Գիշերային ակումբում ոմն Ռոբ մոխրամանով հարվածել է մի կնոջ գլխին, կոտրել ակումբի ցուցափեղկի ապակին
Մայիսի 26-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.20-ին, Արշակունյաց պողոտայում գործող գիշերային ակումբում, վիճաբանության ժամանակ, ոմն Ռոբ մոխրամանով հարվածել է մի քաղաքացուհու գլխին՝ պատճառելով վնասվածք, այնուհետև կոտրել է ակումբի ծաղկամանները, ծաղիկները և ցուցափեղկի ապակին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ պարզվել է Ռոբի ինքնությունը, որը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: