Ավիավթար Մյանմայում․ Ինքնաթիռը բաժանվել է 3 մասի, որի մեջ եղել է 28 մարդ
Բանգլադեշյան ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մյանմայի Յանգոն օդանավակայանում։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Օդանավը դուրս է եկել թռիչքուղուց և բաժանվել 3 մասի։ Դեռ չկան տեղեկություններ զոհերի և վիրավորների մասին։ Ավիաընկերության ներկայացուցիչները նշել են, որ օդանավում եղել է 28 մարդ։
Վթարից հետո օդանավակայանը փակվել է։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է եղանակային վատ պայմանները։