Չէի պատկերացնում, որ Հայաստանում այս տոնը նշվում է այսպիսի խանդավառությամբ. ՌԴ դեսպան
Այն, որ Հայաստանում մեծ Հայրենականի հաղթանակը տոնում են այսպես խանդավառությամբ, դա ևս մեկ ապացույց է, որ Հայաստանն ու Ռուսաստանն իսկապես մտերիմ են ոչ միայն պատմականորեն, քաղաքականապես և տնտեսապես, այլև հոգևոր առումով։ Այս մասին այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողներին ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Չէի պատկերացնում, որ Հայաստանում այս տոնը նշվում է այսպիսի ջերմությամբ և խանդավառությամբ: Պատահական չէ, որ մեր պապերը կողք կողքի մարտնչել են մեր ապագայի համար»,- ասաց դեսպանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը գիտի և գնահատում է այն մեծ ներդրումը, որ հայ ժողովուրդն ունի ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։
«Ես այցելեցի «Մայր Հայաստան» թանգարան և ևս մեկ անգամ ֆիզիկապես ու էներգիայի մակարդակով զգացի, որ իսկապես հայ ժողովուրդը հերոսական ժողովուրդ է, ժողովուրդ, որի վրա Ռուսաստանը կարող է հույս դնել»,- ասաց դեսպանը: