Վրաստանը պատրաստվում է C և B հեպատիտի ծրագրերի միջազգային վավերացմանըԻրանը պահանջել է, որ Ուկրաինան փոխհատուցի նավի հետ կապված միջադեպի վնասըՊՆ-ն հերքում է․ զինծառայողի՝ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ ենՓաշինյանի կառուցած թակարդի գինը պատրաստվում են վճարել Հայաստանի պետությունն ու ժողովուրդը․ ԱնանյանԻրանից և այլ երկրներից դեպի Երևան մի շարք չվերթեր են չեղարկվել․ Սպուտնիկ ԱրմենիաԳերեզմանատնից գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներովԴաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող․ իրավապաշտպանՎեհափառի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարանԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելԳյուղատնտեսության անկումը 2026-ին հասել է 12 տոկոսի․ ԱռաքելյանՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 100 հետցնցումԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է զինծառայողների հետ՝ քննարկելով ծառայության պայմաններն ու կարգապահությունըԹրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանըՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո առնվազն 50 մարդ է տուժելԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըՎթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումՖրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԹուրքիայինԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԲաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենԱմուսնալուծությունից հետո 2-րդ հարվածը. Արզաքանցյանին տուգանելու 3 որոշում է կայացվել․ PastinfoՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԲայրամովը Գերմանիայի նոր դեսպանին ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակըՈւկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը մանրամասներ է հայտնել Ուդմուրտիայի վրա հարձակման մասինՀարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՍպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՊուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ ՄինասյանԵղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համարԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էՏարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինՈւժգին երկրաշարժ Ճապոնիայի Կումամոտո նահանգում. կան մի քանի տասնյակ վիրավորներԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է. ՍԱՏՄՀետախույզները ռուս տղամարդուն Հայաստանում կալանավորելիս առաջնորդվել ենTik-Tok-յան նկարներով և շփոթել նրան հանցագործի հետՍևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքումՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության և միասնական կարգախոսի բացակայությունն էԻրավապահները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր ԽաչատրյանԱմերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըՍիրիայի քրդական կոալիցիան պատրաստվում է հայտարարել իր լուծարման և իր ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելու մասինԱրամ Խաչատրյան փողոցում իրականացվելու է նորոգման գործընթաց․ խնդրում են ավտոմեքենաներ չկայանելԱռանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը՝ աճուրդով, մեծ պահանջարկ ունեցողները՝ առանց աճուրդիՀրապարակվել է Ռուբինյանի կողմից Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարին պաշտոնից ազատելու մասին որոշումը
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ հպվել է 9-ամյա տղայի սեռական օրգանին, սեղմել երեխայի մարմինը
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (տեսանյութ)

Հայկ Մարությա՛ն, ամաչելու ես նաև քաղաքապետ լինելուցդ

Պարզվում է՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պատանեկությունն այնքան էլ գունեղ չի եղել: Նա ավագանու նիստում ասել է, որ 16 տարեկանից աշխատել է:

Պատկերացնո՞ւմ եք, նա 16 տարեկանից «պետության գործառույթն իր ուսերին վերցրած» աշխատել է և ով գիտի՝ որքա՞ն են ոտնահարվել անչափահասի՝ նրա իրավունքները:

Սովորաբար 16 տարեկանները քոլեջ ու դպրոց են գնում, ուսանում ու վայելում վառ պատանեկությունը: Եթե, օրինակ, նա այդ տարիքում չաշխատեր՝ գուցե հիմա ավելի մեծ էնտուզիազմով աշխատեր, քանի որ հիմա ավելի պատասխանատու գործի է և նրա աշխատանքից է կախված շատ երեխաների և մեծահասակների կյանքի որակը:

Օրինակ, եթե Հայկ Մարությանը լավ աշխատեր, մենք այսօր չէինք ունենա արևելյան երկրների շուկայի նմանվող Հանրապետության հրապարակ, քաղաքի այլ բանուկ հատվածներում փողոցում չէր վաճառվի սնունդ, ինչպիսին, օրինակ, Փակ շուկայի դիմացի երկայնքով ծավալված փողոցային առևտուրն է և ամեն քայլափոխի չէինք հանդիպի մուրացիկների, ովքեր բաղաձայն, առանց որևէ գեղեցիկ ելևէջի երաժշտություն են հորինում ու երգում, պարում ու փող մուրում:

Երևանի կենտրոնը գռեհկությամբ, ռաբիսով ու գարշահոտությամբ է լցված և դրա միակ մեղավորը Հայկ Մարությանն է, ով իշխանության գալուց առաջ խոստանում էր՝ մաքրելու ենք:

Մարությանը խաբեց ժողովրդին, ստացավ քվեներն ու քաղաքը աղբից չմաքրեց:

Առնետավազքը սովորական տեսարան է քաղաքի ծայրամասերում ապրողների համար, շոգն ու ձմերուկն էլ՝ ամառվա սեզոնին առկախված վտանգ երևանցիների համար:

Նույնքան անմխիթար վիճակ է նաև ճանապարհաշինության ոլորտում: Նկատեցինք, որ ասֆալտապատման աշխատանքներ են սկսվել Մալաթիայի շուկայի հարևանությամբ, որտեղ ասֆալտը գրեթե իդեալական էր, իսկ դրան զուգահեռ՝ կան փողոցներ, որտեղ ասֆալտապատման տեխնիկան տարիներ շարունակ այդպես էլ չմտավ:

Օրինակ՝ դիտեք ստորև ներկայացված տեսանյութը, որը վարորդներից մեկն է տեղադրել համացանցում:

Թվարկվածները պրիմիտիվ, բայց լուծում պահանջող խնդիրներ են, որոնք չի կարողանում լուծել շոուների մեծ մասնագետ Հայկ Մարությանը, փոխարենը ձգտում է յուրայիններին գործեր պաս տալ, պետական գնումներ կատարել այնպես, ինչպես իրեն է ձեռնտու, քաղաքապետարանն ու վարչական շրջանները լցնել սեփական անբան կադրերով և բարձրացնել նրանց աշխատավարձերը` այդպիսով յուրայինների աչքին լավը երևալու մղումով:

Ըստ որոշ պնդումների՝ Հայկ Մարությանն արդեն մի քանի անգամ սեփական կամքով խնդրել է իրեն քաղաքի ծանր բեռից ազատել, սակայն այդպես էլ Փաշինյանը չի ուզում «խայտառակվել նոր ընտրությամբ», փոխարենը խայտառակվում է անգործությամբ: Չէ՞ որ մարդիկ արդարացիորեն հարց են բարձրացնում՝ ի՞նչ է անում շոումենը այդ պատասխանատու պոստին, ո՞վ է նրան թույլ տվել ժողովրդի աղքատության այս փուլում կրկնապատկել քաղաքապետարանի 1700 աշխատակիցների աշխատավարձերը:

Ի դեպ, օպտիմալացումների այս փուլում, երբ սփյուռքն ու մշակույթը ստորադասվեցին, իսկ քաղաքապետարանում օպտիմալացում չիրականացվեց, Երևանի գործերի կառավարմանը լծված են օգնականների օգնականներ, քարտուղարուհիների քարտուղարներ` թվով 1700 աշխատակից:

Դրական է, որ անսալով քննադատություններին՝ Մարությանը չգնաց աշխատավարձերի բարձրացման քայլին, թե չէ՝ հիմք կդրվեր բողոքի հզոր ալիքի, ինչն այս պահին ձեռնտու չէ իշխանություններին:

Պարզվում է նաև, որ Մարությանն այս մի քանի ամսվա ընթացքում հասցրել է բարդույթներ ձեռք բերել: Նա դիմել է «Արմենիա» TV-ին՝ խնդրելով այլեւս չցուցադրել իր մասնակցությամբ ֆիլմերը, սակայն հեռուստաընկերությունից ներողություն են խնդրել եւ մերժել։ Հեռու չէ նաև այն օրը, երբ Մարությանը կամաչի նաև իր քաղաքապետական անցյալի համար, սակայն այդ դեպքում դժվար կարողանա իր ձախողումների մասին հիշողությունները ջնջել ժողովրդի մտքից:

NEWSPRESS.am