Զախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանքԱյսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ
Հայ զինվորականները Հնդկաստանում մասնագիտացված պատրաստություն են անցել. Indian Defence Times
Վազող տողեր

Կոտայքի մարզպետի եղբայրը քաղաքացու աչքին հարվածել է 6-7 անգամ. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ Hraparak.am-ի խմբագրություն էր եկել աչքի տակ կապտուկով մի սարսափելի բարկացած տղամարդ ու պատմեց, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը, ով բազմիցս իրեն «տենալու » ցանկություն է հայտնած եղել, այսօր տեսել է իրեն։ «Մայիսի 16-ին, ժամը 12․55-ի սահմաններում ես գալիս էի աշխատանքի՝ իմ տրանսպորտային միջոցով։ Տեսա՝ մարզպետի եղբայրը երթևեկում է (Կոտայքի մարզպետի) իր մեքենայով։ Կանգնացրեցի մեքենաս, մոտեցա, քաղաքավարի, եղբա՛յր, ուզում ես ինձ տեսնես, էս եմ, ասա։ Ասում ա՝ արա, դու շառ ես, թող գնա։ Ասասում եմ՝ ընգեր, էդ երանգդ փոխի, ես քեզ վիրավորելու ոչ առիթ եմ տվել, ոչ էլ էդքան արժանիք ունես, բա արի ասեմ ու սկսեց հարվածները, ես անընդհատ խույս եմ տվել, մի տասը մետր հեռու գնացի, բայց ինքը գալիս էր, հետապնդում էր ինձ։

Ինքը հետապնդեց ինձ նաև մեքենայով, ընթացքի ժամանակ հարվածեց իմ մեքենային ու ասաց՝ քեզ հլը էլի տենալու եմ», Hraparak.am -ին ներկայացրեց Գ․Հովհաննիսյանը։

Նա խնդրեց իր անուն-ազգանունը հապավումներով գրել, քանի որ չի ցանկանում, որ Նոր Հաճնում, որտեղ ապրում է, բոլորը իմանան դեպքի մասին։ Սակայն այնպես չէ, որ անանուն տեղեկետվություն է փոխանցում․ դեպքից անմիջապես հետո գնացել է ոստիկանություն և հանցագործության մասին հաղորդում տվել։ Եղել է նաև դատաբժշկի մոտ, ով նրա փոխանցմամբ ասել է․ «Կեղտը, ժողովրդական լեզվով ասած, ելել է ջրի երես»։

Հարցրեցինք՝ կապտուկի հեղինակը Ռոմանոս Պետրոսյանի եղբա՞յրն է։Տուժածն,ի պատասխաբ, ասաց․«Ինքն է հարվածել վեցից յոթ անգամ՝ իմանալով, որ պահեստազորի սպա եմ։ Ես էլ փողոցում հո խուլիգան չեմ, ուզու՞մ ես մարտնչենք, գնանք ռինգ, որ հետո քաղմասը չգա իմ հետևից, որովհետև սաղ մարզին բռնել տվեցին ու ինչքան նորմալ մարդ կար, վրեն նյութեր սարքեցին՝ հիմնավոր, թե անհիմն» ։

Տղամարդը նաև «Իրավունքի սահման» ՍՊԸ ի տնօրենն է։ Նա ներկայացրեց նաև այսօրվա միջադեպի նախապատմությունը՝ ասելով, որ «Իրավունքի սահման» ՍՊԸ -ն, զբաղված լինելով նաև իրավապաշտպան գործունեությամբ, հաճախ Կոտայքի մարզպետարան ուղարկել է գրություններ, որոնք մարզպետին ու նրա եղբոր դուրը չեն եկել։

«Հրավիրել են հանդիպման, որ հասկանանք՝ ինչ, ոնց, բայց ես հանդիպման չեմ գնացել, ասել եմ՝ էն ինչ պտի ասեք, գրեք թղթի վրա, եթե բան կա, որ թղթի վրա չեք կարողանում գրել, ուրեմն՝ նման ձևաչափով հանդիպման ցանկություն չունեմ։ Սա իրենց երևի ինչ-որ մի վիճակի մեջ է դրել, բայց ես ունեմ իմ չափանիշները, ես եմ որոշում՝ ում հետ եմ հանդիպում, ում՝ ոչ », -շարունակեց քաղաքացին։

Սրանից հետո նրա խոսքով՝ մարզպետի եղբայրը տարբեր տեղերում ցանկություն է հայտնել՝ «բա ես իրան ուզում եմ տենամ, որտեղ պետք ա՝ տենանք, խոսանք»։ Քանի որ Գ․ Հովհաննիսյանը հասկացել է, թե Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը իր ձևակերպմամբ՝ ինչ ուղղություն է ուզում զարգացնել՝ բռնություն գործադրել, հրաժարվել է հանդիպումից։

տեղեկացանք նաև, որ Ռոմանոս Պետրոսյանը եղբորը դարձրել է տեղի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի անդամ։ Դպրոցի կառավարման խորհրդի անդամի կրթությունից ու մասնագիտությունից Գ․ Հովհաննիսյանը տեղյակ չէր։ Միայն գիտի, որ վերջինս Կոտայքի մարզպետարանում վարորդ է աշխատում։ Քանի որ այս պաշտոնի համար կառավարությունը որևէ չափորոշիչ չի սահմանել, ով ուզի կարող է դառնալ խորհրդի անդամ։

Ինչևէ, ոստիկանություն գնալուց հետո նորհաճնեցի սպային զանգել է մարզպետի Արտավազդ անունով օգնականը և առաջարկել հանդիպել, ասելով․ «Բա էդ ի՞նչ ա եղել, բա ինքը իրան կոռեկտ չի պահել»։

Տուժածը հրաժարվել է քննարկել կատարվածը Արտավազդի հետ՝ ասելով, որ ոչ կոռեկտ պահողներով զբաղվում են իրավապահ մարմինները։
Նրանց խոսակցությունն, ի դեպ, ձայնագրված է։
Իսկ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, մեզ հետ զրույցում ձևացրեց, թե ոչնչից տեղյակ չէ՝ ասելով․«Ես առաջին անգամ եմ դրա մասին լսում։ Ես մարզպետարանում եմ, աշխատանքի եմ, ընդհանրապես տեղեկություն չունեմ»։

Ի դեպ, Ռոմանոս Պետրոսյանը ձեռքի հետ հարցրեց նաև՝ քաղաքացին ներկայացե՞լ է, ու ստանալով դրական պատասխան, վրդովվեց՝ դե, թող դիմի իրավապահներին։ Իսկ ստանալով պատասխան, որ դիմել է, մարզպետը չգիտես ինչու բարկացավ ու հարցրեց՝ իրեն որ զանգել էինք, ի՞նչ էինք ուզում լսել։