Մահացել է «Սարդ-մարդը» 3 ֆիլմերի սցենարիստ Էլվին Սարջենթը
Մահացել է կինոդրամատուրգ Էլվին Սարջենթը: Այդ մասին գրում է korrespondent.net-ը: 93-ամյա կինոդրամատուրգ մահացել է բնական մահով:
Նա մահվան պահին եղել է Սիեթլում՝ իր տանը:
Մահացածների հարազատները կոչ են արել նրա երկրպագուներին իրենց գումարները չծախսել ծաղիկների գնելու համար, այլ փոխանցել այդ գումարները «Ընդդեմ քաղցկեղի» հիմնադրամին, որի համահիմնադիրը սցենարիստի կինն է եղել, ով մահացել է 2011 թվականին:
Ալվին Սարցենտը ծնվել է 1927 թվականին: Նրա կարիերան սկսել է հեռուստատեսությամբ, որտեղ նա գրել է սցենարներ սերիալների համար:
Նրա աշխատել է «Սարդ-մարդը» 3 ֆիլմերի սցենարների վրա՝ «Սարդ-մարդը-2» (2004 թ.), «Սարդ-մարդը-3» (2007 թ.) և «Զարմանալի Սարդ-մարդը» (2012 թ.)։
Սարջենթը սցենարներ է գրել նաև 1960-ականների հայտնի հեռուստադրամաների համար, ինչպիսիք են՝ «Բեն Քեյսի», «Մայրուղի 66», «Ալֆրեդ Հիչքոքի ժամը» և «Վազիր կյանքիդ ետևից»։