Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանքԱյսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ
Հայ զինվորականները Հնդկաստանում մասնագիտացված պատրաստություն են անցել. Indian Defence TimesՀարցվածների 40 տոկոսից ավելին հավանություն չի տալիս Նիկոլ Փաշինյանի աշխատանքին, 52 տոկոսը՝ ԱԺ-ի
Ադրբեջանից Հայաստան մատակարարումների համար հարկավոր կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել. ՌԴ ԱԽՔ տեղակալ
Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ)

Կկարողանա՞ Երևանն այս փորձությունից դուրս գալ գոնե նվազագույն կորուստներով

Որքան էլ տարօրինակ կարող է հնչել, սակայն Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների հարցն ավելի շատ արտաքին ուժերի ազդեցության արդյունք է, քան ներքին հասարակական պահանջ։ Այն, որ Հայաստանում իրոք արդարադատության հետ կապված խնդիրներ կան, հայտնի է բոլորիս։ Հայաստանը, սակայն, միայնակ չէ այդ հարցում։

Ողջ հետխորհրդային տարածքում էլ նույն վիճակն է։ Նույնիսկ Կովկասյան ժողովրդավարական կղզյակ համարվող Վրաստանում խնդիրներն առկա են։ Միջազգային լրահոսին հետևելիս, ժամանակ առ ժամանակ դատական համակարգի խնդիրների մասին հրապարակումների կարող ենք հանդիպել նաև եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի մասով։ Առհասարակ, եթե ավելի փիլիսոփայորեն մոտենանք հարցին, ապա դատական համակարգի խնդիրները մարդկության հավերժական խնդիրներից մեկը կարելի է համարել։

Այլ է հարցը, որ այդ խնդիրները կարելի է որոշակիորեն կորեկցիայի ենթարկել, նվազեցնել, որոշ բաներ պարզապես «վիրահատել», որոշ բաների համար էլ, բժշկական տերմինաբանությամբ ասած՝ «ինտենսիվ թերապիա» կիրառել ու առողջացնել։ Եթե նայենք զուտ հանրային վստահությանը, ապա պարզ մարդկային հոգեբանությունը հուշում է մի բան՝ մարդը ոչ այնքան ուզում է կատարյալ դատական համակարգ, որքան իրեն ձեռնտու վճիռ։ Հայաստանից Բուրկինա Ֆասո ու ԱՄՆ-ից Ավստրալիա, մարդկային պարզ հոգեբանական առանձնահատկությունն է՝ դատարանը լավն է այն ժամանակ, երբ տվյալ անձի օգտին որոշում է կայացնում, հետևաբար նաև՝ հակառակ կողմի համար այն վատն է։

Ուստի կատարյալ դատական համակարգ, երևի թե, միայն Աստծո դատաստանը հնարավոր լինի համարել։ Սա նկատի առնելով մի կողմից, ու դատական համակարգի բարեփոխումների հարցին առնչվող վերջին երկու-երեք օրվա մամուլի հրապարակումներն աչքի առաջ ունենալով մյուս կողմից, կարող ենք ասել, որ դատական համակարգը որոշակի կերպով դարձել է Հայաստանում աշխարհաքաղաքական պայքարի առաջնագծի թիրախ։

Այս թեզն անուղղակի ապացուցվում է հատկապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված գործի զարգացումներով, ԵՄ և ԱՄՆ հայաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունների հայտարարություններով։ Հաշվի առնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահը Ռուսաստանի նախագահ Վ․ Պուտինի մտերիմ ընկերն է, ու ըստ և հայկական և ռուսական մամուլի հրապարակումների, Քոչարյանի ազատության հարցը նույնիսկ հայ-ռուսական միջպետական հարաբերությունների օրակարգային հարց է դարձվել Կրեմլի կողմից։ Գիտեն թե՛ Մոսկվայում, ու թե՛ Վաշինգտոնում ու Բրյուսելում էլ, որ Քոչարյանի գործը «ջուր է» ու հետապնդումը զուտ քաղաքական կամ քինախնդրական բնույթ ունի։

Արևմուտքում, հասկանալի է, որ այս մասին գիտեն։ Սակայն Արևմուտքի երկու սյուներից մեկում՝ ԵՄ-ում հաշված օրեր անց պառլամենտական ընտրություններ են։ Հնարավոր է, որ արդեն հաջորդ շաբաթ Եվրոպան ներկայանա նոր համաեվրոպական քաղաքական վերնախավային դերակատարներով, որտեղ զգալի ուժ լինեն ազգայնական տրամադրություններ ունեցողները։

Այս դեպքում, ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու ուրախությունը Փաշինյանի՝ դատական համակարգը վիրահատելու մասով, կարող է մնալ կիսատ, քանի որ Փաշինյանը «թաց տեղում պառկող չէ» ու վիրահատության դիմաց գումար է ուզելու։ Սվիտալսկին չի կարող իր գրպանից, օրինակ, մի քանի միլիոն եվրո տալ։ Իսկ եթե, ասենք, գերմանական, իտալական, ֆրանսիական կամ հունգարական ազգայնական նորընտիր եվրապառլամենտականները գտնեն, որ իրենց համար դա առաջնահերթություն չէ, քանի որ Եվրոպան «ինքն իր յուղի մեջ հազիվ է տապակվում» և ապա ամեն դեպքում Մոսկվայի հետ կարելի է գործարք կնքել, այդ դեպքում Երևանը պարզապես մոռացության կմատնվի, ինչպես ասենք՝ Պորոշենկոն կամ Սաակաշվիլին։

Ուստի, բնական հարց է առաջանում՝ իսկ կկարողանա՞ արդյոք Երևանն այս փորձությունից դուրս գալ գոնե նվազագույն կորուստներով։

NEWSPRESS.am