Զախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանքԱյսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ
Հայ զինվորականները Հնդկաստանում մասնագիտացված պատրաստություն են անցել. Indian Defence Times
Վազող տողեր

Փաշինյանն արդյո՞ք իրականում կլուծի Գյումրիի փողոցաշինության խնդիրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի կատարած վերջին այցելության ժամանակ ու դրանից հետո, որոշակի մի ժամանակահատված, բավական խոսվեց փողոցաշինության խնդիրների մասին: Այն, որ Գյումրիում ոտք դնելու տեղ չկա, ու քաղաքում մի կտոր նորմալ ասֆալտ չի մնացել, ասում են բոլոր գյումրեցիները:

Տեղական իշխանություններն արդարանում են, որ իրականացվում է լայնամասշտաբ փողոցաշինություն, միջազգային վարկային ծրագրով, որին, ի դեպ, վաղուց էին սպասել:

Տեղի բնակիչներն էլ դժգոհում են՝ որ փողոցաշինություն է իրականացվում, այն էլ՝ լայնամասշտաբ, հասկանում են, բայց իրենք էլ հո էդ ընթացքում չեն թողնելու գնան քաղաքից, բա գոնե տարրական հարմարավետության մասին ո՞վ պետք է մտածի: Թեման ինքնին կա ու խնդիրը բաց է: Իշխանության համար սա կարգավորելի առաջնահերթ խնդիրներից է, քանի որ այս տարվա Անկախության օրվա միջոցառումները իրականացվելու են հիմնականում մշակութային մայրաքաղաքում:

Եվ ահա, բավական հետաքրքիր հայտարարությամբ երեկ հանդես եկավ ՀՀ Քննչական կոմիտեն: Պարզվում է, որ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հասարակական սեկտորի կողմից «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհներ Գյումրիում» ծրագրի շրջանակներում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքները ներկայացվել է մարզային դատախազություն, որն էլ հարուցել է քրեական գործ Գյումրի քաղաքի մի շարք փողոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում սահմանված նորմատիվներից հայտնաբերված շեղումների հետ կապված:

Հարուցված քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով է, այսինքն՝ ըստ էության կատարվել է այն, ինչի մասին ասել էր վարչապետ Փաշինյանն իր մեծ ասուլիսի ընթացքում, անդրադառնալով խնդրին:

Իհարկե, բուն խնդիրը հասկանալի է, սակայն կա նաև խնդրի քաղաքական կողմը: Օրեր առաջ մամուլում շրջանառվեցին լուրեր այն մասին, որ Փաշինյանի վարկանիշն արդեն երեսուն տոկոսի շրջանում է, ու շեշտակի անկումը շարունակվում է: Մենք արդեն գրել էինք այն մասին, որ վարկանիշի անկումը գոնե ժամանակավոր կասեցնելու համար, հնարավոր է իշխող թիմը փորձի արդեն մարզերում ԱԱԾ ու իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչների մասնակցությամբ հայտնի շոուները կազմակերպի:

Ու այս դեպքում արդեն կա լուրջ մտավախություն, որ տեղերից լուրջ խնդիրները, որոնք բարձրացվել են կառավարությանը, հնարավոր է ի վերջո ունենան նույն ճակատագիրը, ինչ հայտնի «մասկի շոուները»: Բացի այդ, եթե երևանյան օլիգարխիան կա՛մ մուծվում է կա՛մ հեռանում երկրից, մարզային օլիգարխիան դեռ կարծես թե չի սկսել մուծվել: Այդ մասին գոնե մամուլում հրապարակումներ չկան:

Ու այս համատեքստում, մարզաբնակները պետք է լինեն աչալուրջ, որպեսզի իրենց խնդիրների ալիքների վրա Աննա Հակոբյանի հիմնադրամներին նոր մուծվողներ ի հայտ չգան, ու փրկեն իրենց կաշիները, հատկապես որ արդեն մի քանի դրվագով տեսնում ենք, թե ինչպես է փորձում Փաշինյանն ուրիշի ձեռքերով կրակից հանել շագանակներ ու ապա նրանց քցել, ինչպես պայմանական ասված սորոսականների պարագայում եղավ, երբ նրանց օգնությամբ նաև իրականացրեց իշխանափոխություն, սակայն այսօրվա իրականությամբ նրանց կարկառուն ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրված: