«Ես ավելի գեղեցիկ եմ». ո՞վ է սերբ գեղեցկուհին, որին համարում են Քիմ Քարդաշյանի երկվորյակ (ֆոտո)
32-ամյա փոփ-աստղ Ինդիրա Արադինովիչին Սերբիայում համարում են 38-ամյա Քիմ Քարդաշյանի նմանակը։ Աղջիկը նշել է, որ իր արտաքինում ամեն ինչ բնական է։
Աղջիկը Սերբիայում հայտնի երգչուհի է, իսկ վերջին շրջանում նրան անընդհատ համեմատում են Քիմ Քարդաշյանի հետ, իսկ ոմանք նույնիսկ նշում, որ նա Քիմի երկվորյակն է։
Սակայն այդ համեմատությունն այնքան էլ Ինդիրայի սրտով չէ։
Ինդիրան նշել է, որ ինքն ու Քիմը իրար նման են թե՛ արտաքինով, թե՛ մարմնով, և թե՛ ոճով, սակայն հավելել է, որ ինքն ավելի գեղեցիկ է, քան Քիմ Քարդաշյանը։