Ռուսաստանն այսօր վերջին հրաժեշտն է տալիս հայտնի լրագրող Սերգեյ Դորենկոյին
Մոսկվայում հրաժեշտ են տալիս լրագրող Սերգեյ Դորենկոյին: Տասնյակ մարդիկ են եկել վերջին հրաժեշտը տալու նրան, նրանց թվում են «Эхо Москвы» ռադիոկայանի տնօրենը, «Говорит Москва»-ի տնօրեն Վլադիմիր Մամոնտովը, Դոնենկոյի հարազատներն ու ընկերները:
Հիշեցնենք, որ Սերգեյ Դորենկոն մահացել է մայիսի 9-ին 59 տարեկանում: Լրագրողը մոտոցիկլ վարելիս հանկարծակի կորցրել էր տիրապետումն ու ընկել, բժիշկները չէին կարողացել նրան փրկել: Ի սկզբանե լրագրողի հուղարկավորությունը պետք է տեղի ունենար մայիսի 12-ին, սակայն նրա առաջին կնոջից ունեցած երկու աղջիկները դիմել էին ոստիկանություն՝ քննություն սկսելու համար, քանի որ կասկածներ ունեին, որ լրագրողին թունավորել էին:
Դիակի քննությունից պարզվել էր, որ նրա արյան մեջ ոչ մի թունավոր նյութ չի հայտնաբերվել, Դորենկոն բնական մահով էր մահացել: