Զախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանքԱյսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ
Հայ զինվորականները Հնդկաստանում մասնագիտացված պատրաստություն են անցել. Indian Defence Times
Հասարակություն

«Մինչև հունիսի 20-ը մարզպետը կասի՝ կա՛մ կտան, կա՛մ չեն տա». Ողջաբերդի գյուղապետը՝ սողանքային գոտու փոխհատուցման մասին

«Ճանապարհը բաց է հիմա»: Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Ողջաբերդ համայնքի ղեկավար Նորայր Մելքոնյանը: 

Նկատենք, որ վաղ առավոտից, Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի բնակիչները փակել են գյուղի գլխավոր ճանապարհը: Որպես սողանքային գոտու բնակիչներ, նրանք փոխհատուցում են պահանջում:

Հարցին, թե մարզպետարանից որևէ մեկը եկա՞վ լսելու բնակիչներին, գյուղապետը դրական պատաասխանեց:

«Այո՛, փոխմարզպետը եկավ, ամեն ինչ բացատրեց, գյուղացիները հասկացան ու բացեցին ճանապարհը»,-ասաց գյուղապետը: Իսկ թե կոնկրետ ինչ բացատրեց փոխմարզպետը հարցին, Նորայր մելքոնյանը պատասխանեց. «Փոխմարզպետը ասաց բնակիչների ցուցակը ուղարկել են կառավարություն: Հանձնարարականներ կլինի, կուսումնասիրեն: Ասաց մինչև հունիսի 20-ը մարզպետը կհանդիպի ու կասի՝ կամ կտան, կամ, եթե գումար չկա՝ չեն տա: բայց ուսումնասիրություններ կարվի, թե քանի հոգու կտան, ես էդ չեմ կարող ասել»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ ինքը տեղյակ չի եղել, որ գյուղացիները պատրաստվում են ճանապարհ փակել:

Հարցին, թե հաշվի առնելով, որ խնդիրը նոր չէ, ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ կառավարությունից, գյուղապետը պատասխանեց, որ դա իրենց գյուղի ցավոտ կողմն է:

«Փուլ առ փուլ, փոքր հատվածներով, կառավարությունն աընդհատ գումարներ է տվել: Հիմա էլ, եթե այս կառավարությունը որոշի, որ գան ուսումնասիրեն ու գումարները տան, երևի խնդիրը արդեն կփակվի»,-ասաց համայնքի ղեկավարը և հավելեց. «Կամ էլ եսիմ, ումը վթարային ցածր աստիճան կլինի՝ թող իրենք սպասեն, չգիտեմ, թե ոնց կորոշեն, դա կառավարության խնդիրն է, դա ես չեմ որոշում»,-եզրափակեց գյուղապետը:

Նկատենք, որ գյուղի 106 բնակելի գտնվում է ակտիվ սողանքային գոտում: Թեև բնակիչները մինչ այս էլ բարձրաձայնել են խնդրի մասին, սակայն միայն մասնակի օգնություն է եղել ու սողանքների հետևանքով սպառնացող վտանգը չի նահանջել: Այժմ բնակիչները հույս ունեն, որ նոր կառավարությունը մինչև հունիսի 20-ն իրենց դրական պատասխան կտա և վերջնականապես խնդիրը կլուծվի: