Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանքԱյսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ
Հայ զինվորականները Հնդկաստանում մասնագիտացված պատրաստություն են անցել. Indian Defence TimesՀարցվածների 40 տոկոսից ավելին հավանություն չի տալիս Նիկոլ Փաշինյանի աշխատանքին, 52 տոկոսը՝ ԱԺ-ի
Ադրբեջանից Հայաստան մատակարարումների համար հարկավոր կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել. ՌԴ ԱԽՔ տեղակալ
Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ)
Վազող տողեր

Ինչով են նման Փաշինյանն ու Զելենսկին

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին քայլերը շատ բաներով հիշեցնում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերին։ Եղած տարբերություններով հանդերձ, երկուսի մոտ էլ առկա է մի տենդենց՝ պոպուլիզմ ու ժողովրդի անվան տակ թաքնվելու ցանկություն։

Փաշինյանի մեկ տարվա վարչապետական գործունեությունը վերլուծելիս կարմիր թելի նման մի սկզբունք է անցնում՝ ամեն գնով պահպանել իշխանությունը, հնարավոր բոլոր միջոցները գործադրել, անձնական պատասխանատվությունից խուսափելու համար։ Թեև Զելենսկին դեռ իշխանության պահպանության խնդիր չունի, քանի որ դեռ իր հարյուրօրյա շրջանի առաջին շաբաթն էլ չի լրացրել որպես նախագահ, սակայն պատասխանատվությունից խուսափելու տենդենցն արդեն կա։

Հիշենք` Փաշինյանն իր վարչապետության հարյուրօրյակի առիթով հայտարարել էր միտինգի ամբիոնից, որ Ղարաբաղի հարցում որոշում կայացնողը լինելու է ժողովուրդն ու ինքը հարցնելու է ժողովրդի կարծիքը։ Սա այլ կերպ մեկնաբանել, քան պատասխանատվությունից խուսափում՝ չի կարելի։ Բոլորս ենք հասկանում, որ որպես միջազգայնորեն ճանաչված լեգիտիմություն ունեցող ու դրանով պայմանավորված՝ «հզոր մանդատ» ստացած Փաշինյանն ունի իրավունք որոշումներ կայացնելու որպես ժողովրդի ընտրյալ։ Ու այստեղ արդեն անհասկանալի է, թե ինչու է նա կրկին փորձում իր կայացնելիք որոշումները գցել ժողովրդի վրա։

Հիմա տեղափոխվենք Կիև։ Իր նախագահության առաջին ժամերին արդեն Վլադիմիր Զելենսկին իր աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանի շուրթերով հայտարարեց, որ Ռուսաստանի հետ երկխոսության ծավալման հարցում ինքը մտադրություն ունի համաժողովրդական հանրաքվե անցկացնել։ 73 տոկոսանոց լեգիտիմություն ունեցող նախագահի համար նման հայտարարությունը այլ բան չէ, քան կրկին պատասխանատվությունից խուսափելու ձգտում։ Եվ կրկին՝ Փաշինյանը իր վարչապետության ստանձնման առաջին իսկ ժամերին հայտարարեց, որ ղարաբաղյան կարգավորման մասով ինքը կարող է բանակցել միայն ՀՀ անունից, քանի որ Ղարաբաղի ժողովուրդն իրեն չի ընտրել։

Սակայն հետագայում պարզվեց, որ ինքը շարունակելու է բանակցային գործընթացը այն ֆորմատով, ինչը որ կա հիմա, ինչն իր հերթին նշանակեց, որ միջազգային հանրությունը հասկացավ թե ինչ հեռահար նպատակներ էր նա հետապնդում ու հուժկու դիվանագիտական հակագրոհով ամեն ինչ գցեց իր տեղը։ Նույնկերպ Կիևում՝ Զելենսկին հայտարարում է, որ ռուսների հետ բանակցությունները բացառված են, սակայն օրեր անց արդեն Բոգդանն ասում է, որ բանակցություններն անխուսափելի են։ Ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք. իր վարչապետության սկզբում Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանը պետք է ադապտանա Հայաստանի նոր իշխանությանը։ Կյանքը լրիվ այլ բան ցույց տվեց, թե ով ում է ադապտանում և ինչպես․ հիշենք, թեկուզ Փաշինյանի «խունջիկ-մունջիկ» դասախոսությունն ուղղված Զելենսկուն այն մասին, թե ինչպես է պետք շփվել Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ։

Բոգդանը հայտարարում է, որ Կիևը Մոսկվայի հետ վարելու է «մտրակի ու քաղցրաբլիթի» քաղաքականություն։ Դեռ ժամանակը ցույց կտա, թե Զելենսկին ինչքանով է յուրացրել Պուտինի հետ շփման՝ Փաշինյանի դասը, սակայն հայկական նախադեպը շատ ակնառու է։

NEWSPRESS.am