Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքումՄի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ ԾառուկյանՄենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Մամուլ

«Հրապարակ». Հերթական վոյաժները՝ մեծաքանակ պատվիրակությամբ, պետության հաշվին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարության հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ահռելի պատվիրակություն է մեկնել Լյուքսեմբուրգ։ Կազմում են Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Զոհրաբ Մնացականյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, վարչապետի արարողակարգի մասնագետ Վահե Հակոբյանը, արարողակարգի բաժնի պետ Մանվել Ավետիսյանը, վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Տիգրան Մեհրաբյանը, աշխատակազմի օպերատոր Կարեն Ազատյանը, ևս մեկ օպերատոր՝ Արման Շահինյանը, վարչապետի արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների պատասխանատու Հայարփի Հակոբյանը, և վարչապետի արարողակարգի բաժնի խորհրդական Սոֆյա Նավասարդյանը։

Հիշեցնենք, որ Հայարփի Հակոբյանը նաև Աննա Հակոբյանի օգնականն է, իսկ Սոֆյա Նավասարդյանը ժամանակին աղմուկ հանած «վարսավիրն» է, ում նշանակեցին օգնական, ապա հանրային աղմուկից հետո պաշտոնի անունը փոխեցին՝ դարձնելով արարողակարգային բաժնի խորհրդական։

Այս բոլոր անձինք մեկնել են «վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների», այսինքն՝ պետության հաշվին:

Ընդ որում, Զոհրաբ Մնացականյանը և Դավիթ Տեր-Մկրտչյանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին, Հակոբ Արշակյանը՝ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, Գևորգ Մովսեսյանը, Հովհաննես Վարդանյանը, Ղազար Ղազարյանը, Արթուր Գասպարյանը, Գարիկ Գրիգորյանը, Վահագն Աբգարյանը, Գրիգորի Առաքելյանը և Գագիկ Վանոյանը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:

ԶԼՄ-ների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայանում սպասարկման ծախսերը` ՀՀ 2019 թվականի պետբյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Բայց այս ծախսերը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը պետք է կազմակերպի հատուկ ինքնաթիռի չվերթներ` 2019 թվականի մայիսի 12-ին՝ Երևան-Լյուքսեմբուրգ, մայիսի 13-ին՝ Բրյուսել-Տյումեն-Պեկին, իսկ մայիսի 16-ին՝ Պեկին-Ալմաթի-Երևան երթուղիներով։ Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման ծախսերը ևս կկատարվեն 2019 թ․ պետական բյուջեի հաշվին:

Արձանագրենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին հետ չեն պահում քննադատությունները, նա շարունակում է պետության հաշվին իր շրջագայությունները, այդ պատվիրակությունների մեջ ընդգրկելով նաև իր օգնականներին։

Նշենք, որ որպես կանոն պետության ղեկավարների աշխատանքային այցերի ժամանակ կանայք չեն ուղեկցում նրանց, բայց քանի որ տիկին Հակոբյանը, ինչպես մի առիթով բացատրեց, կարոտում է ամուսնուն, մեկնում է նրա հետ, որ գոնե ինքնաթիռում հասցնի շփվել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում