Հայ ժողովուրդը շատ լավ հասկանում է, թե ինչ է նախապատրաստվում. Վարդան ՕսկանյանՌուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել ԿիևինԲռնակոթում «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել հարակից այգում. կա տուժածԻ՞նչ իրավունք ունեք տեսանյութերը և լուսանկարները փոխանցել որևէ մեկին. Սաթիկ Սեյրանյան
ԿԸՀ-ն քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո չպետք է նշանակի վերաքվեարկություն
Իրանի հետ գործարքը կնքված է, շնորհավորում եմ բոլորին. Դոնալդ Թրամփ
Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա. վեց կուսակցությունների հայտարարությունը
Ռոբերտ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքըՔեզ միայն փառքն ու պաշտոնն են հետաքրքիր, իսկ քո ծննդավայրի nչնչացումը, հայրենակիցներիդ մաhն ու տառապանքը քեզ համար կոպեկի արժեք չունեն․ Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն ԳրիգորյանինԱյս հանցավոր ու ավտորիտար թատրոնը շարունակվելու է, քանի դեռ Փաշինյանը լուրջ ճնշում չի զգում ժողովրդի կողմից․ Արտակ ԲեգլարյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջանում և 8 մարզումTRIPP-ը տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում է. Իլհամ ԱլիևՎաղը ԿԸՀ նիստում կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքներըԼոնդոնն արագացնում է պաշտպանական ծրագրի նախապատրաստումը Անկարայում ՆԱՏՕ գագաթաժողովից առաջԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներումՊուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններովՇվեդիան աշխարհում առաջին երկիրն է, որը հասել է ծխելը դադարեցնելու իր նպատակինԿյանքից անժամանակ հեռացել է կոնտրաբասահար Արայիկ ԽաչատրյանըՊայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ ՓոստանջյանԻսրայելի բանակը հայտնել է վերջին շաբաթվա ընթացքում «Հեզբոլլահի» յոթ մարտիկի ոչնչացման մասին52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն ՍտեփանյանըՀրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումըԱդրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման ԱբովյանՀամաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինիԾառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքումԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի»Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձություններըԳլխավոր սխալներից մեկն ընդդիմադիր հատվածում ոչ բավարար համախմբումն էր․ Մեսրոպ ԱռաքելյանՍերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի ԲելառուսՄեր բանակցային թիմը առաջիկա երկու օրերի ընթացքում Ժնև կամ որևէ այլ վայր մեկնելու ծրագրեր չունիԽոսքի սահմանափակումը իշխանությունը դարձրել է ռեպրեսիայի նոր միջոց․ փաստաբանԵթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմըԲարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներինՈրպես անհետ կորած որոնվում է Կարապետ ՄարգարյանըԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըԻրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետի վերաբերյալՄադյարը Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի կառավարությանը մեղադրել է ընտրողներին խաբելու մեջԱշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. ՇարմազանովԲՀԿ-ն դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումներըՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավինՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՎրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ ՀայաստանիՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբՀովհաննես Հովսեփյանը վերընտրվեցԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերըԱրդյոք էլեկտրոնային սարքերի աշխատանքին միջամտությո՞ւն է եղել. Գոհար Մելոյան (տեսանյութ)
Վազող տողեր

Պարզվում է՝ Արարատ Միրզոյանը ևս հակառուս ակտիվիստ է եղել (ֆոտո)

Հետաքրքիր բան է համացանցը. ինչերի և ում ասես չես հանդիպի արխիվները քչփորելիս: Այսպես, պարզվում է, որ Ազգային ժողովի՝ ներկայիս անչափ ռուսասեր փոխնախագահ Արարատ Միրզոյանը, ոչ վաղ անցյալում եղել է հակառուսական բողոքի ակցիայի մասնակիցներից: 

Եվ այսպես. 2015 թվականի հունվարի 15-ին «Ազատություն» ռադիոկայանի յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութերից մեկում պատահաբար հանդիպում ենք Արարատ Միրզոյանին:

Բոլորս ենք հիշում, թե ինչպես մի խումբ ակտիվիստներ նույն օրը բողոքի ակցիա իրականացրին Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ պահանջելով Հայաստանին փոխանցել Գյումրիի սպանդի համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին և գործի վարույթը:

Այդ օրը ակտիվիստներն փորձեցին այրել նաև Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը: Ոստիկանների կողմից դրոշն այրելու փորձը ձախողելուց հետո, որոշները՝ ներկայումս պետական պաշտոն զբաղեցնող, նույնիսկ սրբեցին իրենց ոտքերը ռուսական դրոշով: 

Եվ ի՞նչ: Պարզվում է, որ 2015-ին դեռևս ոչնչով հայտնի, ավելի կոնկրետ՝ բոլորին անհայտ Արարատ Միրզոյանն այդ ցուցարարների թվում էր: Բողոքում էր հենց դեսպանատան մոտ՝ Ռուսաստան պետության, կամ որ նույնն է՝ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ: 

Ու հիմա, երբ Միրզոյանն արդեն պետպաշտոնյա է՝ չինովնիկ, այլևս մոռացել է, թե ինչպես էր համախոհների հետ բողոքում Ռուսաստանի գործող իշխանությունների դեմ: 

Այժմ, երբ նա այլևս Հայաստանում՝ խորհրդարանական երկրում, խորհրդարանի ղեկավարն է, կարող է մի ամբողջ պատվիրակություն վերցնել ու երեք օրով գնալ Մոսկվա, հոխորտալ, թե Հայաստանի ու Ռուսաստանի միջև եղբայրություն է: Մեջբերենք  նախկին ակտիվիստ, ներկա պաշտոնյայի խոսքը՝ արդեն Մոսկվայում.

«Իհարկե, գաղտնիք չի և՛ հայաստանյան, և՛ ռուսաստանյան մամուլում, էսպես ասած, սերմանվող անորոշությունը, և ես եկել եմ առաջինը ասելու, որ կարող եք հանգիստ լինել, և մեր երկրների միջև եղբայրությունը ինչպես կար, այդպես էլ շարունակվելու է և, այո, մենք նոր հորիզոններ ենք փնտրելու համագործակցութան»:

Իսկապե՞ս Միրզոյանը եղբայրաբար էր գնացել Ռուսաստանի դեսպանատան դիմաց՝ իր բողոքը հայտնելու․ իհարկե՝ ոչ:

Եղբայրաբա՞ր էին այրում Ռուսաստանի դրոշը նրա համախոհները․ հարկե՝ ոչ: 

Եղբայրաբա՞ր էր գոռգռում Միրզոյանը ակցիայի ժամանակ․ կրկին ու կրկին՝ ոչ: 

Ուրեմն գործ ունենք երբեմնի հակառուս տրամադրությամբ հասարակ ճամբարափոխի հետ: Ուրեմն հայ-ռուսական հարաբերությունները գոնե մոտ ապագայում, քանի դեռ արարատմիրզոյանները, դավիթսանասարյանները, արմենգրիգորյանները,  դավիթգրիգորյանները բարձր պաշտոններ են զբաղեցնում, երբեք էլ եղբայրական չեն լինելու: Լա՞վ է դա, թե՞ ոչ, բայց չեն լինելու: 

Ծանր բան է պաշտոնը. քաշում-քաշում, տանում-իջեցնում է սրա-նրա ոտքերի առաջ և կամ էլ... տակ, ու ստիպում է զգալ նախորդների քաշած լծի ծանրությունը: 

NEWSPRESS.am