Այսօրվանից Իրանը դադարեցնում է կատարել «Միջուկային համաձայնագրի» մի շարք կետեր
Մայիսի 15-ից Իրանը պաշտոնապես կդադարի «Միջուկային համաձայնագրով» ստանձնած իր մի շարք պարտավորությունները կատարելուց: Նման որոշում է կայացրել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ հնարավոր է հետագայում Իրանը վերսկսի ուրանի հարստացումը: «Միջուկային համաձայնագիրը» ԱՄՆ-ի կողմից լքելուց մեկ տարի անց, մարտի 8-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարեց ստանձնած պարտավորությունների դադարեցման մասին, բացի այդ, նա 60 օր էր տվել իր եվրոպացի գործընկերներին՝ բանակցելու համար:
Իրանը պահանջում է, որպեսզի նրանք էլ կատարեն համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները, այն է՝ թույլ տան Իրանին անարգել վաճառել իր նավթը: