Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանքԱյսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ
Հայ զինվորականները Հնդկաստանում մասնագիտացված պատրաստություն են անցել. Indian Defence TimesՀարցվածների 40 տոկոսից ավելին հավանություն չի տալիս Նիկոլ Փաշինյանի աշխատանքին, 52 տոկոսը՝ ԱԺ-ի
Ադրբեջանից Հայաստան մատակարարումների համար հարկավոր կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել. ՌԴ ԱԽՔ տեղակալ
Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ)

Արջն ահից է գոռում. Փաշինյանը, «դավադիրն» ու «հող հանձնող դավաճանը»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կրակոցով մի քանի նապաստակ փորձեց խփել...

Նախ նա իրեն ընտրած ժողովրդի շրջանում իմիտացիա ստեղծեց, թե ինքն էլ տեղյակ չէր ու դժգոհ է դատարանի որոշումից, ավելին՝ պայքարում է դատարանի այն որոշման դեմ, ըստ որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնվեց ազատության մեջ: Ու թեև, ինչպես նկատեցինք, դա իմիտացիա էր միայն, սակայն այսկերպ Փաշինյանին հաջողվեց ամբոխին դուրս բերել տներից ու փակել տալ դատարանների դռները:

Նրանց թվում էր, թե եկել են, որ Քոչարյանին ուղարկեն  ճաղերի հետևը... Փաշինյանն արագ հիասթափեցրեց, համենայն դեպս իմքայլականները մեկը մյուսի հետևից, բայց իհարկե արդեն «հավաքից» հետո, սկսեցին հայտարարել, թե իրենց նպատակը դատական համակարգն է, իսկ Քոչարյանի ազատ արձակումը պարզապես համընկել է... 

Այստեղ չենք քննարկում, որ Փաշինյանի այս քայլը հիմնավորում էր Քոչարյանի փաստաբանների այն տեսակետը, թե իշխանությունը ճնշումներ է գործադրում դատարանի վրա: Մյուս կողմից էլ՝ այս թեզի մասին էր խոսում նաև դատավորներին քաշքշելու, վայր գցելու և նրանց առաջ դռները փակելու երևույթը...

Դատարանների մուտքը փակելու կոչը դարձյալ մի քիչ հույս ներշնչեց հուսալքվող զանգվածին... նրանց մեծ մասը երևի թե այդպես էլ չհասկացավ կամ չուզեց հասկանալ ու հավատալ, որ այս ամենն արտաքին ու ներքին քաղաքականության մեջ Փաշինյանի ձախողումների քողարկման փորձ էր:

Փաստորեն, Քոչարյանի բանտարկությունը պահանջող հասարակությունը մի քիչ հանդարտվեց ու խաբվեց, Փաշինյանը մի քիչ հույս արթնացրեց և երկարաձգեց հուսահատության նոր ալիքը:

Բայց սա ամենը չէ... նա առիթը բաց չթողեց հայտարարելու, որ դատարաններն այժմ իր ձեռքում են լինելու, թեև վերջին կրակոցը՝ կուլմինացիան վերջում էր...

Չնայած որ Փաշինյանի մատնանշած ժողովրդի կամ կարելի է ասել ամբոխի մոտ օրվա թեման դատարանն ու Քոչարյանն էր, սակայն Փաշինյանը շատ սահուն թեման շեղեց՝ տանելով այն դեպի Արցախ-Հայաստան հարաբերություններ ու Արցախի հիմնախնդիր:

Այնպես սկսեց խոսել, կարծես հենց նոր հիշեց այդ մասին ու հենց նոր մտքով անցավ ասել, թե՝ դե քանի հավաքվել ենք, էդ էլ ասեմ. «Հա՛, ի դեպ»,- սկսեց Փաշինյանը... Նա փորձեց հավատացնել բոլորին, թե Արցախի ու Հայաստանի հարաբերությունները դավադրաբար լարում են «ինչ-որ ուժեր»՝ «բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ:

Նա հեռացնելով իրենից մեղքի բաժինն ու ապահովագրելով իրեն՝ ակնարկեց, թե՝ ա՛յ, եթե Արցախում տարածքներ հանձնվեն, դա ո՛չ թե իր, այլ հենց իր նշած «դավադիր» ուժերի մեղքով է լինելու։ Որպես «դավադիր», նա բաց տեքստով ակնարկեց Արցախի իշխանություններին՝ մարդկանց, ովքեր մինչ օրս պայքարում ու ատամներով են պահում իրենց հողը, այդ հողի վրա թափվել է նրանց մարտական ընկերների արյունը...

Իսկապե՞ս Փաշինյանը կարծում է, թե արցախցին հող կհանձնի՝ հազիվ թե, բայց այս պահին նրա համար դա կարևոր չէ, նա ինքն իրեն պարզապես փորձում է ապահովագրել, որպեսզի ինչպես ինքն է ասում՝ դավաճան չկոչվի ու չքարկոծվի...

Նա հայտարարում է, թե՝ այդ «դավադիրները» հնարավոր է հանձնեն հողերն ու իր վրա գցեն մեղքը... մի լավ խոսք կա. ասում են՝ արջն ահից է գոռում...

Փաշինյանը պարզապես ինքն իրեն մատնեց. սա ուղիղ խոստովանություն էր այն բանի, որ Փաշինյան-Ալիև վերելակային ու թեյի շուրջ հանդիպումները հենց այնպես չեն եղել. դրանք եղել են կոնկրետ շրջաններ հանձնելու վերաբերյալ... իսկ Գյուլնազ տատի հեքիաթներին թող հիմարները հավատան...

Արմինե Մկրտումյան