Լիտվայում նախագահ են ընտրելու. կանխատեսվում է 2 փուլ
Մայիսի 12-ին Լիտվայում տեղի կունենա նախագահական ընտրությունների առաջին փուլը: Գործող նախագահն իր պաշտոնը ստանձնել է 2009 թվականին:
Դեռևս այն ժամանակ գործող նախագահ Դալյա Գրիբաուսկայդեն ռեկորդ սահմանեց՝ հավաքելով ընտրողների ձայների 69%-ը:
Այս անգամ, ըստ սոցիալական հարցումների, ընտրությունները կանցկացվեն երկու փուլով, քանի որ թեկնածուներից ոչ ոք ձայների 50%-ից ավել չի ստանա: Ենթադրվում է, որ երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 26-ին: