Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանքԱյսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ
Հայ զինվորականները Հնդկաստանում մասնագիտացված պատրաստություն են անցել. Indian Defence TimesՀարցվածների 40 տոկոսից ավելին հավանություն չի տալիս Նիկոլ Փաշինյանի աշխատանքին, 52 տոկոսը՝ ԱԺ-ի
Ադրբեջանից Հայաստան մատակարարումների համար հարկավոր կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել. ՌԴ ԱԽՔ տեղակալ
Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ)Հարցվածների մոտ 55 տոկոսը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28,9 տոկոսը հակառակ կարծիքին է. Gallup-ի հարցումը

Փաշինյանին շարունակում են կուրորեն վստահել հիմնականում այն մարդիկ, որոնք համեստ կրթություն ունեն. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Իմ նախորդ գրառումը վարչապետ Փաշինյանի կողմից նախաձեռնած, և արդեն փաստացի ձախողված հակասահմանադրական ակցիայի մասին, բնականաբար, մեծ արձագանք ստացավ։ Վարչապետ Փաշինյանի կողմնակիցները, որոնք ըստ ավանդության, սովորել են նրան դիտարկել որպես Փրկիչ, և կուրորեն հավատալ նրա ամեն խոսքին, երկու օր գրոհի տակ էին պահել իմ գրառումը, և փորձում էին ապացուցել, որ եթե դատավորները վատն են, ապա պետք է նրանց ստորացնել և դատարաններից ուժով դուրս շպրտել։

Միամտորեն մոռանում էին սակայն իրենց հարց տալ, թե ինչ է լինելու դրանից հետո, և ինչ վտանգների է ենթարկվելու երկիրը, մնալով առանց լեգիտիմ դատական իշխանության, և փաստացի առանց որևէ լեգիտիմ իշխանության, քանի որ բռնությամբ ցրելով դատական իշխանությունը, իշխանության մյուս երկու ճյուղերը ավտոմատ կդնեին իրենց օրենքից և իրավունքից դուրս, և դուռ կբացեինք քաոսի և անարխիայի համար։

Ես մարդկանց չեմ մեղադրում։ Այսօրվա դրությամբ, արդեն ակնհայտ է, որ Փաշինյանի աջակցությունը հասարակության մեջ առնվազն երկու անգամ նվազել է մեկ տարի առաջվա համեմատ, և նրան շարունակում են կուրորեն վստահել հիմնականում այն մարդիկ, որոնք համեստ կրթություն ունեն, և ընդունակ չեն քննադատաբար վերաբերվել նրա գործողություններին։ Նրանց մեծ մասի հետ քննարկումը ավարտվում է նրանով, որ իրենք էլ են խճճվում իրենց ասածի մեջ, և չեն կարողանում բացատրել, թե ինչու գործադիր և օրենսդիր իշխանությունը փաստացի լիակատար վերահսկող անձը կարիք ունի մարդկանց մղել հակաօրինական գործողությունների դատարանների նկատմամբ, եթե նույն այդ դատարանները կարելի է բարեփոխել Ազգային ժողովում նոր օրենսդրություն ընդունելով, և նաև եղած օրենսդրության խելամիտ կիրառելով։ Հաճախ չեն կարողանում նաև ընկալել, որ ի դեմս Փաշինյանի, իրենք ընտրել են վարչապետ, ոչ թե դիկտատոր, որը կանգնած է ցանկացած օրենքից վեր, և կարող է կամայական ուժային գործողությունների գնալ մի երկրում, որից ամբողջ աշխարհը հիմա օրինակելի ժողովրդավարական զարգացումներ է սպասում։

Ես այդ մարդկանց չեմ մեղադրում, սակայն մեղադրում եմ Փաշինյանին և իր անմիջական շրջապատին։ Ընտրություններում անվերապահ հաղթանակից հետո տառացիորեն հինգ ամսվա ընթացքում նրանք այն աստիճան են վատնել հանրային աջակցության ռեսուրսը, այն քանակությամբ անիմաստ քայլեր են իրականացրել համարյա բոլոր ուղղություններով, որ հայտնվել են տառացիորեն քաղաքական վակուումի մեջ, կորցրել են հնարավոր բոլոր քաղաքական դաշնակիցներին, և ստիպված են գնալ հիմա այսպիսի արկածախնդրությունների ՝ փորձելով արհեստական կերպով նոր ատելության թիրախներ ստեղծել, և դրա շուրջ մոբիլիզացնել հանրային աջակցությունը։

Այսօր դրանք դատարաններն են և Արցախի ղեկավարությունը (որը մեկ տարի առաջ աջակցել է Փաշինյանին), վաղը կլինեն բանկերը, որոնց ժողովրդի մեծ մասը «փող է պարտք», մյուս օր կլինի բանակը, որի սպաները «ճնշում» են ժողովրդի երեխաներին, հետո բիզնեսները, որոնք «քամում» են մեր երկրի ռեսուրսները, հետո համալսարանները, որոնք «վատ են կրթում» են մեր երեխաներին, և այդպես շարունակ, մինչև քարը քարի վրա չմնա, քանդվի ցանկացած կազմակերպված կառույց, մնա Փաշինյանը, և փողոցներում մոլեգնող իր մի քանի հազար կողմնակիցները, իսկ մնացածները սկսեն լուռ ու մունջ հեռանալ երկրից։ Եթե կարծում եք, որ դա չափազանցություն է և հնարավոր չի, պետք չի հեռու գնալ՝ այդպես է եղել Չինաստանում Մաո Ցզեդունի ժամանակ, Կամբոջայում՝ Պոլ Պոտի, մեր օրերում Վենեսուելայում տառացիորեն նույնն է կատարվում, թեև այն Հայաստանից հարուստ երկիր էր դեռևս տաս տարի առաջ։

Եթե չենք ցանկանում այդ անմխիթար հեռանկարին արժանանանք, արդյունքում էլ կորցնենք Արցախը, ու դառնանք նորից օտար ուժերի վասսալ, պետք է կանգ հիմա առնենք, ու վերջ տանք պերմանենտ հեղափոխությանը։ Երկիրը հսկայական բարեփոխումների կարիք ունի, ամեն ոլորտում, որպեսզի կարողանանք պոկվել անցյալի ճահճից, արագ զարգանանք և առաջ անցնենք սկզբից մեր հարևաններից, իսկ հետո էլ հասնենք առաջավոր երկրների մակարդակին։ Բայց բարեփոխումները տքնաջան աշխատանք են պահանջում, ամեն օր, քարի քարին դնելով, շուրջը եղած աղբը մաքրելով, կրթվելով և կրթելով, նոր գաղափարներ հղանալով և դրանք կյանքի կոչելով, և ի վերջո մարդկանց ոգևորելով դրական գործերի շուրջ։ Փաշինյանը կամ պետք է ցույց տա, որ ինքն ընդունակ է առաջնորդել ժողովրդին դեպի արարում և ստեղծագործական վերելք, կամ իր տեղը խոհեմաբար զիջի նրանց, ովքեր պատրաստ են երկիրը առաջ տանել, և թույլ չտալ երբևիցե անցյալի վերադարձը։ Մինչ այդ, հույս ունեմ, որ բոլորս կխաղաղվենք ու կվերադառնանք երկխոսության, և միասին կփորձենք խելամիտ լուծումներ գտնել մեր առաջ կանգնած խնդիրների համար։