«Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՍաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանըԼույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՖրանսիայի բուհերի մոտ 90 տոկոսում դասադուլներ ենՍպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկներն ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրելՀայաստանը վերածվում է մեծ կալանավայրի. ՀովհաննիսյանԱԺ նախագահը և Հնդկաստանի դեսպանը կարևորել են երկու երկրի ընդհանուր շահերի վրա հիմնված համագործակցության ընդլայնումըԶարուհի Բաթոյանը 3 օրով գործուղվում է Վարշավա36 ժամ ջուր չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և Արարատի մարզի 4 գյուղումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամ Խաչատրյան փողոցումԷդ ի՞նչ ենք փաթեթավորում ու ինչո՞վ, որ միավորն արժե 25 հազար դրամ. Լիաննա Մանուկյանը՝ COP17-ի ծախսերի մասինՕդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ եղանակը՝ առաջիկա 5 օրերինYandex-ը միջոցներ է ձեռնարկում ԱԹՍ-ների հարձակումների հետևանքները մեղմելու համար․ ՊեսկովՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունԵրևանում ևս 2 փողոց կանվանափոխվիՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան. Hetq.am
Պաշտոնանկություններ ու տեղափոխություններ են տեղի ունեցել Պարեկային ծառայությունում. Երևանն ունի ՊԾ գնդի՝ ծառայության գծով նոր տեղակալ
Սահմանադրական դատարանը վաղը նոր նախագահ կընտրի
Արմավիրում` «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվելՀաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել․ ArmLur.am (տեսանյութ)
Այս պահին արgախgիներին բնակարան ձեռք բերելու համար տրվող գումարի բարձրացում չի նախատեսվում. Արսեն Թորոսյան Միխեիլ Սաակաշվիլին խոսել է Ադրբեջանում տեղի ունեցող ցույցերի մասինԱրցախում վտանգի տակ են հայտնվել տարբեր սերունդների զnhերի հիշատակին նվիրված հուշարձանները՝ անկախ դրանց կառուցման ժամանակաշրջանից, պատմական նշանակությունիցԱդրբեջանում ձերբակալվում են ցույցերի մասնակցած դպրոցական աշակերտներըԱնշարժ գույքի գործակալի գործունեության ոլորտում բացահայտվել է չհայտարարագրված հարկման օբյեկտ (տեսանյութ)
Վարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց
Էս մարդկանց անեծքի տակից ո՞նց ա դուրս գալու. կամ ի՞նչ ա նշանակում՝ քոչարյանական ես, հայհոյեց, գնա՞ց. ցավոք սրտի, Նիկոլին եմ ընտրել. տնտեսվարող (տեսանյութ)
Արցախից տեղահանված ավելի քան 45 հազար անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն
Ադրբեջանում սահմանափակվել է սոցիալական ցանցերի հասանելիությունը՝ հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի պատճառովԵս չեմ լինի՝ կհիշեք, կասեք՝ սենց մի տատիկ կար՝ ատամները թափած, սենց բան էր ասում․ սրանք մենակ քանդող են. Աջափնյակի բնակչուհի (տեսանյութ)Զելենսկին զայրացնում է Թրամփին․ Սպիտակ տան պաշտոնյա ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերին․ «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնեն 5 նախկին հանրապետականներ
Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ
Ուղիղ ասել ենք՝ արgախաhայnւթյան միջազգային իրավունքների իրացման գործընթացում մենք մասնակցություն չենք ունենալու. Արսեն ԹորոսյանՌուսաստանի կին քաղաքացին հավաքագրվել է Ուկրաինայի ԱԱԾ-ի կողմից և փորձել գումարի դիմաց աhաբեկչություն իրականացնել Վորոնեժում․ ԱԴԾ-ն բացահայտել է (տեսանյութ)Հլը հոպ, հոպ հլը. Սև բերետավորները հարձակվեցին քաղաքացու վրա (տեսանյութ)«Ո՞վ է գնահատելու վնասը, երբ շինություններն արդեն քանդված են». տնտեսվարողՄասիս-Ռանչպար ճանապարհին կամրջի մոտ բախվել են Nissan Note-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ
Քաղաքապետի աշխատավարձը կդառնա 2 մլն դրամ, փոխքաղաքապետերինը՝ 1.8 մլն. նախագիծն ընդունվեց ավագանու նիստում
Սև ծովում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են երկու նավի վրա․ վիրավորվել են ադրբեջանցիներՄեզ էշի տե՞ղ եք դրել. ԶարոկյանՔՊ-ն չցանկացավ, որ մենք մասնակցենք արgախgիների հետ իրենց նախաձեռնած քննարկմանը. Արեգա ՀովսեփյանՉեմ անցնում, բռնեք, տարեք... ո՞ւր տանենք, մայրիկ ջան... ուր ուզում եք՝ տարեք. մարդկանց տունը քանդում եք. ուզում եք լավ բան անեք՝ թոշակ բարձրացրեք. ոստիկանը հեռացրեց վրդովված բնակչուհուն (տեսանյութ)Արա, սիրտը կկանգնի. Ոստիկանները շրջափակեցին քաղաքացուն (տեսանյութ)Ձեռդ, արա՛, կեթաս քո Ավինյան Տիկոյի հետ ըտենց կխոսաս... Տիկո չի, պարոն քաղաքապետ ա քո համար. վեճ՝ Մեսրոպ Մանուկյանի և թաղապետի միջև (տեսանյութ)
Բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա նկատմամբ է խարդախություն կատարվել. ԲՀԿ
Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը․ ինչո՞ւ է մի ամբողջ շուկա կախված մեկ հարթակից
Մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան (տեսանյութ)
«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց
Հասարակություն

Մի քանի փաստ ու հարց` անցումային արդարադատության վերաբերյալ. Արփինե Հովհաննիսյան

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, փաստաբան Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Վաղը Ազգային ժողովում տեղի են ունենալու լսումներ անցումային արդարադատության վերաբերյալ։

Այս կապակցությամբ ես սկսում եմ գրառումների շարք՝ անդրադառնալով ինչպես բուն անցումային արդարադատությանը վերաբերող խնդիրներին, վեթինգին, այնպես էլ՝ անցումային արդարադատության քննարկման ձևաչափերին և հիմնական բանախոսներին։

ՄԱՍ 1

Միջազգային փորձագետի և անցումային արդարադատության ենթատեքստի մասին

ՓԱՍՏ 1

Վաղը, որպես հիմնական բանախոս, հանդես է գալու անցումային արդարադատության վերաբերյալ թերևս ամենահայտնի, ամենամեջբերվող և այս ինստիտուտն ամենաջերմեռանդ կերպով պաշտպանող փորձագետներից մեկը՝ Ռուբեն Կարանզան, ով ներկայումս, որպես Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) փորձագետ, աշխատում է Նեպալի, Թիմոր-Լեստեի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների, Իրաքի, Պաղեստինի, Լիբերիայի, Գանայի, Հարավային Աֆրիկայի, Քենիայի քաղաքականության մշակողների հետ։ Հիշեցնում եմ, որ այս երկրներում եղել են զանգվածային արյունահեղություններ։

ՓԱՍՏ 2

Սա պարոն Կարանզայի առաջին այցը չէ Հայաստան։ Դեռևս անցած տարվա հուլիսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի (ICTJ) և «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի («Սորոսի հիմնադրամ») փորձագետներին։ Պարոն Կարանզայի անունը չէր առանձնացվում, սակայն նրա թվիթերյան գրառումներից և հարցազրույցներից պարզ երևում է, որ նա ևս եղել է փորձագետների կազմում։ Այս լուրը սպրդել էր լրահոսից և անուշադրության մատնվել։ Լուսանկարը՝ պարոն Կարանզայի թվիթերյան էջից։

ՓԱՍՏ 3

«Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի կայքում նշված է, որ պարոն Կարանզան հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մարդու իրավունքների և հակակոռուպցիոն ակտիվիստների, ինչպես նաև՝ իշխանության առանցքային ներկայացուցիչների հետ։ Սակայն չկա տեղեկատվություն, թե բացի վարչապետ Փաշինյանից և «Բաց հասարակության հիմնադրամներ»-ից («Սորոսի հիմնադրամ»), ուրիշ ում հետ է հանդիպել պարոն Կարանզան։

ՓԱՍՏ 4

Վերը նշված հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում դեռևս խոսք չկա Հայաստանում անցումային արդարադատության իրականացման մասին, այլ խոսվում է ընդհանուր դատաիրավական բարեփոխումների մասին։ Այս հանդիպումից հետո է միայն, որ օգոստոսի 17-ին առաջին անգամ օրակարգ նետվեց անցումային արդարադատության թեման։

ՓԱՍՏ 5

Հետաքրքիր են պարոն Կարանզայի դիրքորոշումները Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ.

- Ըստ նրա՝ Հայաստանում հեղափոխությամբ վերջ է դրվել ավտորիտար ռեժիմին (02.10.2018թ․ թվիթերյան գրառում)։

- Նա Հայաստանում վեթինգի իրականացման ջերմ աջակից է, քանի որ ըստ նրա՝ նախկին ռեժիմի մի շարք ներկայացուցիչներ շարունակում են զբաղեցնել բարձր պաշտոններ, այդ թվում՝ դատավորներ և դատախազներ են (11.09.2018թ․ հարցազրույց)։

- Վարչապետի հարյուր օրվա հանրահավաքից անմիջապես հետո նա իր դիրքորոշումն է հայտնել նաև Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ (17.08.2018թ․ հարցազրույց)։

Նշված փաստերն առաջացնում են մի շարք ՀԱՐՑԵՐ, որոնք, կարծում եմ, պետք է ուղղել պարոն Կարանզային՝ հատկապես հաշվի առնելով այն, որ երեկվա իմ հարցման արդյունքները հաստատեցին, որ փորձագետները պետք է լինեն անաչառ։

- Ինչո՞վ է Հայաստանի իրավիճակը նման այն երկրների իրավիճակին, որոնցում փորձագետ է պարոն Կարանզան։ Օրինակ, ինչպիսի՞ համեմատականներ կան Ֆիլիպինների դիկտատուրայի, Քենիայի, Իրաքի, Լիբերիայի և Հայաստանի միջև։

- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Կարանզան «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի փորձագետ է՝ նա ներկայացնում է ի՞ր տեսակետը, թե՞ կենտրոնի դիրքորոշումը։

- Արդյո՞ք կենտրոնը պատրաստվում է Հայաստանի իրավիճակի վերաբերյալ ներկայացնել զեկույց, ինչպես արվում է մյուս երկրների դեպքում, թե՞ ոչ։ Սա հատկապես կարևոր է այն համատեքստում, որ վարչապետ Փաշինյանը վեթինգի վերաբերյալ օրինագծի մշակման համար սահմանել է երկու ամսվա ժամկետ։

- Եթե այո, ապա այդ զեկույցը հենվելու է պարոն Կարանզայի՝ 2018թ. հուլիսին կայացված հանդիպումների վրա՞, թե՞ լինելու են նոր հանդիպումներ և քննարկումներ՝ հաշվի առնելով այս ընթացքում երկրում փոփոխված տրամադրությունները։

- Արդյո՞ք եղել է իրավիճակ, երբ «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ը խորհուրդ է տվել զերծ մնալ անցումային արդարադատությունից։ Առաջին հայացքից թվում է, որ կենտրոնը միշտ կողմ է անցումային արդարադատության իրականացմանը։

Նույնիսկ Վրաստանի վերաբերյալ 2017թ. զեկույցում կենտրոնն առաջարկում էր իրականացնել անցումային արդարադատություն՝ «Վարդերի հեղափոխություն»-ից հետո ծագած խնդիրների հաղթահարման նպատակով և պարզելու համար, թե օրինակ ինչ հանգամանքներում են Սահակաշվիլիի օրոք ընդամենը մի քանի լարիով պետությանը գույք նվիրել։ Ու այստեղ առաջանում է հարց, թե արդյո՞ք կենտրոնը ցանկացած հաջորդ իշխանափոխությունից հետո պաշտպանում է անցումային արդարադատությունը, թե՞ ոչ։ Օրինակ, նույն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումից հետո Հայաստանում բարձրանալո՞ւ է անցումային արդարադատության հարցը, թե՞ ոչ։

- Ի՞նչ չափանիշներով է պարոն Կարանզան գնահատում, որ Հայաստանի նախորդ ռեժիմը եղել է ավտորիտար, այն պայմաններում, երբ «Բերթելսմանի փոխակերպման համաթվի» համաձայն՝ Հայաստանը 2006-2018 թվականներին դասակարգված էր 4-րդ աստիճանում՝ որպես չափավոր միահեծանություն (moderate autocracy)։ Այս մասին նշված է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի զեկույցում։

- Հայաստանի վերաբերյալ պատկերացումը պարոն Կարանզան ձեռք է բերել պարոն Փաշինյանի և «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի ներկայացուցիչների հետ քննարկումների՞ց, թե՞ նա հանդիպել է նաև ոչ իշխանական և ոչ իշխանամերձ շրջանակների հետ։

- Եվ վերջապես, պարոն Կարանզան եկել է Հայաստան վերջնական վերդիկտո՞վ, թե՞ պատրաստ է լսել բոլոր կողմերի կարծիքները»։