է նարգիլեի սիրահարներին, դա ցածր հաճախականությունն է, սիգարետի օգտագործման համեմատությամբ։

Վեյփերը ու էլեկտրոնային սիգարետները հանդիսանում են շատ ավելի նվազ վնասակար փոխարինիչներ սովորական սիգարետների համեմատ։ Այրման արտանետումների կամ արտազատումների բացակայությունը նվազեցնում է շնչուղիների հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը իջեցնում ընդհանուր առողջական վիճակին հասցված վնասակարությունը։ Սակայն վեյփին անցում կատարելիս, պետք է հետևել հաճախականությանն ու տևականությանը օգտագործման սեանսների, ինչպես նաև հեղուկի մեջ քիմիական համային հավելումներին։

IQOS-ները կամ մյուս ծխախոտանյութ տաքացնող հարմարանքները ամենքից կատարյալն է, ինչն էլ մի ամբողջ արդյունաբերություն է ձևավորել ծխողների համար։ Այստեղ օգտագործվում է բնական ծխախոտանյութ առանց սինթետիկ խեժի ու համային հավելումների։ «Այքոսի» դեպքում, ինչպես և վեյփի, կարելի է ստանալ նիկոտին առանց վնասակար այրման արտանետումների, սակայն համը կլինի բնական ծխախոտանյութինը։ Բացի այդ, հենց սարքը շատ ավելի բարձր որակի է, միջազգային երաշխիքներով, բազմաթիվ բժշկական թեստեր անցած, տասը տարվա փորձարկում անցած։

Իհարկե, պնդումը մեկն է, որ առհասարակ չպետք է ծխել։ Չպետք է սկսել ու պետք է անմիջապես թողնել ծխելը։

Աղբյուրը՝ Lifter.com.ua