ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Ո՞ւմ պատվերով են ուզում ապականել սերունդներին

Այսօր լուրեր տարածվեցին, որ «Սեռական բռնությունների ճգնաժամային կենտրոն» ՀԿ աշխատակիցների հասցեին սպառնալիքներ են հնչում։ Պատճառն օրեր առաջ «Բուկինիստ»-ում «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսն էր, որը տապալվեց։

Հարցի առնչությամբ արդեն բավական կարծիքներ հնչել են և' պաշտոնական մակարդակում, և' հանրային սեկտորից ու իրավապաշտպան համայնքից։ Ընդհանուր առմամբ, և' կողմ, և' դեմ կարծիքները հասկանալի են։ Իհարկե, կարելի է հասկանալ նույնիսկ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ու իշխանական՝ այսպես ասած՝ «սորոսական» թևի ներկայացուցիչների բուռն պահվածքը։ Ի վերջո՝ յուրայինը յուրայինի է պաշտպանում։ Ուշագրավ է նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունը։

Ի մի բերելով, փորձենք ձևակերպել մի քանի կարևոր հարց։ Այն, որ ժամանակակից աշխարհում անչափահասների սեռական դաստիարակությունը կարևոր է, բոլորն էլ հասկանում են, անկախ այն հանգամանքից՝ ապրում են նեոլիբերալ-արևմտյան արժեքներով, թե ազգային-պահպանողական ավանդական արժեքներով։

Սեռական դաստիարակությունն ու սեռական գրագիտությունը կարևոր է թեկուզ միայն սեռավարակների կանխման, սեռական բնականոն վարքագծի՝ անչափահասի գիտակցության մեջ ամրագրման, հիգիենայի ու այլ տեսակետներից։

Այս առումով, սեռական դաստիարակության մեջ չկա ո՛չ ապազգային, ո՛չ էլ հակաքրիստոնեական տարր։ Ի վերջո, ազգի շարունակականությունը ապահովվում է այդ ազգի մեջ մտնող մարդկանց վերարտադրության ճանապարհով, իսկ մարդը վերարտադրվում է սեռական ճանապարհով։ Ու բացի այդ էլ, հենց Աստվածաշնչում է ամրագրված «աճեցեք ու բազմացեք» հրահանգը, տրված Աստծո կողմից մարդկանց, ինչպես և բոլոր մյուս արարածներին։

Մյուս կողմից, սակայն, սեռական դասիտարակությունը, կարևոր է, որ ճիշտ ժամանակին ճիշտ մատուցմամբ ներկայացվի։ Երեքից վեց տարեկան տարիքային խմբում գտնվող երեխայի պաշտպանությունը, բառի ամբողջական ու լիարժեք իմաստով, դրված է պետության, հասարակության, ընտանիքի կամ ընտանիքին օրինական կերպով փոխարինողների վրա։ Հենց նրանք են պարտավոր գոնե այդ տարիքի երեխաներին հեռու պահել ցանկացած տեսակի ոտնձգությունից ու բռնությունից։ Նաև դրա համար են գործում իրավապահ ու անվտանգային մարմիններն՝ իրենց հսկայական ռեսուրսներով հանդերձ։

Ուստի, այդ խմբի երեխայի մոտ, ում մոտ, ժողովրդի լեզվով ասած, «ամեն ինչ դեռ հում վիճակում է», նստել ու խոսել սեռական դաստիարակությունից, ընդհուպ մինչև այլընտրանքային սեքսուալ նախասիրությունները, ոչ թե սեռադաստիարակություն է, այլ առնվազն՝ սեռա-հոգեբանական բռնություն, որովհետև դա միայն ու միայն տրավմայի է ենթարկելու երեխաների՝ դեռ չձևավորված ու շատ փխրուն հոգեկան աշխարհը։ Բացի այդ, անկախ գրանտի ու այն «ուտելու» ցանկության չափից, պետք է հասկանալ, որ գոյություն ունեն մենթալ գծեր, որոնք անհնար է կոտրել կամ որոնք անհնար է շրջանցելը։

Որքան էլ մենք մեզ ներկայացնենք եվրոպացի՝ իրականում մենք ունենք տիպիկ արևելյան մենթալ գծեր ու այս իմաստով արդեն ընդվզումն ու հանրային արձագանքը լիովին հասկանալի է։ Միացյալ Նահանգներում, նույնիսկ քաղաքից քաղաք, նույն քաղաքի թաղամասից թաղամաս, դպրոցներում կամ մանկապարտեզներում, եթե նույնիսկ թույլատրվում են սեռական դաստիարակության դասընթացները, ապա միայն ու միայն ծնողների, հոգաբարձուների խիստ հսկողությամբ, համաամերիկյան մակարդակի շատ ազդեցիկ կառույցների մասնագետների ներկայությամբ, նախապես համաձայնեցված տեքստով ու բառապաշարով նույնիսկ։

Ոչ մի ՀԿ չի կարող ինքնակամ սրճարանում կազմակերպել հանրային բաց միջոցառում նման նուրբ թեմայով։ Հակառակ պարագայում, կհանդիպի ամերիկյան կաթոլիկ ու բողոքական, պահպանողական ու այլ հասարակական կազմակերպությունների, լոբբիստական խմբերի հզոր հակահարվածին, որը կարող է արտահայտվել նույնիսկ ԱՄՆ Կոնգրեսին կամ Սպիտակ տանը պարտադրված որոշումներով։ Դժվար թե սկանդալի կենտրոնում հայտնված ՀԿ-ն այս ամենից անտեղյակ է։ Իսկ եթե կան այլ շարժառիթներ, ապա սա արդեն ԱԱԾ խնդիրն է, քանի որ հասարակության այլասերումը պետության ազգային անվտանգության դեմ սպառնալիք է։

NEWSPRESS.am